(ուժը կորցրել է 11.12.14 թիվ 1471-Ն որոշում)
i
040.0655.140607
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» հունիսի 2007 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 մարտի 2007 թվականի N 655-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
i
2.1. Մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):
(2.1-րդ կետը լրաց. 02.08.07 թիվ 871-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 27-ին:
 
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 22-ի
N 655-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
5. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
6. Լիցենզավորող հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի փաթեթը, որոշում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:
 
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտով (N 1 ձև) պահանջվող փաստաթղթերը:
i
7.1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (ներդիրներ) (այսուհետ` ներդիր): Լիցենզիան տրամադրվում է ներդիրի հետ միասին: Լիցենզիայի հետ միաժամանակ ներդիր ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է N 4 ձևով սահմանված փաստաթղթերը:
(7.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
7.2. Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(7.2-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
i
8. Թղթային եղանակով փաստաթղթերը ներկայացնելիս` կազմակերպությունը պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնք պատճենների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին:
(8-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
i
8.1. Փոստով հայտ ներկայացնելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը հանձնվում է ներկայացված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո` դրանց նույնական լինելու դեպքում: Փաստաթղթերը նույնական չլինելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը չի տրամադրվում, և լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է ճանաչվում:
(8.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
9. Հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով:
i
(9-րդ կետը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
i
11. Ներդիր ստանալու համար լիցենզավորված կազմակերպությունը ներկայացնում է N 4 ձևով սահմանված փաստաթղթերը:
(11-րդ կետը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
i
12. Ներդիրների հատկացման պարտադիր պայման է սեփականության կամ օգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածք, բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների, որտեղ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովվել պայմանագրային հիմունքներով (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքից, որոնց ավտոմոբիլների կայանման ապահովման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա: Հավաքակայանի անհրաժեշտ պայմաններն են`
1) ավտոմոբիլների կայանատեղիի առկայությունը` մեկ ավտոմոբիլի կայանման համար առնվազն 20 քառ. մետր մակերեսով, որի մեջ չի մտնում դիտափոսի կամ էստակադայի համար հատկացված տարածքը.
2) ավտոմոբիլների` ուղևորափոխադրումների դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը.
3) վարորդների ամենօրյա բուժզննման կետի առկայությունը:
(12-րդ կետը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
i
12.1. Լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրությունն իրականացվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Կազմակերպությունը լիցենզավորող մարմին է ներկայացնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի, և կազմակերպության հավաքակայանի լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք` համաձայն N 13 ձևի: Հավաքակայանների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են հավաքակայանների մասին ռեգիստրում: Ռեգիստրի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
(12.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
i
13. Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզավորող հանձնաժողովից ստանալով տեղեկանք` համաձայն N 5 ձևի, ներկայացնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ստանում է ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին տեղեկանքը` համաձայն N 6 ձևի, և ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին` լիցենզիայի ներդիրում` համաձայն N 7 ձևի, նշելու համար:
Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզիայի ներդիր ստանում է N 6 ձևի տեղեկանքը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(13-րդ կետը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
i
13.1. Լիցենզավորված կազմակերպությունը ներդիրի ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, սահմանված կարգով ստանում է ավտոմոբիլի դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը և դրա պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին:
(13.1-րդ կետը լրաց. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
14. Դեղին հիմնագույնի համարանիշը հատկացվում է ներդիրի առկայության դեպքում:
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
i
16. Ներդիրն ուժի մեջ է, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել), ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
(16-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
i
17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:
(17-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
18. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:
19. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) միաժամանակ ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:
20. Արգելվում է ներդիրների փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլների:
i
20.1. Մարդատար տաքսի-ավտոմոբիլի սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կապակցությամբ` կազմակերպությունը, իսկ դատարանի համապատասխան վճռի հիման վրա տրանսպորտային միջոցի օտարման դեպքում և լիցենզիայի կասեցման ընթացքում տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի լուծման դեպքում` դրա սեփականատերը դիմում է լիցենզավորող մարմնին` ներկայացնելով փոփոխության հիմքերը և ավտոմոբիլին հատկացված լիցենզիայի ներդիրի բնօրինակը: Լիցենզավորող հանձնաժողովը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք` համաձայն NN 9 և 10 ձևերի` դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանությանը հանձնելու համար: Մարդատար-տաքսի ավտոմոբիլն այդպիսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշները, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում ճանապարհային ոստիկանություն:
(20.1-րդ կետը լրաց. 12.03.09 թիվ 271-Ն, փոփ. 15.09.11 թիվ 1380-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
20.2. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան` տրամադրելով տեղեկանք` համաձայն N 11 ձևի:
(20.2-րդ կետը լրաց. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
20.3. Լիցենզավորված կազմակերպության կողմից ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնված դեղին հիմնագույնի համարանիշերը (եթե դրանք պիտանի են օգտագործման համար) հանձնելու պահից 2 ամսվա ընթացքում ավտոմոբիլի փոխարինման կամ համալրման դեպքում տվյալ կազմակերպությանը հատկացվում են անվճար:
(20.3-րդ կետը լրաց. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
20.4. Ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը և գրանցման ժամանակավոր կտրոնը հանձնելու և հիմնական համարանիշերն ստանալու համար ավտոմոբիլը ներկայացնելը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չի պահանջվում:
(20.4-րդ կետը լրաց. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
i
20.5. Լիցենզավորող մարմինն առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ճանապարհային ոստիկանությանն է տրամադրում տեղեկատվություն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներդիրներն ուժը կորցրած ճանաչվելու մասին` համաձայն N 12 ձևի, որի 8-րդ սյունակը լրացվում է ճանապարհային ոստիկանության կողմից և 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է լիցենզավորող մարմին:
(20.5-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
 
