Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹ ...

 

 

040.1334.050905

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» սեպտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2005 թվականի N 1334-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 10-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված նորմաները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի կրթական կազմակերպությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1334-Ն որոշման

 

ՆՈՐՄԱՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ

 

._________________________________________________________________________.

|Հաստիքը կամ   |Հե-|Տեղական |Միջքաղա- |Միջազգա- |Ամսական|Ինտերնետ|Քաղաքա- |

|ստորաբաժանումը|ռա-|ելից    |քային և  |յին ելից |փոստա- |(գիծ)   |յին     |

|              |խո-|ամսական |բջջային  |ամսական  |յին    |        |ռադիո-  |

|              |սա-|հեռա-   |ցանց ելից|հեռա-    |կապի   |        |ցանց    |

|              |գիծ|խոսային |ամսական  |խոսային  |ծառայու|        |(գիծ)   |

|              |   |խոսակցու|խոսակցու-|խոսակցու-|թյուն- |        |        |

|              |   |թյուններ|թյուններ,|թյուններ,|ներ    |        |        |

|              |   |(րոպե)  |այդ      |այդ      |(դրամ) |        |        |

|              |   |        |թվում`   |թվում`   |       |        |        |

|              |   |        |ֆաքսի-   |ֆաքսի-   |       |        |        |

|              |   |        |միլային  |միլային  |       |        |        |

|              |   |        |միջքաղա- |միջքաղա- |       |        |        |

|              |   |        |քային    |քային    |       |        |        |

|              |   |        |հաղորդա- |հաղորդա- |       |        |        |

|              |   |        |գրու-    |գրու-    |       |        |        |

|              |   |        |թյուններ |թյուններ |       |        |        |

|              |   |        |(րոպե)   |(րոպե)   |       |        |        |

|______________|___|________|_________|_________|_______|________|________|

|Պետական ոչ    |   |        |         |         |       |1       |1       |

|առևտրային     |   |        |         |         |       |(որոշ-  |(որոշ-  |

|կազմակերպու-  |   |        |         |         |  10000|վում է  |վում է  |

|թյուն         |   |        |         |         |       |ըստ     |ըստ     |

|              |   |        |         |         |       |կնքված  |կնքված  |

|              |   |        |         |         |       |պայմանա-|պայմանա-|

|              |   |        |         |         |       |գրերի)  |գրերի)  |

|______________|___|________|_________|_________|_______|________|________|

|Տնօրեն        |  1|    2000|      500|      300|       |        |        |

|______________|___|________|_________|_________|_______|________|________|

|Գեղարվեստական |   |        |         |         |       |        |        |

|ղեկավար       |  1|    2000|      500|      300|       |        |        |

|______________|___|________|_________|_________|_______|________|________|

|Փոխտնօրեն     |  1|     750|         |         |       |        |        |

|______________|___|________|_________|_________|_______|________|________|

|Յուրաքանչյուր |   |        |         |         |       |        |        |

|10 աշխատողի   |   |        |         |         |       |        |        |

|հաշվով        |   |        |         |         |       |        |        |

|(բացառությամբ |   |        |         |         |       |        |        |

|տեխնիկական    |   |        |         |         |       |        |        |

|սպասարկողների)|  1|    5000|         |         |       |        |        |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1334-Ն որոշման

 

ՆՈՐՄԱՆԵՐ`

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ

 

I. Ջրի մատակարարում և ջրահեռացում

 

1. Յուրաքանչյուր հաստիքային միավորի համար օրական սահմանվում է 30 լիտր ջուր:

2. Յուրաքանչյուր հանդիսատեսի, ունկնդրի, այցելուի, ընթերցողի համար օրական սահմանվում է 10 լիտր ջուր, որը հաշվարկվում է տարեկան ընդհանուր քանակի 1/4-ի չափով:

3. Ոռոգման ջուր նախատեսվում է այգի, հողատարածք ունեցող կազմակերպությունների համար և հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ցուցանիշին համապատասխան:

 

II. Էլեկտրաէներգիա և վառելիք

 

1. Էլեկտրաէներգիայի ծախսը, բացառությամբ էլեկտրաէներգիայով ջեռուցման, հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով: Ընդ որում, փաստացի ծավալներում չընդգրկված` նոր տեղակայված սարքերի օգտագործած էլեկտրաէներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով:

2. Էլեկտրաէներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում` էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է` էլեկտրական տաքացուցիչների տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով ջեռուցման սեզոնի ընթացքում շահագործման ժամերի քանակով:

3. Վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է փաստացի ծավալներին համապատասխան:

Կաթսայատնից կենտրոնացված ջեռուցման տարբերակի դեպքում` ջեռուցման ծախսը հաշվարկվում է` մատակարար կազմակերպության պայմանագրին և հաշվարկին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2005
N 1334-Ն
Որոշում