040.0629.070605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 ապրիլի 2005 թվականի N 629-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ` ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վարչական շենքերի և շինությունների ջեռուցման համար պահանջվող ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի կամ վառելիքի տարեկան ծախսը հաշվարկվում է սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ներկայացված նորմաների հիման վրա` ելնելով ջեռուցման տարբերակից: Ընդ որում`
կաթսայատնից ջեռուցման տարբերակի դեպքում ջերմային էներգիայի տարեկան ծախսը (Գկալ) հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված Գկալ/մ3 տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,
էլեկտրական էներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում էլեկտրական էներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված կվտ . ժ/մ3 տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,
վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված պահանջվող ջերմային էներգիայի քանակը (Գկալ) բազմապատկելով սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված համապատասխան նորմայով:
Շենքերի մի մասը կազմող տարածքների ջեռուցման տարեկան ծախսը հաշվարկելիս հիմք է ընդունվում սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված ամբողջ շենքի ծավալին համապատասխան նորմը:
Սույն որոշման N 1 հավելվածում չընդգրկված բնակավայրերի համար կատարվող հաշվարկներում ընդունվում են նման կլիմայական պայմաններ ունեցող բնակավայրերի համար նախատեսված նորմերը.
բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը, բացառությամբ էլեկտրական էներգիայով ջեռուցման, հաշվարկվում է սույն որոշման N 3 հավելվածում ներկայացված նորմերով: Ընդ որում`
նորմերում չընդգրկված վերելակների, ներքին հեռախոսակայանների, արտաքին լուսավորության և այլ հատուկ սարքերի էլեկտրական էներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կվտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով,
օրական 8 ժամից ավելի շահագործվող համակարգիչների համար էլեկտրական էներգիայի լրացուցիչ ծախսը հաշվարկվում է տարվա ընթացքում շահագործման լրացուցիչ ժամերի քանակը բազմապատկելով 0,48 կվտ . ժ նորմայով.
գ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրական էներգիայի տարեկան ծախսերը հաշվարկվում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 28-ի
N 629-Ն որոշման
ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ
(կվտ . ժ/մ3 տարի (Գկալ/մ3 տարի)
._________________________________________________________________________.
|Բնա-|Բնակավայրերի|Շենքի |Շենքի ծավալը, մ3, հաշվարկված |
|կա- |անվանումները|տեսակը |արտաքին չափերով |
|վայ-| | |____________________________________________|
|րերի| | |մինչև |1001-:- |1501-:- |2001-:- |3001-:- |
|խում| | |1000 |1500 |2000 |3000 |5000 |
|բը | | | | | | | |
|____|____________|__________|________|________|________|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|____|____________|__________|________|________|________|________|________|
| | |քար | 40.8| 36.8| 34.0| 31.1| 27.1|
| | | |(0.0350)|(0.0316)|(0.0292)|(0.0267)|(0.0233)|
| |Երևան |__________|________|________|________|________|________|
| | |պանելային,| 46.6| 41.4| 38.0| 35.7| 30.6|
| | |միաձույլ |(0.0401)|(0.0356)|(0.0327)|(0.0307)|(0.0263)|
|____|____________|__________|________|________|________|________|________|
| I|Ամասիա, |քար | 73.5| 66.4| 61.3| 56.2| 49.0|
| |Ապարան, | |(0.0632)|(0.0571)|(0.0527)|(0.0483)|(0.0421)|
| |Սևան, |__________|________|________|________|________|________|
| |Գավառ, |պանելային,| 83.7| 74.5| 68.4| 64.3| 55.2|
| |Ջերմուկ |միաձույլ |(0.0720)|(0.0641)|(0.0588)|(0.0553)|(0.0475)|
|____|____________|__________|________|________|________|________|________|
| II|Գյումրի, |քար | 65.5| 59.2| 54.6| 50.1| 43.7|
| |Արթիկ, | |(0.0564)|(0.0509)|(0.0770)|(0.0431)|(0.0376)|
| |Մարալիկ, |__________|________|________|________|________|________|
| |Հրազդան, |պանելային,| 74.7| 66.5| 61.0| 57.4| 49.1|
| |Ծաղկաձոր, |միաձույլ |(0.0642)|(0.0572)|(0.0525)|(0.0494)|(0.0422)|
