041.1082.251208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1082-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 505-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 7-ի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 505-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն որոշման 5-րդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն որոշման 3-րդ» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված միջոցառումների մասին» N 386-Ն» բառերով.
i
3) որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և 1-ին, 4-րդ և 6-րդ կետերում «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» բառերով, իսկ նույն կանոնադրության 23-րդ կետում «21» թիվը փոխարինել «14» թվով.
i
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2008 թ. դեկտեմբերի 25-ի
N 1082-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2005 թ. հուլիսի 7-ի
N 505-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Գրիգորյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
Ս. Բալասանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Նռանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Լ. Նանյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական
վարչության պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման
վարչության պետ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության բյուջետային կապիտալ ծախսերի և
նյութական արտադրության ոլորտի ճյուղերում
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի
գլխավոր մասնագետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային
և տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ
Մ. Սարգսյան - Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
(համաձայնությամբ)
Է. Սողոմոնյան - ՀՀ բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մաթևոսյան - «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի
վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական
հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)»: