040.0156.250206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2006 թվականի N 156-Ն
i
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «02. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ձկան պաշարների համալրման գծով 2006 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 16-ի
N 156-Ն որոշման
2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ`
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ
._________________________________________________________________________.
|Գնման ենթակա |Աշխատանքի|Աշխատան|Միավո-| Ֆինանսավորման ծավալը |
|ձկնատեսակները |կատարման |քի |րի | (հազ. դրամ) |
| |(Սևանա |ծավալը |գինը |____________________________|
| |լիճ բաց- |(հատ) |(դրամ)|առաջին|առաջին| ինն | տարի |
| |թողման) | | |եռամս-|կիսամ-| ամիս | |
| |ժամկետը | | |յակ |յակ | | |
|___________________|_________|_______|______|______|______|______|_______|
|1. Սևանի կողակ |2006 թ. |2266666|0.2 |90.7 |204.0 |453.3 |453.3 |
|ձկան թրթուրներ |հուլիս | | | | | | |
|(աչքի ստադիա) | | | | | | | |
|___________________|_________|_______|______|______|______|______|_______|
|2. Ամառային իշխանի |2006 թ. |15500 |98.28 |304.7 |685.5 |1350.0|1523.4 |
|մանրաձուկ (1.5 |նոյեմբեր | | | | | | |
|գրամից ավելի) | | | | | | | |
|___________________|_________|_______|______|______|______|______|_______|
|3. Գեղարքունի ձկան |2006 թ. |59395 |135.0 |1603.7|3608.2|5193.2|8018.3 |
|մանրաձուկ (3 |նոյեմբեր | | | | | | |
|գրամից ավելի) | | | | | | | |
|___________________|_________|_______|______|______|______|______|_______|
|Ընդամենը | | | |1999.0|4497.8|6996.5|9995.0 |
._________________________________________________________________________.