040.1841.281206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«28» դեկտեմբերի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1841-Ն
 
i
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 228-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ու հաստատման գործընթացը` ըստ հաստատված ժամանակացույցի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1841-Ն որոշման
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
 
._________________________________________________________________________.
|NN |    Չափորոշիչները                   |   Կատարողը       |    Մշակման  |
|ը/կ|                                    |                  |    ժամկետը  |
|___|____________________________________|__________________|_____________|
|1. |Անեսթեզիոլոգիայի ոլորտ              |ՀՀ առողջապահության|2007թ.       |
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|2. |Նարկոլոգիայի ոլորտ                  |ՀՀ առողջապահության|2007-2008 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|3. |Առողջության առաջնային պահպանման     |ՀՀ առողջապահության|2007-2008 թթ.|
|   |ոլորտ                               |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|4. |Երեխայի առողջության պահպանման ոլորտ |ՀՀ առողջապահության|2007-2008 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|5. |Մանկաբարձագինեկոլոգիական օգնության  |ՀՀ առողջապահության|2007-2008 թթ.|
|   |կազմակերպման ոլորտ                  |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|6. |ՈՒրոլոգիայի ոլորտ                   |ՀՀ առողջապահության|2007-2008 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|7. |Սրտաբանության ոլորտ                 |ՀՀ առողջապահության|2007-2008 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|8. |Հոգեկան առողջության ոլորտ           |ՀՀ առողջապահության|2007-2009 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|9. |Վերականգնողաբանության և             |ՀՀ առողջապահության|2008-2009 թթ.|
|   |ֆիզիոթերապիայի ոլորտ                |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|10.|Նյարդաբանության ոլորտ               |ՀՀ առողջապահության|2008-2009 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|11.|ՈՒռուցքաբանության ոլորտ             |ՀՀ առողջապահության|2008-2009 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|12.|Որովայնային վիրաբուժության ոլորտ    |ՀՀ առողջապահության|2009-2010 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|13.|Նյարդավիրաբուժության ոլորտ          |ՀՀ առողջապահության|2009-2010 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|14.|Արյունաբանության ոլորտ              |ՀՀ առողջապահության|2010-2011 թթ.|
|   |                                    |նախարարություն    |             |
|___|____________________________________|__________________|_____________|
|15.|Աղեստամոքսային համակարգի            |ՀՀ առողջապահության|2010-2011 թթ.|
|   |հիվանդությունների ոլորտ             |նախարարություն    |             |
._________________________________________________________________________.