040.1885.190105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«19» հունվարի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1885-Ա
 
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԱՊԱՐԱՆ-ԱՐԱԳԱԾ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 443672.855 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 2898.859 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 650581.789 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը` համաձայն N 2 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ապարան-Արագած» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) ապահովել «Ապարան-Արագած» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1885-Ա որոշման
 
ՑԱՆԿ
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԱՊԱՐԱՆ-ԱՐԱԳԱԾ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
 
._________________________________________________________________________.
|NN |        Ոռոգման համակարգերի և  գույքի անվանումները     |Հաշվեկշռային |
|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|
|_________________________________________________________________________|
|                         I. Ոռոգման համակարգեր                           |
|_________________________________________________________________________|
|1. |Քուչակի մայր ջրանցք                                    |24601573     |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Արագածի մայր ջրանցք                                    |63432479     |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Երնջատափի մայր ջրանցք                                  |166234237    |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Հարթավանի պոմպակայանի միջտնտեսային ջրանցք              |24156211     |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Հարթավանի պոմպակայանի Քուչակի բաժանարար                |164606855    |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Քուչակի N 2 պոմպակայան                                 |641500       |
|___|_______________________________________________________|_____________|
|   |ընդամենը                                               |443672855    |
|_________________________________________________________________________|
|                                 II. Գույք                               |
|_________________________________________________________________________|
|1. |Համակարգիչ «Պենտիում 600»                              |117096       |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Աթոռ                                                   |123611       |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Պահարան                                                |40187        |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Գրասեղան                                               |46039        |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Հաշվիչ 380-220                                         |6833         |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-39094»                                |2218850      |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Հեծանիվ «Լամա-Լյուքս 24»                               |114148       |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |Ավտոկռունկ ԿՍ-3577 673 ՍՏ 21                           |0            |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Փոքրարժեք և  արագամաշ ապրանքներ                        |232095       |
|___|_______________________________________________________|_____________|
|   |ընդամենը                                               |2898859      |
|___|_______________________________________________________|_____________|
|   |Ընդամենը                                               |446571714    |
._________________________________________________________________________.
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 16-ի
N 1885-Ա որոշման
 
ՑԱՆԿ
 
«ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԱՊԱՐԱՆ-ԱՐԱԳԱԾ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |        Ոռոգման համակարգերի անվանումները               |Հաշվեկշռային |
|ը/կ|                                                       |արժեքը (դրամ)|
|___|_______________________________________________________|_____________|
|1. |Քուչակի N 1 պոմպակայան                                 |443707       |
|___|_______________________________________________________|_____________|
|2. |Մուլքի պոմպակայան                                      |9327458      |
|___|_______________________________________________________|_____________|
|3. |Չքնաղի պոմպակայան                                      |25108280     |
|___|_______________________________________________________|_____________|
|4. |Արագածի ջրամբար                                        |222091       |
|___|_______________________________________________________|_____________|
|5. |Հովտի ջրամբար                                          |14957459     |
|___|_______________________________________________________|_____________|
|6. |Ծիլքարի ջրամբար                                        |594604825    |
|___|_______________________________________________________|_____________|
|7. |Գեղարոտի համակարգի գլխամասային հանգույց                |494969       |
|___|_______________________________________________________|_____________|
|8. |«Ռսի բանդ» գլխամասային հանգույց                        |13700        |
|___|_______________________________________________________|_____________|
|9. |Արայի ջրատարի գլխամասային հանգույց                     |9300         |
|___|_______________________________________________________|_____________|
|10.|Վարչական տարածք                                        |5400000      |
|___|_______________________________________________________|_____________|
|   |Ընդամենը                                               |650581789    |
._________________________________________________________________________.