Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ Ն ...

 

 

050.0019.120307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007123

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2007 թվականի թիվ 19-Ն

 

i

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Ապահովագրական սակագների հաշվետվության ձևը, դրա ներկայացման և սակագների հիմնավորման կարգն ու ժամկետները»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի հունվարի 23-ի

թիվ 19-Ն որոշմամբ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտը (այսուհետ` կարգ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ապահովագրողի կողմից ներկայացվող ապահովագրական սակագների (այսուհետև` սակագին) հիմնավորվածության սկզբունքները, սակագների հիմնավորման ներկայացման կարգն ու ժամկետները և սակագինը չհիմնավորված համարելու հիմքերը:

2. Ապահովագրողը Կենտրոնական բանկ է ներկայացնում իր կողմից իրականացվող ապահովագրության յուրաքանչյուր տեսակի գծով կիրառվելիք սակագնի հիմնավորումը` համաձայն սույն հավելվածի հավելված 2-ում նշված ցանկի:

 

ԳԼՈՒԽ 2. ՍԱԿԱԳՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Ապահովագրության տվյալ տեսակի գծով սակագինը կհամարվի հիմնավորված, եթե`

3.1. հաշվարկվել է վիճակագրական տվյալների հիման վրա, որոնցից են`

ա) պաշտոնական վիճակագրական տվյալները,

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում մասնագիտացված միջազգային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների իրականացրած վիճակագրական հետազոտությունների արդյունքում արձանագրված տվյալները,

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալ ապահովագրության տեսակի գծով ոչ պակաս, քան երեք տարի ապահովագրական գործունեության արդյունքում արձանագրված վիճակագրական տվյալները,

դ) հրապարակված և Կենտրոնական բանկի կողմից հավանության արժանացած այլ տվյալները.

3.2. հաշվարկվել է ակտուարային մեթոդներին համապատասխան` օգտագործելով հիմնականում հավանականության տեսության մեթոդները, իսկ կյանքի ապահովագրության տեսակների սակագինը հաշվարկելիս` նաև երկարաժամկետ ֆինանսական հաշվարկների մեթոդները, մասնավորապես, դիսկոնտավորման մեթոդը:

4. Ապահովագրության տվյալ տեսակի գծով սակագինը կհամարվի հիմնավորված նաև, եթե հաշվարկվել է միջազգային ֆինանսական շուկայում բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրողի հետ ապահովագրության տվյալ տեսակի գծով կնքված վերաապահովագրության պայմանագրով պայմանավորված սակագնի հիման վրա: Սույն կարգի իմաստով` միջազգային ֆինանսական շուկայում բարձր վարկանիշ ունեցող վերաապահովագրող է համարվում օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող այն վերաապահովագրողը, որի ծառայություններից Կենտրոնական բանկը չի արգելել օգտվել (այսուհետ` հուսալի վերաապահովագրող):

 

ԳԼՈՒԽ 3. ՍԱԿԱԳՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

5. Ապահովագրողը նախքան ոչ կյանքի ապահովագրության և կյանքի ռիսկային ապահովագրության տվյալ տեսակի գծով նոր սակագնի կիրառումը Կենտրոնական բանկ է ներկայացնում`

ա) ապահովագրական սակագնի հիմնավորման մասին հայտ (համաձայն սույն հավելվածի հավելված 1-ի),

բ) սակագնի (բրուտտո-դրույքաչափի) հաշվարկը, ինչպես նաև սակագնի նետտո-դրույքաչափի հաշվարկման մեթոդաբանական հիմքը, սակագնի հաշվարկում բեռնվածության տարրերի հաշվարկը և դրանց հիմնավորումը (սակագնի նետտո-դրույքաչափի և բեռնվածության համամասնությունները),

գ) սակագնի հաշվարկում կիրառված վիճակագրական աղբյուրները,

դ) սակագնի կիրառման վերաբերյալ աղյուսակը` համաձայն սույն հավելվածի հավելված 3-ի: Աղյուսակը լրացվում է սակագնի հաշվարկի հիման վրա: Աղյուսակի 12-րդ` «Նշումներ» սյունակում նշվում է, թե ժամանակային ինչ կտրվածքով է սահմանվում տվյալ տեսակի համար սակագինը (տարեկան, ամսական, օրական կամ այլ) և/կամ ինչ գործողության տեսակի (օրինակ` մեկ ապահովագրական օբյեկտի, պայմանագրի, ապահովագրված անձի կամ այլ) կտրվածքով, կամ այլ նշումներ, որոնք կարող են պարզաբանել տվյալ սակագնի կիրառման տիրույթը:

