(ուժը կորցրել է 23.07.15 թիվ 827-Ն որոշում)
i
040.0531.150507
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«15» մայիսի 2007 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 մայիսի 2007 թվականի N 531-Ն
 
i
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
i
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում և կենդանիների համար պատրաստի կերերի արտադրության ոլորտում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.
2) 2015 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում և կենդանիների համար պատրաստի կերերի արտադրության ոլորտում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:
(2-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 390-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 16.04.09 թիվ 390-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ
 
Հավելված
i
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 3-ի
N 531-Ն որոշման
 
i
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |Տնտեսական|     Տնտեսական գործունեության տեսակը        |   Ներդրման   |
|ը/կ|գործու-  |          (արտադրության ոլորտը)             |ժամկետի ավարտը|
|   |նեության |                                            |              |
|   |տեսակի   |                                            |              |
|   |ծածկագիրն|                                            |              |
|   |ըստ      |                                            |              |
|   |ՏԳՏԴ-ի   |                                            |              |
|___|_________|____________________________________________|______________|
| 1 |    2    |                     3                      |       4      |
|___|_________|____________________________________________|______________|
|1. |15.1     |Մսի և  մսամթերքի արտադրություն              |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.2     |Ձկան, ձկնամթերքի վերամշակում և  պահածոյացում|              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.88    |Մանկական սննդի և  դիետիկ սննդամթերքի        |մինչև  2011 թ.|
|   |         |արտադրություն                               |հունվարի 1-ը  |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.89.1  |Ապուրների, արգանակների և  ձվամթերքի         |              |
|   |         |արտադրություն                               |              |
|___|_________|____________________________________________|______________|
|2. |15.5     |Կաթնամթերքի արտադրություն                   |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.32    |Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն |              |
|   |_________|____________________________________________|մինչև  2011 թ.|
|   |15.33.9  |ՈՒրիշ խմբավորումներում չներառված մրգերի և   |հունվարի 1-ը  |
|   |         |բանջարեղենի վերամշակում և  պահածոյացում     |              |
|___|_________|____________________________________________|______________|
|3. |15.81    |Հացի և  թարմ հրուշակեղենի արտադրություն     |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.82    |Պաքսիմատների, թխվածքաբլիթների և  երկարատև   |              |
|   |         |պահվող հրուշակեղենի արտադրություն           |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.93    |Գինու արտադրություն                         |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.94    |Խնձորի և  պտղահատապտղային այլ գինիների      |              |
|   |         |արտադրություն                               |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.95    |Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների      |              |
|   |         |արտադրություն                               |մինչև  2012 թ.|
|   |_________|____________________________________________|հունվարի 1-ը  |
|   |15.96    |Գարեջրի արտադրություն                       |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.97    |Ածիկային գարեջրի արտադրություն              |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.98    |Հանքային արտադրատեսակների և  ոչ ալկոհոլային |              |
|   |         |խմիչքների արտադրություն                     |              |
|___|_________|____________________________________________|______________|
|4. |15.31    |Կարտոֆիլի վերամշակում և  պահածոյացում       |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.33.1  |Չրի արտադրություն                           |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.4     |Բուսական և  կենդանական յուղերի և  ճարպերի   |              |
|   |         |արտադրություն                               |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.6     |Ալրաղաց արդյունաբերության, ձավարեղենի,      |              |
|   |         |օսլայի և  օսլա պարունակող մթերքի            |              |
|   |         |արտադրություն                               |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.7     |Կենդանիների համար պատրաստի կերերի           |              |
|   |         |արտադրություն                               |              |
|   |_________|____________________________________________|մինչև  2013 թ.|
|   |15.83    |Շաքարի արտադրություն                        |հունվարի 1-ը  |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.84    |Կակաոյի, շոկոլադի և  շաքար պարունակող       |              |
|   |         |հրուշակեղենի արտադրություն                  |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.85    |Մակարոնեղենի արտադրություն                  |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.86    |Սուրճի և  թեյի արտադրություն                |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.87    |Համեմունքների արտադրություն                 |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.89.2  |Խմորիչների (դրոժի) արտադրություն            |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.89.9  |ՈՒրիշ խմբավորումներում չներառված այլ        |              |
|   |         |սննդամթերքի արտադրություն                   |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.91    |Թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն   |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |15.92    |Խմորման նյութերից էթիլային սպիրտի           |              |
|   |         |արտադրություն                               |              |
|___|_________|____________________________________________|______________|
|5. |52.2     |Մասնագիտացված խանութներում սննդամթերքի,     |              |
|   |(բացառու-|ներառյալ խմիչքները, մանրածախ առևտուր        |              |
|   |թյամբ    |                                            |              |
|   |52.26-ի) |                                            |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |52.62.2  |Շուկաներում գյուղատնտեսական մթերքի և        |              |
|   |         |սննդամթերքի մանրածախ առևտուր                |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |51.3     |Սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մեծածախ    |              |
|   |(բացառու-|առևտուր                                     |              |
|   |թյամբ    |                                            |              |
|   |51.35-ի) |                                            |              |
|   |_________|____________________________________________|մինչև  2014 թ.|
|   |55.3     |Ռեստորանների ծառայություն                   |հունվարի 1-ը  |
|   |_________|____________________________________________|              |
|   |55.4     |Բարերի ծառայություն                         |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |55.5     |Կազմակերպություններին կից ճաշարանների       |              |
|   |         |ծառայություններ և  պատրաստի սննդի           |              |
|   |         |մատակարարում                                |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |74.82.1  |Ծառայություններ` փաթեթավորման բնագավառում   |              |
|   |         |(խմիչքների և  սննդամթերքի մասով)            |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |74.82.2  |Մսի և  մսամթերքի կշռածրարում                |              |
|   |_________|____________________________________________|              |
|   |74.82.3  |Կարագի կշռածրարում                          |              |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 16.04.09 թիվ 390-Ն որոշում)