| |Մարտունի, | | | | | | |
| |Վարդենիս | | | | | | |
|____|____________|__________|________|________|________|________|________|
| III|Վանաձոր, |քար | 56.7| 51.2| 47.2| 43.2| 37.7|
| |Սպիտակ, | |(0.0488)|(0.0440)|(0.0406)|(0.0372)|(0.0324)|
| |Ստեփանավան, | | | | | | |
| |Շամլուղ, | | | | | | |
| |Տաշիր, |__________|________|________|________|________|________|
| |Թալին, |պանելային,| 64.6| 57.5| 52.7| 49.6| 42.5|
| |Չարենցավան, |միաձույլ |(0.0596)|(0.0495)|(0.0453)|(0.0427)|(0.0366)|
| |Ճամբարակ, | | | | | | |
| |Սիսիան, | | | | | | |
| |Քաջարան | | | | | | |
|____|____________|__________|________|________|________|________|________|
| IV|Աբովյան, |քար | 49.5| 44.8| 43.3| 37.8| 32.9|
| |Եղվարդ, | |(0.0427)|(0.0385)|(0.0355)|(0.0325)|(0.0283)|
| |Բյուրեղավան,| | | | | | |
| |Նոր Հաճն, |__________|________|________|________|________|________|
| |Դիլիջան, |պանելային,| 56.6| 50.3| 46.2| 43.4| 37.1|
| |Թումանյան, |միաձույլ |(0.0487)|(0.0433)|(0.0397)|(0.0373)|(0.0319)|
| |Գորիս | | | | | | |
|____|____________|__________|________|________|________|________|________|
| V|Աշտարակ, |քար | 41.1| 37.0| 34.2| 31.3| 27.3|
| |Արարատ, | |(0.0353)|(0.0318)|(0.0294)|(0.0269)|(0.0235)|
| |Վեդի, | | | | | | |
| |Արտաշատ, | | | | | | |
| |Մասիս, |__________|________|________|________|________|________|
| |Արմավիր, |պանելային,| 46.8| 41.7| 38.2| 35.9| 30.7|
| |Էջմիածին, |միաձույլ |(0.0402)|(0.0359)|(0.0329)|(0.0309)|(0.0264)|
| |Մեծամոր, | | | | | | |
| |Եղեգնաձոր, | | | | | | |
| |Վայք | | | | | | |
|____|____________|__________|________|________|________|________|________|
| VI|Ալավերդի, |քար | 37.6| 33.9| 31.3| 28.6| 24.9|
| |Ախթալա, | |(0.0323)|(0.0292)|(0.0269)|(0.0246)|(0.0214)|
| |Բերդ, |__________|________|________|________|________|________|
| |Նոյեմբերյան,|պանելային,| 42.9| 38.1| 35.0| 32.9| 28.1|
| |Իջևան, |միաձույլ |(0.0369)|(0.0328)|(0.0301)|(0.0283)|(0.0242)|
| |Կապան | | | | | | |
|____|____________|__________|________|________|________|________|________|
| VII|Ագարակ, |քար | 28.0| 25.2| 23.2| 21.3| 18.5|
| |Մեղրի | |(0.0241)|(0.0217)|(0.0200)|(0.0183)|(0.0159)|
| | |__________|________|________|________|________|________|
| | |պանելային,| 32.0| 28.4| 26.0| 24.4| 20.9|
| | |միաձույլ |(0.0245)|(0.0244)|(0.0224)|(0.0216)|(0.0180)|
._________________________________________________________________________.
.____________________________..___________________________________.
|Բնա-|Բնակավայրերի|Շենքի ||Շենքի ծավալը, մ3, հաշվարկված |
|կա- |անվանումները|տեսակը ||արտաքին չափերով |
|վայ-| | ||___________________________________|
|րերի| | ||5001-:- |7001-:- |10001-:-|15001 և |
|խում| | ||7000 |10000 |15000 |ավելի |
|բը | | || | | | |
|____|____________|__________||________|________|________|________|
| 1 | 2 | 3 || 9 | 10 | 11 | 12 |
|____|____________|__________||________|________|________|________|
| | |քար || 24.8| 22.6| 21.4| 20.3|
| | | ||(0.0213)|(0.0194)|(0.0184)|(0.0175)|
| |Երևան |__________||________|________|________|________|
| | |պանելային,|| 27.4| 24.8| 23.1| 22.0|
| | |միաձույլ ||(0.0238)|(0.0213)|(0.0199)|(0.0189)|
|____|____________|__________||________|________|________|________|
| I|Ամասիա, |քար || 45.0| 40.9| 38.8| 36.8|
| |Ապարան, | ||(0.0387)|(0.0352)|(0.0334)|(0.0316)|
| |Սևան, |__________||________|________|________|________|
| |Գավառ, |պանելային,|| 50.1| 45.0| 41.9| 39.9|
| |Ջերմուկ |միաձույլ ||(0.0431)|(0.0387)|(0.0360)|(0.0343)|
|____|____________|__________||________|________|________|________|
| II|Գյումրի, |քար || 40.0| 36.4| 34.6| 32.7|
| |Արթիկ, | ||(0.0344)|(0.0313)|(0.0298)|(0.0281)|
| |Մարալիկ, | || | | | |
| |Հրազդան, |__________||________|________|________|________|
| |Ծաղկաձոր, |պանելային,|| 44.6| 40.0| 37.3| 35.5|
| |Մարտունի, |միաձույլ ||(0.0384)|(0.0344)|(0.0321)|(0.0305)|
| |Վարդենիս | || | | | |
|____|____________|__________||________|________|________|________|