6. Այն դեպքում, երբ ապահովագրության տվյալ տեսակի մեջ սակագները, կախված ապահովագրության որոշակի պայմաններից (չհատուցվող գումարից և այլն) կամ ապահովագրական ռիսկի վրա ազդող գործոններից, տարբերվում են իրարից, ապա ապահովագրողն ապահովագրության յուրաքանչյուր տեսակի ներքո ներկայացնում է նաև այդ տարբերվող սակագները` դրանց տատանման միջակայքով (սակագնի հնարավոր նվազագույն և առավելագույն չափերը սույն հավելվածի հավելված 3-ում և հավելված 4-ում), շեղման հետ կապված գործոնները, նվազագույն և առավելագույն սակագնի նետտո-դրույքաչափի հաշվարկման մեթոդաբանական հիմքը, բեռնվածության տարրերի հաշվարկը և դրանց հիմնավորումը (սակագնի նետտո-դրույքաչափի և բեռնվածության համամասնությունները):

7. Հուսալի վերաապահովագրողի սակագինը կիրառելու դեպքում ապահովագրողը նախքան ապահովագրության տվյալ տեսակի նոր սակագնի կիրառումը Կենտրոնական բանկ է ներկայացնում.

ա) ապահովագրական սակագնի հիմնավորման մասին հայտ (համաձայն սույն հավելվածի հավելված 1-ի),

բ) հուսալի վերաապահովագրողի սակագինը հավաստող փաստաթղթերը,

գ) սակագնի հաշվարկում բեռնվածության տարրերի հաշվարկը և դրանց հիմնավորումը,

դ) հուսալի վերաապահովագրողի սակագնի կիրառման վերաբերյալ աղյուսակը` համաձայն սույն հավելվածի հավելված 4-ի: Հավելված 4-ի աղյուսակի 11-րդ` «Նշումներ» սյունակում նշվում է, թե ժամանակային ինչ կտրվածքով է սահմանվում տվյալ տեսակի համար սակագինը (տարեկան, ամսական, օրական կամ այլ) և/կամ ինչ գործողության տեսակի (օրինակ` մեկ ապահովագրական օբյեկտի, պայմանագրի, ապահովագրված անձի կամ այլ) կտրվածքով, կամ այլ նշումներ, որոնք կարող են պարզաբանել տվյալ սակագնի կիրառման տիրույթը:

8. Ապահովագրողը հուսալի վերաապահովագրողի բրուտտո-դրույքաչափը որպես իր սակագնի նետտո-դրույքաչափ կիրառելիս, համաձայն սույն հավելվածի հավելված 4-ի, ներկայացնում է նաև իր սակագնային դրույքաչափում (բրուտտո-դրույքաչափում) ներառվող բեռնվածության տարրերը: Այն դեպքում, երբ ապահովագրողը կիրառում է հուսալի վերաապահովագրողի դրույքաչափը որպես իր սակագնի բրուտտո-դրույքաչափ, ապա դրանում ներկայացնում է նաև բեռնվածության տարրերը և հաշվարկը: Ապահովագրողը հավելված 4-ի 3-րդ սյունակում (նետտո-դրույքաչափում) չի ներառում վերաապահովագրողի կողմից ապահովագրողին տրված միջնորդավճարը:

9. Հուսալի վերաապահովագրողի կողմից բացարձակ մեծությամբ տրամադրված սակագնի կիրառման դեպքում ապահովագրողը սակագինը ներկայացնում է որպես հուսալի վերաապահովագրողի տրամադրած բացարձակ մեծությամբ սակագնի և ապահովագրական գումարի հարաբերություն:

10. Ապահովագրողն իր կողմից կիրառվող սակագնի փոփոխման դեպքում, սույն կարգով սահմանված պահանջներից բացի, Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև սակագնի փոփոխման անհրաժեշտության և հիմնավորման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

