040.0289.180306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«18» մարտի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
16 մարտի 2006 թվականի N 289-Ա
 
i
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 16-ի
N 289-Ա որոշման
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ
 
._________________________________________________________________________.
|Խումբը|Ենթա- |Ծրա-|Նախարարու-|                               |  Գումարը  |
|      |խումբը|գիրը|թյունը,   |                               |(հազ. դրամ)|
|      |      |    |գերատես-  |                               |           |
|      |      |    |չությունը |                               |           |
|______|__________________________________________________________________|
|  01  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ                         |
|______|__________________________________________________________________|
|      |  01  |Օրենսդիր մարմին, պետական կառավարում                        |
|______|______|___________________________________________________________|
|      |      | 05 |ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման |
|      |      |    |ծախսեր                                                |
|______|______|____|______________________________________________________|
|      |      |    |          |Մարդու իրավունքների պաշտպանի               |
|      |      |    |          |աշխատակազմ                                 |
|______|______|____|__________|___________________________________________|
|      |      |    |          |Գրասենյակային ապրանքներ և      |   340.0   |
|      |      |    |          |նյութեր                        |           |
|______|______|____|__________|_______________________________|___________|
|      |      |    |          |Գործուղումներ և  ծառայողական   |  9,156.7  |
|      |      |    |          |ուղևորություններ               |           |
|______|______|____|__________|_______________________________|___________|
|      |      |    |          |Ներկայացուցչական ծախսեր        |   960.0   |
|______|______|____|__________|_______________________________|___________|
|      |      |    |          |Ընդամենը                       | 10,456.7  |
._________________________________________________________________________.