500.0101.170206
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 02 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50006044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2006 թվականի N 101-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման պահանջները կատարելու նպատակով.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին` 2006 թվականի եկամուտների և ծախսերի, ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների, դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները կազմելիս հիմք ընդունել սույն որոշմամբ հաստատված կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված նորմաներով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծառայությունների տարեկան ծավալների ձեռքբերման ծախսերը հաշվարկելիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների եկամուտների չբավարարման դեպքում (այդ թվում` պետական բյուջեից ստացվող) հաշվարկներն իրականացվում են նախատեսված եկամուտների շրջանակներում` հաստատված նորմաներն ընդունելով որպես առավելագույն սահման:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունների պետերի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա:
Հավելված N 1
Հաստատված է
Երևանի քաղաքապետի
2006թ. հունվարի 26-ի
N 101-Ն որոշմամբ
ՆՈՐՄԱՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ
.__________________________________________________________________________
| |Հեռախոսագծի քանակը ըստ | Հեռախոսագծի քանակը ըստ |
| | աշակերտների թվի | հաստիքների |
| | | |
|_____________________|________________________|__________________________|
|Պետական ոչ առևտրային |մինչև |500-1000|1000-ից|կազմակեր-|փոխտնօ- |յուրա- |
|կազմակերպություններն |500 |աշակերտ |ավելի |պության |րեն |քանչ- |
| ըստ գործունեության |աշակերտ| |աշակերտ|(մասնա- |(փոխտնօ-|յուր 10|
| բնագավառների | | | |ճյուղի) |րեններ) |հաստի- |
| | | | |տնօրեն | |քային |
| | | | |(վարիչ) | |միավորի|
| | | | | | |հաշվով |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Հանրակրթական դպրոցներ| 2 | 3 | 4 | - | - | - |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Հատուկ դպրոցներ | 2 | 3 | 4 | - | - | - |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Երեկոյան դպրոց | 2 | 3 | 4 | - | - | - |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Արհեստագործական | | | | | | |
|ուսուցում | 2 | 3 | 4 | - | - | - |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Երաժշտական և արվեստի| | | | | | |
|դպրոցներ | 2 | 3 | 4 | - | - | - |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Մարզադպրոցներ | 2 | 3 | 4 | - | - | - |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Գրադարաններ | - | - | - | 1 | 1 | 1 |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Թատրոններ | - | - | - | 1 | 1 | 1 |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Թանգարաններ | - | - | - | 1 | 1 | 1 |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
|Այլ ՊՈԱԿ-ներ | - | - | - | 1 | 1 | 1 |
|_____________________|_______|________|_______|_________|________|_______|
| | | | | | | |
.__________________________________________________________________________
_____________________________________________________________________.
|Պետական ոչ առևտրային | մեկ հեռախոսագծի |մեկ հեռախոսագծի| ինտերնետ |
|կազմակերպություններն |տարեկան վարձավճար|տեղական տարեկան|ծառայություն|
| ըստ գործունեության | (դրամ) | խոսակցություն | |
| բնագավառների | | (րոպե) | |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Հանրակրթական դպրոցներ| 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Հատուկ դպրոցներ | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Երեկոյան դպրոց | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
|Արհեստագործական | | | 1 գիծ ըստ |
|ուսուցում | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
|Երաժշտական և արվեստի| | | 1 գիծ ըստ |
|դպրոցներ | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Մարզադպրոցներ | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Գրադարաններ | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Թատրոններ | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Թանգարաններ | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | 1 գիծ ըստ |
|Այլ ՊՈԱԿ-ներ | 57600 | 9000 | պայմանագրի |
|_____________________|_________________|_______________|____________|
| | | | |
_____________________________________________________________________.
Հավելված N 2
i
Հաստատված է
Երևանի քաղաքապետի
2006թ. հունվարի 26-ի
N 101-Ն որոշմամբ
ՆՈՐՄԱՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ
Էլեկտրաէներգիա և վառելիք
1. Էլեկտրաէներգիայի ծախսը, բացառությամբ էլեկտրաէներգիայով ջեռուցման, հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով: Ընդ որում, փաստացի ծավալներում չընդգրկված նոր տեղակայված սարքերի օգտագործած էլեկտրաէներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով:
2. Էլեկտրաէներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում` էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է` էլեկտրական տաքացուցիչների տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կՎտ) բազմապատկելով ջեռուցման սեզոնի ընթացքում շահագործման ժամերի քանակով:
3. Վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում` վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է փաստացի ծավալներին համապատասխան:
Կաթսայատնից կենտրոնացված ջեռուցման տարբերակի դեպքում` ջեռուցման ծախսը հաշվարկվում է` մատակարար կազմակերպության պայմանագրին և հաշվարկին համապատասխան:
ջրի մատակարարում և ջրահեռացում
1. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների ծախսերը հաշվարկվում են`
* կրթական հաստատություններում և մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով` յուրաքանչյուր աշակերտին օրական 10 լիտր ջուր նորմայով,
* հատուկ (օժանդակ) և ավագ արհեստագործական դպրոցներում հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,
* կենդանաբանական այգում` վերջին 3 տարվա միջին փաստացի ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով,
* այլ ՊՈԱԿ-ներում` մեկ հաստիքային միավորի համար օրական 30 լիտր նորմա` տարվա կտրվածքով և յուրաքանչյուր հանդիսատեսի, ունկնդրի, այցելուի, ընթերցողի համար օրական 10 լիտր ջուր` տարվա 1/4 օրերի հաշվով:
2. Ոռոգման ջուր նախատեսվում է այգի, հողատարածք ունեցող կազմակերպությունների համար և հաշվարկվում է վերջին 3 տարվա միջին փաստացի ցուցանիշին համապատասխան:
(2-րդ հավելվածը փոփ. 18.10.06 թիվ 1638-Ն որոշում)