11. Կենտրոնական բանկ ներկայացվող սակագնի հաշվարկում սակագնային դրույքաչափը, որը կոչվում է բրուտտո-դրույքաչափ, հաշվարկվում է հետևյալ կերպ`

 

ԲԴ(%) = ՆԴ(%) + Բ(%),

 

որտեղ`

ԲԴ-ն բրուտտո-դրույքաչափն է (բրուտո սակագին),

ՆԴ-ն նետտո-դրույքաչափն է (նետտո սակագին),

Բ-ն բեռնվածությունն է:

12. Նետտո-դրույքաչափը արտահայտում է ապահովագրական ռիսկի գինը, որը նախատեսված է ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրական հատուցում տալու կամ ապահովագրական գումար վճարելու համար: Նետտո-դրույքաչափը բաժանվում է ռիսկային դրույքի և ռիսկային հավելումի:

13. Ռիսկային դրույքը նախատեսված է միջին (ստանդարտ) պայմաններում ապահովագրական հատուցումներ կատարելու համար: Ռիսկային դրույքի հաշվարկման հիմք է հանդիսանում ապահովագրական պատահարի տեղի ունենալու հավանականությունը և հավանական վնասի չափը:

14. Ռիսկային հավելումը նախատեսված է ժամանակի մեջ ռիսկային դրույքից հնարավոր շեղումների լրացուցիչ հատուցումներ կատարելու համար: Ռիսկային հավելումը գումարվում է ռիսկային դրույքի մեծությանը:

15. Բեռնվածությունը նախատեսված է ապահովագրողի ծախսերի փոխհատուցման և շահույթի համար: Բեռնվածությունը կազմված է հետևյալ տարրերից`

15.1. ապահովագրողի ապահովագրության տվյալ տեսակի գծով գործառնական ծախսերին կատարվող հատկացումներ, որոնցից են`

ա) վարչական և ներդրումային ծախսեր, այդ թվում` աշխատավարձ, շենքի վարձակալության վարձավճար, կոմունալ վարձավճարներ, մաշվածության գծով ծախսեր և այլն,

բ) ուղղակի ծախսեր, որոնք ուղղակիորեն կապված են ապահովագրության տվյալ տեսակի ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման հետ, այդ թվում` միջնորդավճարներ, ապահովագրական դեպքի գնահատման ծախսեր, կանխարգելիչ միջոցառումների ծախսեր և այլն.

15.2. ապահովագրողի ապահովագրության տվյալ տեսակի գծով նախատեսվող շահույթ:

 

ԳԼՈՒԽ 4. ՍԱԿԱԳՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

16. Ապահովագրողը նախքան կյանքի կուտակային ապահովագրության տվյալ տեսակի գծով նոր սակագնի կիրառումը Կենտրոնական բանկ է ներկայացնում`

ա) ապահովագրական սակագնի հիմնավորման մասին հայտ (համաձայն սույն հավելվածի հավելված 1-ի),

բ) նախատեսված ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանությունը,

գ) սակագնի հաշվարկում կիրառված վիճակագրական աղբյուրները և այլ հիմքերը:

17. Այն դեպքում, երբ ապահովագրության տվյալ տեսակի մեջ սակագները, կախված ապահովագրության որոշակի պայմաններից կամ ապահովագրական ռիսկի վրա ազդող գործոններից, տարբերվում են իրարից, ապա ապահովագրողն ապահովագրության յուրաքանչյուր տեսակի ներքո ներկայացնում է նաև այդ տարբերվող սակագները:

 

ԳԼՈՒԽ 5. ՍԱԿԱԳՆԵՐԸ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

18. Կենտրոնական բանկն ապահովագրողի կողմից ներկայացված սակագնին վերաբերող` սույն կարգով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 20-oրյա ժամկետում կայացնում է որոշում` սակագինը չհիմնավորված համարելու վերաբերյալ:

19. Կենտրոնական բանկը կարող է ապահովագրողից պահանջել ապահովագրական սակագնի հիմնավորման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: Նշված տեղեկատվությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկի կողմից սակագնի չհիմնավորման վերաբերյալ որոշման կայացման ժամկետը կարող է կասեցվել, սակայն ոչ ավելի, քան 10 օրով:

20. Կենտրոնական բանկի կողմից սույն կարգով սահմանված փաստաթղթերն ամբողջությամբ ստանալու պահից 20-օրյա ժամկետում սակագինը չհիմնավորված համարելու վերաբերյալ որոշում չընդունելու կամ որոշման կայացման ժամկետը կասեցնելու վերաբերյալ ապահովագրողին չտեղեկացնելու դեպքում ապահովագրողը կարող է կիրառել Կենտրոնական բանկ ներկայացրած սակագինը:

21. Այն առանձնահատուկ ռիսկերի ապահովագրության դեպքում, երբ ապահովագրողը կիրառում է հուսալի վերաապահովագրողի սակագինը, և որոնց վերաբերյալ չկան սույն կարգի 3.1 կետում նշված վիճակագրական տվյալներ, ապահովագրողը կարող է կիրառել սակագինը սույն կարգով սահմանված սակագնի հիմնավորման համար պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից: Ապահովագրողը Կենտրոնական բանկ ներկայացվող հայտում (հավելված 1) կատարում է նշում «Առանձնահատուկ ռիսկերի ապահովագրություն» տողում:

Կենտրոնական բանկի կողմից վիճակագրական տվյալները առկա լինելու և (կամ) ոչ հուսալի վերաապահովագրողի սակագինը կիրառելու հիմքով սակագինը չհիմնավորված համարելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում ապահովագրողի կողմից կիրառված սակագինը կհամարվի չհիմնավորված, իսկ այդ սակագնով կնքված ապահովագրության պայմանագրերը` չհիմնավորված սակագներով կնքված ապահովագրության պայմանագրեր:

22. Կենտրոնական բանկը կարող է նախկինում հուսալի համարված սակագինը չհիմնավորված համարել` դրա վերաբերյալ համապատասխան որոշման ընդունման մասին տեղեկացնելով ապահովագրողին: Մինչև Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշման մասին տեղեկացնելը, ապահովագրողի կողմից կնքված ապահովագրության պայմանագրերի գծով կիրառված սակագները համարվում են հիմնավորված, իսկ այդ սակագներով կնքված ապահովագրության պայմանագրերը` հիմնավորված սակագներով կնքված ապահովագրության պայմանագրեր:

23. Սակագինը համարվում է չհիմնավորված, եթե`

ա) սակագնի հիմնավորվածության համար սույն կարգի գլուխ 3-ում և գլուխ 4-ում նշված պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը թերի են, անարժանահավատ կամ կեղծ, կամ չեն համապատասխանում օրենքի, նորմատիվ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,

բ) սակագնի հաշվարկում առկա են բանաձևերի հաշվարկման սխալներ,

գ) հաշվարկը չի համապատասխանում սույն կարգով սահմանված սակագների հաշվարկման սկզբունքներին,

դ) սակագինը հաշվարկվել է ոչ հուսալի վերաապահովագրողի հետ կնքված վերաապահովագրության պայմանագրով նախատեսված սակագնի հիման վրա,

ե) սակագինը Հայաստանի Հանրապետության ապահովագրական շուկայում կիրառվող սակագների համեմատությամբ չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր է:

 

Հավելված 1

 

«Ապահովագրական սակագների

հաշվետվության ձևը, դրա ներկայացման

և սակագների հիմնավորման կարգն ու

ժամկետները» հավելվածի

 

-------------------------------------------------------------

(ապահովագրական ընկերության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային փոստը)

 

Կենտրոնական բանկի նախագահ

----------------ին

 

ՀԱՅՏ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հարգելի --------------------

 

Կից Ձեզ ենք ներկայացնում ---------------------------

(ապահովագրության տեսակը)

 

----------------------------- սակագնի (սակագների) հիմնավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը`

 

1. ------------------------------------ (----էջ)

2. ------------------------------------ (----էջ)

3. ------------------------------------ (----էջ)

- ---------------------------------------

- ---------------------------------------

.__.

.__. Առանձնահատուկ ռիսկերի ապահովագրություն

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն հայտին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը և հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական:

 

Գործադիր տնօրեն (խորհրդի նախագահ)` --------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Սակագնի հաշվարկման համար պատասխանատու

անձ (առկայության դեպքում` ակտուար)` -------------------------------

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

--- ----------- 200 թ.

