040.1466.150905
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2005 թվականի N 1466-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծախսերի տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի օգոստոսի 11-ի
N 1466-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN |Հաստիքը կամ |Ամսական սահմանաչափը |Տարեկան |
|ը/կ|ստորաբաժանումը | |սահմանաչափը |
| | |__________________________________|_________________|
| | |տեղական |միջքաղաքային|միջազգային |փոստային|հատուկ |
| | |ելից |և բջջային |ելից |կապի |հեռա- |
| | |խոսակցու|ցանց ելից |խոսակցու- |ծառայու-|խոսակապ |
| | |թյուններ|խոսակցու- |թյուններ, |թյուններ|(սուպեր)|
| | |(րոպե) |թյուններ, |այդ թվում` |(դրամ) |(դրամ) |
| | | |այդ թվում` |ֆաքսիմիլային| | |
| | | |ֆաքսիմիլային|միջազգային | | |
| | | |միջքաղաքային|հաղորդակցու-| | |
| | | |հաղորդակցու-|թյուններ | | |
| | | |թյուններ |(դրամ) | | |
| | | |(դրամ) | | | |
|___|________________|________|____________|____________|________|________|
| 1.|Պետական ոչ | | | | 150000| |
| |առևտրային | | | | | |
| |կազմակերպություն| | | | | |
|___|________________|________|____________|____________|________|________|
| 2.|Տնօրեն | 3000| 10000| 5000| | |
|___|________________|________|____________|____________| | |
| 3.|Տնօրենի | 1500| 3750| -| | |
| |տեղակալներ | | | | | |
| |(յուրաքանչյուրին| | | | | |
| |մեկ հեռախոսագիծ)| | | | | |
|___|________________|________|____________|____________| | |
| 4.|Ստորաբաժանման | 2250| 3750| -| -| |
| |ղեկավարներ | | | | | |
| |(յուրաքանչյուրին| | | | | |
| |մեկ հեռախոսագիծ)| | | | | |
|___|________________|________|____________|____________| | |
| 5.|Ստորաբաժանում | 2250| -| -| | |
| |(յուրաքանչյուրին| | | | | |
| |մեկ հեռախոսագիծ)| | | | | |
._________________________________________________________________________.
Դրամներով նշված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը, իսկ հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները: Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու վարձի վճարման ծախսերը սահմանել յուրաքանչյուր հաստիքային միավորի համար` օրական 30 լիտր: Ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշմամբ հաստատված նորմաները: