040.0070.030207
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«3» փետրվարի 2007 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 հունվարի 2007 թվականի N 70-Ա
 
i
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՓՈՂՈՑԻ ՍՈՎԽՈԶ-17 ԴՈՍ, ԹԻՎ 6 ԵՎ ԹԻՎ 7 ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 2109-Ն որոշման համաձայն Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի Սովխոզ-17 դոս, թիվ 6 և թիվ 7 չորրորդ աստիճանի վթարային շենքերի ապամոնտաժման աշխատանքներին խոչընդոտող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման և վերաբնակեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի Սովխոզ-17 դոս, թիվ 6 և թիվ 7 չորրորդ աստիճանի վթարային շենքերում բնակվող և ապամոնտաժման աշխատանքներին խոչընդոտող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 3 ընտանիքին` համաձայն հավելվածի, ընդգրկել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրում:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի հունվարի 18-ի
N 70-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՓՈՂՈՑԻ ՍՈՎԽՈԶ-17 ԴՈՍ, ԹԻՎ 6 ԵՎ ԹԻՎ 7 ՉՈՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN | Ազգանունը, անունը, հայրանունը |        Գրանցման հասցեն       |Անձերի|
|ը/կ|                               |                              |թիվը  |
|___|_______________________________|______________________________|______|
|1. |Հարությունյան Գուրգեն Զավենի   |Խրիմյան Հայրիկի փող.,         |  6   |
|   |                               |Սովխոզ-17 դոս, 6 շենք, բն. 1  |      |
|___|_______________________________|______________________________|______|
|2. |Գասպարյան Եպրաքսիա Գեորգու     |Խրիմյան Հայրիկի փող.,         |  4   |
|   |                               |Սովխոզ-17 դոս, 6 շենք, բն. 13 |      |
|___|_______________________________|______________________________|______|
|3. |Դիլանյան Անուշավան Բաբկենի     |Խրիմյան Հայրիկի փող.,         |  4   |
|   |                               |Սովխոզ-17 դոս, 7 շենք, բն. 3  |      |
._________________________________________________________________________.