III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
21. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
22. (22-րդ կետն ուժը կորցրել է 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
i
23. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
i
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը և վարորդի անունը, ազգանունը):
(23-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
 
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
 
24. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված անձին հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:
i
24.1. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի կողմից և կնքվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն` իր անվանմամբ կլոր կնիքով:
(24.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
25. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
i
25.1. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացվում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի և ներդիրների բնօրինակները:
(25.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
 
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ
 
i
26. Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի (ներդիրների) ստացման մասին հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`
1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 23-րդ կետով սահմանված պահանջներին:
(26-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
 
Ձև N 1
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայտատու______________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը,
ազգանունը)
 
Գտնվելու վայրը _______________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության
վայրը)
 
Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը _____
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:
Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:
 
Հայտատու _______________________________________________________
(պաշտոնը)
 
     _________________________            _____________________
     (անունը, ազգանունը)                  (ստորագրությունը)
 
_____ __________________ 20  թ.
 
(1-ին ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
 
Ձև N 2
 
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու նպատակով:
 
Հայտատու _____________________________________________________________
(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ
բնակության վայրը)
______________________________________________________________________
 
Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________
______________________________________________________________________
 
Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:
 
     Հայտատու _____________________     _________________________
                (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)
 
_____ __________________ 20  թ.
 
(2-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
 
Ձև N 3
 
i
ՑԱՆԿ _______________________________________________________________________ ի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը,
ազգանունը)
 
