010.0020.110105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-43) 9-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`
«ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում գրավատների կազմակերպիչները պարտավոր են համապատասխան տեղեկություններ տրամադրել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող վաթսուներորդ օրվանից:
11 հունվարի 2005 թվականի
ՀՕ-20-Ն