040.0246.150307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«15» մարտի 2007 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 փետրվարի 2007 թվականի N 246-Ն
 
i
ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման 15.2-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 խմբի 03 ենթախմբի «02. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված և սույն որոշման 2-րդ կետի համաձայն հատկացվող միջոցների հաշվին իրականացվող ձկան պաշարների համալրման 2007 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվերի ծավալներն ընդլայնելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի փետրվարի 15-ի
N 246-Ն որոշման
 
2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ` ՁԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԳԾՈՎ
 
._________________________________________________________________________.
|   Գնման ենթակա     |Աշխատանքի |Աշխատանքի|Միավորի|   Ֆինանսական ծավալը   |
|   ձկնատեսակները    |կատարման  |ծավալը   |գինը   |     (հազ. դրամ)       |
|                    |(Սևանա    | (հատ)   |(դրամ) |_______________________|
|                    |լիճ       |         |       | 1-ին  |9 ամիս |  տարի |
|                    |բացթողման)|         |       |կիսամ- |       |       |
|                    |ժամկետը   |         |       |յակ    |       |       |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|1. Սևանի  կողակ ձկան|2007 թ.   |  2266666|   0.2 |  453.3|  453.3|  453.3|
|թրթուրներ (աչքի     |հուլիս    |         |       |       |       |       |
|ստադիա)             |          |         |       |       |       |       |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|2. Ամառային իշխանի  |2007 թ.   |    15500|  98.28|  800.0| 1200.0| 1523.4|
|մանրաձուկ (1.5      |նոյեմբեր  |         |       |       |       |       |
|գրամից ավելի)       |          |         |       |       |       |       |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|3. Գեղարքունի ձկան  |2007 թ.   |    59395|  135.0| 2245.0| 4643.6| 8018.3|
|մանրաձուկ (3 գրամից |նոյեմբեր  |         |       |       |       |       |
|ավելի)              |          |         |       |       |       |       |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|4. Ամառային իշխանի  |2007 թ.   |    42000|  175.0| 7350.0| 7350.0| 7350.0|
|մանրաձուկ (4 գրամից |ապրիլ     |         |       |       |       |       |
|ավելի)              |          |         |       |       |       |       |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|5. Գեղարքունի ձկան  |2007 թ.   |    42000|  150.0| 6300.0| 6300.0| 6300.0|
|մանրաձուկ (4 գրամից |ապրիլ     |         |       |       |       |       |
|ավելի)              |          |         |       |       |       |       |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|6. Գեղարքունի ձկան  |2007 թ.   |    15119|  420.0| 6350.0| 6350.0| 6350.0|
|մանրաձուկ (40 գրամից|ապրիլ     |         |       |       |       |       |
|ավելի)              |          |         |       |       |       |       |
|____________________|__________|_________|_______|_______|_______|_______|
|Ընդամենը            |          |         |       |23498.3|26296.9|29995.0|
._________________________________________________________________________.