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|NN |Ավտոմոբիլի                                                           |
|ը/կ|_____________________________________________________________________|
|   |         |մակ-|հաշվառման |դեղին  |թողարկման|ինչ իրավունքով |համապա-  |
|   |         |նիշը|համարանիշը|հիմնա- |տարեթիվը |է պատկանում    |տասխանու-|
|   |         |    |          |գույնի |         |կազմակեր-      |թյունը   |
|   |         |    |          |համարա-|         |պությանը       |կարգի    |
|   |         |    |          |նիշը   |         |(սեփականության,|պահանջնե-|
|   |         |    |          |       |         |վարձակալման)   |րին      |
|___|_________|____|__________|_______|_________|_______________|_________|
| 1 |         |  3 |     4    |   5*  |    6    |       7       |    8    |
|___|_________|____|__________|_______|_________|_______________|_________|
|1. |         |    |          |       |         |               |         |
|___|_________|____|__________|_______|_________|_______________|_________|
|2. |         |    |          |       |         |               |         |
|___|_________|____|__________|_______|_________|_______________|_________|
|3. |         |    |          |       |         |               |         |
._________________________________________________________________________.
 
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
 
Հայտատու __________________________ _________________________________
                   (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)
 
_____ _____________ 200 թ.
 
(3-րդ ձևը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
 
Ձև N 4
 
i
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
 
1. Հայտ
2. Լիցենզիա
3. Ավտոմոբիլների տեխնիկական անձնագիր (հաշվառման վկայագիր)
4. Ավտոմոբիլի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր
5. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
7. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագիր, բացառությամբ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում են ավտոմոբիլի տեխնիկական և ավտովարորդի առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների ապահովումը հավաստող փաստաթղթեր:
 
(4-րդ ձևը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
 
i
Ձև N 5
 
ՏԵՂԵԿԱՆՔ N ___
 
_____ ____________ 200 Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
Կազմակերպության
անվանումը _______________________________________________________
 
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու
(բնակության) վայրը ______________________________________________
 
Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման
համարը, ամսաթիվը ________________________________________________
 
.________________________________________________.
|NN |         Ավտոմոբիլի         |Ինչ հիմունքով է|
|ը/կ|____________________________|շահագործվում   |
|   |մակնիշը|հաշվառման |թողարկման|(սեփականության,|
|   |       |համարանիշը|տարեթիվը |վարձակալման)   |
|___|_______|__________|_________|_______________|
| 1 |   2   |     3    |    4    |        5      |
|___|_______|__________|_________|_______________|
|___|_______|__________|_________|_______________|
.________________________________________________.
 
Լիցենզավորող հանձնաժողովի
     նախագահ                         __________________ ___________________
                                     (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
______ ___________________ 200 թ.
(տեղեկանքը տալու ամսաթիվը)
 
(5-րդ ձևը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
Ձև N 6
 
ՏԵՂԵԿԱՆՔ
 
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ____ ____________ 200 Թ. N ______ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ___________________________ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
 
.___________________________________.
|NN |Ավտոմոբիլի                     |
|ը/կ|_______________________________|
|   |մակնիշը|հաշվառման |դեղին       |
|   |       |համարանիշը|հիմնագույնի |
|   |       |          |համարանիշը  |
|___|_______|__________|____________|
|1. |       |          |            |
|___|_______|__________|____________|
|2. |       |          |            |
|___|_______|__________|____________|
|3. |       |          |            |
.___________________________________.
 
_______________________ ____________________________
               (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 
i
Ձև N 7
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՏԾ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
 
ՆԵՐԴԻՐ N 00000
 
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի
ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման
 
____________________________________________________________________
(նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների
կազմակերպման տեսակը)
 
Կազմակերպության անվանումը կամ անհատ
ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը _________________________
_____________________________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ)
գտնվելու (բնակության) վայրը _________________________________________
_____________________________________________________________________
Ավտոմոբիլի մակնիշը __________________________________________________
Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը _____________________________________
Դեղին հիմնագույնի համարանիշը ________________________________________
Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN) __________________________________
Ներդիրը տալու ամսաթիվը ______________________________________________
Ներդիրի գործողության ժամկետը ________________________________________
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի լիցենզավորման
     գործակալության պետ       __________________ ___________________
                               (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
(7-րդ ձևը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
 
Ձև N 8
 
i
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻԿ
(8-րդ ձևն ուժը կորցրել է 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
(8-րդ ձևը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
 