 

Հավելված 2

 

«Ապահովագրական սակագների

հաշվետվության ձևը, դրա ներկայացման

և սակագների հիմնավորման կարգն ու

ժամկետները» հավելվածի

 

ՑԱՆԿԸ

 

1. Սույն կարգի իմաստով` ոչ կյանքի ապահովագրության տեսակներն են.

ա) Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արդյունաբերական վնաս և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններ)` ներառում է բոլոր այն ապահովագրության պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում դժբախտ պատահարի արդյունքում մարդկանց հասցված վնասը` անկախ այն բանից` նախատեսվում է ամրագրված դրամական հատուցում, թե հատուցում` կախված պատահարի բնույթից:

բ) Առողջության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում մարդու առողջությանը հասցված վնասը, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջանում ստանալ բժշկական օգնություն` անկախ այն բանից` նախատեսվում է ամրագրված դրամական հատուցում, թե հատուցում` կախված պատահարի բնույթից:

գ) Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ` երկաթուղային տրանսպորտի)` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում ցամաքային ավտոտրանսպորտային և (կամ) այլ ցամաքային տրանսպորտային միջոցների կորուստը կամ դրան պատճառված վնասը:

դ) Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում երկաթուղային տրանսպորտի կորուստը կամ դրան պատճառված վնասը:

ե) Օդանավերի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում օդանավերի կորուստը կամ դրանց պատճառված վնասը:

զ) Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում գետային և ջրանցքային փոխադրամիջոցների, լճային փոխադրամիջոցների կամ ծովային (օվկիանոսային) փոխադրամիջոցների կորուստը կամ դրանց պատճառված վնասը:

է) Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում փոխադրման գործընթացի մեջ գտնվող գույքի (բեռների), անկախ փոխադրամիջոցի տեսակից, կորուստը կամ դրան պատճառված վնասը:

ը) Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում հրդեհի, պայթյունի, երկրաշարժի, փոթորկի, այլ բնական աղետների, միջուկային վարակի, վնասվածքի, հողի սողանքի արդյունքում գույքի (բացառությամբ գույքի այն տեսակների, որոնք ներառված են սույն կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» ենթակետերում) կորուստը կամ դրան պատճառված վնասը:

թ) Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում կարկտի, ցրտահարության, գողության կամ այլ պատահարի արդյունքում գույքի (բացառությամբ գույքի այն տեսակների, որոնք ներառված են սույն կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» ենթակետերում, ինչպես նաև այն ռիսկերի, որոնք ներառված են սույն կետի «ը» ենթակետում) կորուստը կամ դրան պատճառված վնասը:

ժ) Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման ընթացքում երրորդ կողմի մոտ առաջացած կորուստը կամ նրան պատճառված վնասը:

ժա) Օդանավերի (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում օդանավերի շահագործման ընթացքում երրորդ կողմի մոտ առաջացած կորուստը կամ նրան պատճառված վնասը:

ժբ) Ջրային փոխադրամիջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում սույն կետի «զ» ենթակետում նշված ջրային փոխադրամիջոցների շահագործման ընթացքում երրորդ կողմի մոտ առաջացած կորուստը կամ նրան պատճառված վնասը:

ժգ) Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով ապահովագրվում են պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն սույն կետի «ժ», «ժա» և «ժբ» ենթակետերում:

ժդ) Վարկի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում այն վնասը կամ կորուստը, որը հետևանք է անվճարունակության (ընդհանուր), արտահանման վարկի, տարաժամկետ վճարման պարտավորության (ապառիկ), հիպոթեքային վարկի, գյուղատնտեսական վարկի չմարման կամ վարկային պայմանագրի կատարման թերացման:

ժե) Երաշխիքի տրամադրում` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով ապահովագրական ընկերությունը տրամադրում է երաշխիք:

ժզ) Ֆինանսական վնասներից ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում այն ֆինանսական վնասը կամ կորուստը, որը հետևանք է կատարված աշխատանքի, եկամուտների թերստացման, վատ եղանակի, օգուտի կորստի, շարունակական (ընթացիկ) ծախսերի, անսպասելի առևտրային ծախսերի, շուկայական արժեքի կորստի, վարձավճարի կամ այլ եկամտի կորստի, անուղղակի առևտրային կորստի կամ այլ ֆինանսական կորուստների:

ժէ) Դատական և արտադատական իրավական ծախսերի ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում անսպասելի դատական կամ արտադատական ծախսերի` կապված իրավաբանական ծառայությունների և վեճի վերաբերյալ այլ ծախսերի հետ, ի հայտ գալու արդյունքում առաջացած վնասը կամ կորուստը:

ժը) Աջակցության ապահովագրություն` ներառում է բոլոր այն պայմանագրերը, որոնցով հիմնական ռիսկ է համարվում այն վնասը կամ կորուստը, որը ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց (օրինակ` տուրիզմի դեպքում) աջակցության տրամադրման հետ կապված ծախսերի առաջացման հետևանք է:

ժթ) Դժբախտ դեպքերից և առողջության ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերը:

ի) Ավտոմեքենաների ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» ենթակետը` ուղևորների վնասվածքների մասով, «գ», «է» և «ժ» ենթակետերը:

իա) Ծովային և տրանսպորտային ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» ենթակետը` ուղևորների վնասվածքների մասով, «դ», «զ», «է» և «ժբ» ենթակետերը:

իբ) Ավիացիոն ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա» ենթակետը` ուղևորների վնասվածքների մասով, «ե», «է» և «ժա» ենթակետերը:

իգ) Հրդեհից և գույքին պատճառվող այլ վնասներից ապահովագրություն` ներառում է սույն կետի «ը» և «թ» ենթակետերը:

իդ) Պատասխանատվության ապահովագրություն` ներառում է սույն կետի «ժ», «ժա», «ժբ» և «ժգ» ենթակետերը:

իե) Վարկի ապահովագրություն և երաշխիքի տրամադրում` ներառում է սույն կետի «ժդ» և «ժե» ենթակետերը:

իզ) Գույքային և դժբախտ պատահարներից ապահովագրություն` ներառում է սույն կետի «ա», «գ»-ից «ժգ» և «ժզ» ենթակետերը:

2. Սույն կարգի իմաստով` կյանքի ապահովագրության տեսակներն են`

ա) կյանքի ապահովագրություն` ներառում է մահվան, լրակեցության, լրակեցության և մահվան միաժամանակյա ապահովագրությունները, անուիտետը, ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի իրականացվող ոչ կյանքի ապահովագրության` «ա» և «բ» ենթակետերում նշված դժբախտ պատահարներից ապահովագրությունն ու առողջության ապահովագրությունը, ինչպես նաև կյանքի ապահովագրության` սույն կետի «բ»-ից «ե» ենթակետերում չնշված այլ կյանքի ապահովագրությունը:

բ) Ամուսնության, ծնունդի ապահովագրություն` տվյալ ապահովագրության դեպքում ապահովագրական պատահար է համարվում ապահովագրված անձանց ամուսնությունը (կամ որոշակի ժամկետում չամուսնանալը), երեխայի ծնունդը:

գ) Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն` կյանքի ապահովագրություն, երբ ապահովադիրները ստանձնում են ներդրումային ռիսկը:

դ) Տոնտին ապահովագրություն` ապահովագրություն, որի դեպքում բոլոր ապահովագրության պայմանագրերից ստացված ապահովագրավճարներից ձևավորվում է պահուստ, և կուտակված ակտիվները հետագայում բաշխվում են որոշակի տարիքի հասած անդամների (ապահովագրված անձանց) կամ շահառուների միջև:

ե) Կապիտալի հատուցման ապահովագրություն` ապահովագրության պայմանագիր, որով նախապես պայմանավորված միանվագ կամ պարբերական ապահովագրավճարների դիմաց ապահովագրողը ստանձնում է որոշակի ժամկետում որոշակի գումարի վճարման պարտավորություն:

զ) Կենսաթոշակային հիմնադրամների կառավարում, որը ներառում է լրակեցության, մահվան և անաշխատունակության դեպքում հատուցումների վճարման համար նախատեսված կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների (ներդրումների) կառավարումը և զուգակցվում է նվազագույն եկամտաբերության վճարման ապահովագրությամբ:

 

Հավելված 3

 