| III|Վանաձոր, |քար || 34.5| 31.4| 29.8| 28.2|
| |Սպիտակ, | ||(0.0297)|(0.0270)|(0.0256)|(0.0243)|
| |Ստեփանավան, | || | | | |
| |Շամլուղ, | || | | | |
| |Տաշիր, |__________||________|________|________|________|
| |Թալին, |պանելային,|| 38.5| 34.5| 32.2| 30.6|
| |Չարենցավան, |միաձույլ ||(0.0331)|(0.0297)|(0.0277)|(0.0263)|
| |Ճամբարակ, | || | | | |
| |Սիսիան, | || | | | |
| |Քաջարան | || | | | |
|____|____________|__________||________|________|________|________|
| IV|Աբովյան, |քար || 30.2| 27.4| 26.0| 24.6|
| |Եղվարդ, | ||(0.0260)|(0.0236)|(0.0224)|(0.0212)|
| |Բյուրեղավան,| || | | | |
| |Նոր Հաճն, |__________||________|________|________|________|
| |Դիլիջան, |պանելային,|| 33.6| 30.2| 28.1| 26.7|
| |Թումանյան, |միաձույլ ||(0.0298)|(0.0260)|(0.0242)|(0.0230)|
| |Գորիս | || | | | |
|____|____________|__________||________|________|________|________|
| V|Աշտարակ, |քար || 24.9| 22.6| 21.5| 20.3|
| |Արարատ, | ||(0.0214)|(0.0194)|(0.0185)|(0.0175)|
| |Վեդի, | || | | | |
| |Արտաշատ, | || | | | |
| |Մասիս, |__________||________|________|________|________|
| |Արմավիր, |պանելային,|| 27.8| 24.9| 23.2| 22.1|
| |Էջմիածին, |միաձույլ ||(0.0239)|(0.0214)|(0.0200)|(0.0190)|
| |Մեծամոր, | || | | | |
| |Եղեգնաձոր, | || | | | |
| |Վայք | || | | | |
|____|____________|__________||________|________|________|________|
| VI|Ալավերդի, |քար || 22.8| 20.7| 19.7| 18.6|
| |Ախթալա, | ||(0.0196)|(0.0178)|(0.0169)|(0.0160)|
| |Բերդ, |__________||________|________|________|________|
| |Նոյեմբերյան,|պանելային,|| 25.5| 22.8| 21.2| 20.2|
| |Իջևան, |միաձույլ ||(0.0219)|(0.0196)|(0.0182)|(0.0174)|
| |Կապան | || | | | |
|____|____________|__________||________|________|________|________|
| VII|Ագարակ, |քար || 16.9| 15.3| 14.5| 13.7|
| |Մեղրի | ||(0.0145)|(0.0132)|(0.0125)|(0.0118)|
| | |__________||________|________|________|________|
| | |պանելային,|| 18.9| 16.9| 15.7| 14.9|
| | |միաձույլ ||(0.0163)|(0.0145)|(0.0135)|(0.0128)|
.____________________________..___________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 28-ի
N 629-Ն որոշման
ՆՈՐՄԱՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՌԵԼԻՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ
.__________________________________________________________________.
|NN | Անվանումը |Չափման |Ծախսի նորմը` 1 Գկալ|
|ը/կ| |միավորը|ջերմային էներգիա |
| | | |ստանալու համար |
|___|__________________________________|_______|___________________|
| 1.|Բնական գազ` | | |
| |ա) բնական գազով աշխատող կաթսաներ | մ3| 147.0|
| |բ) բնական գազով աշխատող անհատական | | |
| |ջեռուցիչ սարքեր, վառարաններ | | 139.0|
|___|__________________________________|_______|___________________|
| 2.|Հեղուկ վառելիք` անհատական ջեռուցիչ| | |
| |սարքերի, վառարանների համար | կգ| 110.0|
|___|__________________________________|_______|___________________|
| 3.|Վառելափայտ | կգ| 410.0|
| | | մ3| 0.7|
.__________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 28-ի
N 629-Ն որոշման
ՆՈՐՄԱՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ)
._________________________________________________________________________.
|NN | Անվանումը |Չափման |Տարեկան ծախսի|
|ը/կ| |միավորը| նորմը |
|___|_______________________________________________|_______|_____________|
| 1.|Լուսավորության և կենցաղային սարքերի ծախսի, օդի| | |
| |լավորակման դեպքում` շենքերի և շինությունների | | |
| |1 մ2 մակերեսի համար |կվտ . ժ| 29.32|
|___|_______________________________________________|_______|_____________|
| 2.|Լուսավորության և կենցաղային սարքերի ծախսի, | | |
| |առանց օդի լավորակման` շենքերի և շինությունների| | |
| |1 մ2 մակերեսի համար |կվտ . ժ| 21.4|
|___|_______________________________________________|_______|_____________|
| 3.|Համակարգիչների` 1 հատի համար, որը ներառում է | | |
| |տպիչ սարքերի և այլ կազմտեխնիկայի ծախսը, | | |
| |8-ժամյա աշխատանքային օրվա համար |կվտ . ժ| 1100|
._________________________________________________________________________.