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2007 թվականի մարտի 22-ի
N 655-Ն որոշման
 
(Հայաստանի Հանրապետության զինանշանը)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ԼԻՑԵՆԶԻԱ
 
ՏԾ N 00000
 
Հայաստանի Հանրապետությունում
մարդատար-տաքսի ավտոմոբիլներով
ուղևորափոխադրումների կազմակերպման
 
____________________________________________________________________
(նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների
կազմակերպման տեսակը)
 
Տրվում է ____________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,
հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության
(անհատ ձեռնարկատիրոջ) ________________________________________________
(գտնվելու (բնակության) վայրը)
 
     Լիցենզիայի գործողության ժամկետը`                            անժամկետ
 
     Լիցենզիան տալու ամսաթիվը`                     _____ ___________ 200 թ.
 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի լիցենզավորման
գործակալության պետ _________________ ____________________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)
 
(2-րդ հավելվածը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
 
Ձև N 9
 
i
ՏԵՂԵԿԱՆՔ N ________
 
___________________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը)
 
ավտոմոբիլի (ավտոմոբիլների) սեփականատիրոջ փոփոխության մասին
 
._________________________________________________________________.
|NN |              Ավտոմոբիլի (ավտոմոբիլների)                     |
|ը/կ|_____________________________________________________________|
|   |մակնիշը|հաշվառման |թողարկման|դեղին      |նախկին   |նոր       |
|   |       |համարանիշը|տարեթիվը |հիմնագույնի|սեփականա-|սեփականա- |
|   |       |          |         |համարանիշը |տերը     |տերը      |
|___|_______|__________|_________|___________|_________|__________|
| 1 |   2   |     3    |    4    |     5     |    6    |     7    |
|___|_______|__________|_________|___________|_________|__________|
|___|_______|__________|_________|___________|_________|__________|
|___|_______|__________|_________|___________|_________|__________|
._________________________________________________________________.
 
Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:
 
Լիցենզավորող հանձնաժողովի
     նախագահ                    _________________  ____________________
                                (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
Լիցենզավորող հանձնաժողովի
     քարտուղար                  _________________  ____________________
                                (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
 
______ ___________________ 200 թ.
(տեղեկանքը տալու ամսաթիվը)
 
(9-րդ ձևը լրաց. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
 
Ձև N 10
 
i
ՏԵՂԵԿԱՆՔ N ________
 
___________________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը)
 
ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու մասին
 
.____________________________________________.
|NN |   Հանվող ավտոմոբիլի (ավտոմոբիլների)    |
|ը/կ|________________________________________|
|   |մակնիշը|հաշվառման |դեղին      |թողարկման|
|   |       |համարանիշը|հիմնագույնի|տարեթիվը |
|   |       |          |համարանիշը |         |
|___|_______|__________|___________|_________|
| 1 |   2   |     3    |     4     |    5    |
|___|_______|__________|___________|_________|
|___|_______|__________|___________|_________|
|___|_______|__________|___________|_________|
.____________________________________________.
 
Տրվում է նշված ավտոմոբիլին հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը հանձնելու համար:
 
Լիցենզավորող հանձնաժողովի
     նախագահ                    _________________  ____________________
                                (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
Լիցենզավորող հանձնաժողովի
     քարտուղար                  _________________  ____________________
                                (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
 
______ ___________________ 200 թ.
(տեղեկանքը տալու ամսաթիվը)
 
Տեղեկանքն ուժի մեջ է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
 
(10-րդ ձևը փոփ. 12.03.09 թիվ 271-Ն, 24.11.11 թիվ 1779-Ն որոշումներ)
 