«Ապահովագրական սակագների

հաշվետվության ձևը, դրա ներկայացման

և սակագների հիմնավորման կարգն ու

ժամկետները» հավելվածի

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՂՅՈՒՍԱԿ

._________________________________________________________________

|N |Ապահովա-|Նետտո-դրույքաչափ|Բեռնվածություն                    |

|  |գրության|________________|__________________________________|

|  |տեսակը  |Ռիսկային|Ռիսկա- |Գործառնական   |Նախատեսվող|Ընդամենը|

|  |        |դրույքա-|յին    |ծախսեր        |շահույթ   |բեռնվա- |

|  |        |չափ     |հավե-  |______________|(շահույթի |ծություն|

|  |        |        |լում   |Վարչա-|ՈՒղղակի|միջակայք) |(սյուն8=|

|  |        |        |       |կան   |       |          |սյուն5+ |

|  |        |        |       |ծախսեր|ծախսեր |          |սյուն6+ |

|  |        |        |       |      |       |          |սյուն7) |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|1 |   2    |  3     |  4    |  5   |  6    |    7     |   8    |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|1 |Տեսակ 1 |        |       |      |       |          |        |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|  |Գործոն 1|        |       |      |       |          |        |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|  |Գործոն 2|        |       |      |       |          |        |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|  |...     |        |       |      |       |          |        |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|  |Գործոն N|        |       |      |       |          |        |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|2 |        |        |       |      |       |          |        |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|..|        |        |       |      |       |          |        |

|__|________|________|_______|______|_______|__________|________|_

|N |        |        |       |      |       |          |        |

._________________________________________________________________

 

__________________________________________.

|Նվազագույն|Բրուտտո-դրույքաչափի |         |

|ապահովա-  |միջակայքը           |         |

|գրավճար   |____________________|Նշումներ |

|(ՀՀ դրամ) |Նվազագույն|Առավելա- |         |

|          |չափ       |գույն    |         |

|          |          |չափ      |         |

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|   9      |   10     |   11    |    12   |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

__________________________________________.

 

Հավելված 4

 

«Ապահովագրական սակագների

հաշվետվության ձևը, դրա

ներկայացման և սակագների

հիմնավորման կարգն ու ժամկետները»

հավելվածի

 

._________________________________________________________

|N |Ապահովա-|Նետտո-  |Բեռնվածություն                    |

|  |գրության|դրույքա-|__________________________________|

|  |տեսակը  |չափ     |Գործառնական   |Նախատեսվող|Ընդամենը|

|  |        |        |ծախսեր        |շահույթ   |բեռնվա- |

|  |        |        |______________|(շահույթի |ծություն|

|  |        |        |Վարչա-|ՈՒղղակի|միջակայք) |(սյուն7=|

|  |        |        |կան   |       |          |սյուն4+ |

|  |        |        |ծախսեր|ծախսեր |          |սյուն5+ |

|  |        |        |      |       |          |սյուն6) |

|__|________|________|______|_______|__________|________|_

|1 |   2    |  3     |  4   |  5    |    6     |   7    |

|__|________|________|______|_______|__________|________|_

|1 |Տեսակ 1 |        |      |       |          |        |

|__|________|________|______|_______|__________|________|_

|  |Գործոն 1|        |      |       |          |        |

|__|________|________|______|_______|__________|________|_

|  |Գործոն 2|        |      |       |          |        |

|__|________|________|______|_______|__________|________|_

|  |...     |        |      |       |          |        |

|__|________|________|______|_______|__________|________|_

|  |Գործոն N|        |      |       |          |        |

|__|________|________|______|_______|__________|________|_

|2 |        |        |      |       |          |        |

|__|________|________|______|_______|__________|________|_

|..|        |        |      |       |          |        |

._________________________________________________________

 

__________________________________________.

|Նվազագույն|Բրուտտո-դրույքաչափի |         |

|ապահովա-  |միջակայքը           |         |

|գրավճար   |____________________|Նշումներ |

|(ՀՀ դրամ) |Նվազագույն|Առավելա- |         |

|          |չափ       |գույն    |         |

|          |          |չափ      |         |

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|   8      |    9     |   10    |    11   |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

|__________|__________|_________|_________|

|          |          |         |         |

__________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.01.2007
N 19-Ն
Որոշում