040.0205.120305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«12» մարտի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 մարտի 2005 թվականի N 205-Ա
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության տարածքում 2005 թվականի գարնանային հեղեղումների կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով և համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տարածքների պաշտպանության և կարևոր ենթակառուցվածքների կենսագործունեության ապահովման համար ափապաշտպան միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 63,790.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով)` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով կազմված և հաստատված թերությունների ակտերի հիման վրա:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքների ղեկավարներին ըստ իրենց իրավասությունների` համապատասխան միջոցներ ձեռնարկել իրենց ենթակառուցվածքների պահպանման և անխափան շահագործման համար:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 10-ի
N 205-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |         Մարզի, համայնքի, օբյեկտի անվանումները          |Աշխատանքների|
|ը/կ|                                                        |արժեքը (հազ.|
|   |                                                        |դրամ)       |
|___|________________________________________________________|____________|
| 1 |                              2                         |      3     |
|___|________________________________________________________|____________|
|   |                 ՀՀ Արարատի մարզ                        |14368.5     |
|___|________________________________________________________|____________|
|1. |Արաքս գետի թմբապատնեշի նորոգում (NN 9 և  10 ուղեկալների |7000.0      |
|   |տարածք)                                                 |            |
|___|________________________________________________________|____________|
|2. |Նարեկի հեղեղատարի հեղեղակարգավորիչի և  հունի մաքրում,   |4868.5      |
|   |ափերի ամրացում                                          |            |
|___|________________________________________________________|____________|
|3. |Փամբակ-Դարայի հեղեղատարի մաքրում (Նշավանի և  Բյուրավանի |2500.0      |
|   |գյուղական համայնքների տարածք)                           |            |
|___|________________________________________________________|____________|
|   |                ՀՀ Արմավիրի մարզ                        |10000.0     |
|___|________________________________________________________|____________|
|1. |Արաքս գետի թմբապատնեշի նորոգում (Երվանդաշատի գյուղական  |4000.0      |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|2. |Քասախ գետի հունի մաքրում և  ափերի ամրացում (Մրգաստանի,  |6000.0      |
|   |Խորոնքի և  Գրիբոյեդովի գյուղական համայնքների տարածք)    |            |
|___|________________________________________________________|____________|
|   |              ՀՀ Գեղարքունիքի մարզ                      |14421.9     |
|___|________________________________________________________|____________|
|1. |Հեղեղատարի հունի մաքրում (Հացառատ-Ծաղկաշեն հատվածում)   |2421.9      |
|___|________________________________________________________|____________|
|2. |Հեղեղատարների մաքրում (Արծվաքար բնակավայրի և            |6000.0      |
|   |Նորատուսի գյուղական համայնքի տարածք)                    |            |
|___|________________________________________________________|____________|
|3. |Ագրիչ գետի հունի մաքրում և  ափերի ամրացում (Ներքին      |3500.0      |
|   |Գետաշենի գյուղական համայնքի հյուսիսային հատված)         |            |
|___|________________________________________________________|____________|
|4. |Մարտունի գետի հունի մաքրում (Մարտունի քաղաքի Մյասնիկյան |2500.0      |
|   |և  Նարեկացու փողոցների կամուրջների միջև)                |            |
|___|________________________________________________________|____________|
|   |               ՀՀ Արագածոտնի մարզ                       |12500.0     |
|___|________________________________________________________|____________|
|1. |Գեղարոտ գետի հունի մաքրում (Արագածի, Վարդենուտի և  Արայի|3000.0      |
|   |գյուղական համայնքների տարածք)                           |            |
|___|________________________________________________________|____________|
|2. |Կենտրոնական հեղեղատարի հունի մաքրում (Ապարանի քաղաքային |2000.0      |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|3. |Հեղեղատարների հուների մաքրում (Ծաղկաշենի գյուղական      |1500.0      |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|4. |Հեղեղատարների հուների մաքրում (Ալագյազի գյուղական       |500.0       |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|5. |Հեղեղատարների հուների մաքրում (Սանգյառի գյուղական       |500.0       |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|6. |Հեղեղատարների հուների մաքրում (Ամրե թազայի գյուղական    |500.0       |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|7. |Հեղեղատարների հուների մաքրում (Քուչակի գյուղական        |500.0       |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|8. |Հեղեղատարների հուների մաքրում (Ծաղկահովտի գյուղական     |2000.0      |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|9. |Հեղեղատարների հուների մաքրում (Վարդենիսի գյուղական      |2000.0      |
|   |համայնքի տարածք)                                        |            |
|___|________________________________________________________|____________|
|   |                      ՀՀ Կոտայքի մարզ                   |4500.0      |
|___|________________________________________________________|____________|
|   |Մեղրաձորի հեղեղատարի մաքրում                            |4500.0      |
|___|________________________________________________________|____________|
|   |                     ՀՀ Վայոց ձորի մարզ                 |4000.0      |
|___|________________________________________________________|____________|
|   |Եղեգիս գետի հունի մաքրում և  ափերի ամրացում (Գետափի     |4000.0      |
|   |գյուղական համայնքի տարածք)                              |            |
|___|________________________________________________________|____________|
|   |                       ՀՀ Լոռու մարզ                    |4000.0      |
|___|________________________________________________________|____________|
|   |Փամբակ գետի հունի մաքրում (Խնկոյանի գյուղական համայնքի  |4000.0      |
|   |տարածք)                                                 |            |
|___|________________________________________________________|____________|
|   |Ընդամենը                                                |63790.4     |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 29.12.05 թիվ 2324-Ա որոշում)