Ձև N 11
 
ՏԵՂԵԿԱՆՔ N ________
 
___________________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ
անունը, ազգանունը)
 
ավտոմոբիլի և դրան հատկացված լիցենզիայի ներդիրի փոխարինման մասին
 
Լիցենզավորող մարմնի ներդիրը տրամադրելու որոշման համարը, ամսաթիվը ________
 
._________________________________________________________________________.
|NN |      Հանվող ավտոմոբիլի     |   Փոխարինվող ավտոմոբիլի    |Ավտոմոբիլի |
|ը/կ|       (ավտոմոբիլների)      |      (ավտոմոբիլների)       |(ավտոմոբիլ-|
|   |____________________________|____________________________|ների) դեղին|
|   |մակնիշը|հաշվառման |թողարկման|մակնիշը|հաշվառման |թողարկման|հիմնագույնի|
|   |       |համարանիշը|տարեթիվը |       |համարանիշը|տարեթիվը |համարանիշը |
|___|_______|__________|_________|_______|__________|_________|___________|
| 1 |   2   |     3    |    4    |   5   |     6    |    7    |      8    |
|___|_______|__________|_________|_______|__________|_________|___________|
|___|_______|__________|_________|_______|__________|_________|___________|
|___|_______|__________|_________|_______|__________|_________|___________|
._________________________________________________________________________.
 
Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:
 
Լիցենզավորող հանձնաժողովի
     նախագահ                    _________________  ____________________
                                (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)
 
______ ___________________ 200 թ.
(տեղեկանքը տալու ամսաթիվը)
 
(11-րդ ձևը լրաց. 12.03.09 թիվ 271-Ն որոշում)
 
Ձև N 12
 
i
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
._________________________________________________________________________.
|NN |Կազմակեր-|Մակնիշը |Ներդիրի|Հաշվառման |Հաշվառման |Ներդիրն  |Հանվել է  |
|ը/կ|պության  |(տիպարը)|համարը |համարանիշը|համարանիշը|ուժը     |հաշվառու- |
|   |անվանումը|        |       |(դեղին)   |(սպիտակ)  |կորցրած  |մից       |
|   |         |        |       |          |          |ճանաչելու|(լրացվում |
|   |         |        |       |          |          |հրամանի  |է ՀՀ ՃՈ-ի |
|   |         |        |       |          |          |համարը և |կողմից)   |
|   |         |        |       |          |          |ամսաթիվը |          |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|1  |    2    |    3   |   4   |     5    |     6    |    7    |     8    |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|1. |         |        |       |          |          |         |          |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|2. |         |        |       |          |          |         |          |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|3. |         |        |       |          |          |         |          |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|4. |         |        |       |          |          |         |          |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|5. |         |        |       |          |          |         |          |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|...|         |        |       |          |          |         |          |
|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|
|21.|         |        |       |          |          |         |          |
._________________________________________________________________________.
 
(12-րդ ձևը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)
 
Ձև N 13
 
ՏԵՂԵԿԱՆՔ
 
______________________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
հայրանունը)
 
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
._____________________________________________________________________.
|                        կազմակերպության                              |
|_____________________________________________________________________|
|հավաքակայանի|հավաքակայանի|ստացած    |հավաքակայանի  |հավաքակայանի     |
|հասցեն      |տարածքի չափը|ներդիրների|տարածքում     |տարածքում        |
|            |            |քանակը    |վարորդների    |ավտոմոբիլների`   |
|            |            |          |ամենօրյա      |տեխնիկական վիճակի|
|            |            |          |բուժզննման    |վերահսկման կետի  |
|            |            |          |կետի          |(դիտափոս կամ     |
|            |            |          |առկայությունը |էստակադա)        |
|            |            |          |              |առկայությունը    |
|____________|____________|__________|______________|_________________|
|            |            |          |              |                 |
._____________________________________________________________________.
 
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են: Կեղծ տվյալներ ներկայացնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին տեղյակ եմ:
 
     Հայտատու ___________________       _____________________
               (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)
 
________ ________________ 20 թ.
 
(13-րդ ձևը լրաց. 24.11.11 թիվ 1779-Ն որոշում)