040.0309.220306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2006 թվականի N 309-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ, 34-րդ, 35-րդ և 36-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության միջև ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի դրույթների ապահովման նպատակով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 2006 թվականի հունիսի 1-ի դրությամբ 19159983465,86 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը և 2582969223,56 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ապրանքանյութական արժեքները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների` և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(1-ին կետը փոփ. 08.02.07 թիվ 175-Ն որոշում)
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքի համապատասխան չափով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կազմված արձանագրությամբ, նվազեցվում է Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ (1998 թվականի հունիսի 19-ին կնքված N 3095 վարկային համաձայնագրի հիման վրա 1998 թվականին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի միջև կնքված ենթավարկային պայմանագրով) ունեցած վարկային պարտավորությունը (վերաբաշխումների և փաստացի կատարված աշխատանքների արդյունքում Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը ենթավարկավորված 20125045 փոխառության հատուկ իրավունքների (SDR-ի) համարժեք դրամի չափով), իսկ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հաշվեկշռային արժեքների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած վարկային պարտավորության տարբերության չափով, բաժնետոմսերի քանակի նվազեցման ճանապարհով, նվազեցվում է ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Առաջարկել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ջրատարներից սնվող համայնքներին լիազորելու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մեքենամեխանիզմները և այլն)` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը պայմանագրային հիմունքներով, վարձակալության հանձնելու համար` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 658-Ն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի պահանջներով հաշվարկված վարձակալական վճարն ուղղվելու է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից տրված 1-ին և 2-րդ վարկերի սպասարկմանը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ու համապատասխան մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին մեկամսյա ժամկետում ապահովել համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի (ջրմուղ-կոյուղու ցանցերի, օրվա կարգավորման ջրամբարների, պոմպակայանների, սարքավորումների, շենքերի, շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, մեքենամեխանիզմների և այլն) հանձնման-ընդունման և համապատասխան պայմանագրերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքման աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքն ու ապրանքանյութական արժեքները, սույն որոշման 10-րդ կետում նշված ջրամբարները, դրանք հանձնելու դեպքում, ինչպես նաև համայնքներին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ջրմուղ-կոյուղու ցանցերը, օրվա կարգավորման ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շենքերը, շինությունները, մեքենամեխանիզմները և այլն) 10 տարի ժամկետով վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը,
բ) ապահովել սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված գույքի և ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, այդ գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը, սույն որոշման 2-րդ կետից բխող` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին «Ժեներալ դեզ Օ» կազմակերպության հետ քննարկել սույն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում նշված «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող գույքի և ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև Երևան քաղաքի ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտի զարգացման համար Համաշխարհային բանկի կողմից իրականացված 1-ին վարկային ծրագրով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված գույքի կազմը, իսկ վարձակալության հանձնվող գույքի կազմում փոփոխություններ առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
i
7. Սույն որոշման 1-ին կետի համաձայն Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման ժամանակ ակտիվների կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան, որպես Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ավելացված արժեքի հարկի գծով պարտավորության կատարում:
(7-րդ կետը փոփ. 08.02.07 թիվ 175-Ն որոշում)
8. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել` Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ճանապարհով:
9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման, ինչպես նաև դրանց համապատասխան «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի սահմանման և կանոնադրության հաստատման աշխատանքները:
10. Առաջարկել Երևան քաղաքի Նուբարաշենի թաղային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 157 որոշման հիման վրա ընդունած ջրամբարները (նաև շինությունները և անօտարելի գոտիները) նվիրաբերության պայմանագրով, սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքը հանձնել Երևանի քաղաքապետարանին:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 11-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը:
13. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ
_________________________________
i
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
(հավելվածները փոփ. 08.02.07 թիվ 175-Ն որոշում)
i
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆԻ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱԿԱՅԻՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ
«Շահումյան» մասնաճյուղ` 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ
._________________________________________________________________________.
|NN | Անվանումը |Սկզբնական|Մաշվածությունը|Վերջնական |
|ը/կ| |արժեքը | |մնացորդային|
| | | | |արժեքը |
|___|________________________________|_________|______________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|________________________________|_________|______________|___________|
|1. |Պոմպակայան` Շահումյան 4-րդ |0.00 |0.00 |0.00 |
| |փողոցում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|2. |Պոմպակայան` Շահումյան 4-րդ |0.00 |0.00 |0.00 |
| |փող., 1-ին նրբանցքում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|3. |Պոմպակայան` Նելսոնական |0.00 |0.00 |0.00 |
| |թաղամասում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|4. |Պոմպակայան` Կուրղինյան 8 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|5. |Պոմպակայան` Կուրղինյան 11 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|6. |Պոմպակայան` «Մխիթար Գոշ» |0.00 |0.00 |0.00 |
| |համալսարանին հարակից տարածքում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|7. |Պոմպակայան` Զորավար Անդրանիկի |0.00 |0.00 |0.00 |
| |110 շենքի բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|8. |Պոմպակայան` Զորավար Անդրանիկի |0.00 |0.00 |0.00 |
| |112 շենքի բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|9. |Պոմպակայան` Զորավար Անդրանիկի |0.00 |0.00 |0.00 |
| |113 շենքի բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|10.|Պոմպակայան` Զորավար Անդրանիկի |0.00 |0.00 |0.00 |
| |58 շենքի բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|11.|Պոմպակայան` Զորավար Անդրանիկի |0.00 |0.00 |0.00 |
| |60 շենքի բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|12.|Պոմպակայան` Զորավար Անդրանիկի |0.00 |0.00 |0.00 |
| |56 շենքի բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|13.|Պոմպակայան` Րաֆֆու 49 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|14.|Պոմպակայան` Րաֆֆու 47 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|15.|Պոմպակայան` Րաֆֆու 39 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
| |Ընդամենը |0.00 |0.00 |0.00 |
._________________________________________________________________________.
«Քանաքեռ-Զեյթուն» մասնաճյուղ` 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ
._________________________________________________________________________.
|16.|Պոմպակայան` Տիգրանյան 5 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|17.|Պոմպակայան` Դրոյի 4 շենքի բակում|0.00 |0.00 |0.00 |
|___|________________________________|_________|______________|___________|
|18.|Պոմպակայան` Ռուբինյանց 12 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|19.|Պոմպակայան` Ռուբինյանց 14 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|20.|Պոմպակայան` ՈՒլնեցու փող., ուս. |0.00 |0.00 |0.00 |
| |ավան, 8-րդ մասնաշենքում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|21.|Պոմպակայան` Ահարոնյան 7 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|22.|Պոմպակայան` Ահարոնյան 18 շենքի |0.00 |0.00 |0.00 |
| |բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
|23.|Պոմպակայան` Դավիթ Անհաղթի 2 |0.00 |0.00 |0.00 |
| |շենքի բակում | | | |
|___|________________________________|_________|______________|___________|
| |ընդամենը |0.00 |0.00 |0.00 |
|___|________________________________|_________|______________|___________|
| |Ընդամենը |0.00 |0.00 |0.00 |
._________________________________________________________________________.
(ցանկը լրաց. 04.05.06 թիվ 603-Ն որոշում)