Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0930.291207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2007 թվականի N 930-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

i

1. 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը`

 

    Ա. Մկրտչյան       - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար

                        (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

 

    Դ. Զաքարյան       - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի

                        վերահսկողության վարչության պետ

 

    Գ. Գյուրջյան      - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ձ. Աղաջանյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        միջազգային կազմակերպությունների վարչության պետ

 

    Վ. Խուբլարյան     - ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման

                        վարչության պետ

 

    Ս. Մելքոնյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության գլխավոր վարչության պետ

 

    Վ. Ենգիբարյան     - ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն

                        (համաձայնությամբ)

(կազմը փոփ. 25.02.08 թիվ 96-Ա որոշում)

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի և ձեռնարկված միջոցների վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.12.2007
N 930-Ա
Որոշում