040.1473.261209
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 դեկտեմբերի 2009 թվականի N 1473-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 37,383.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 24.12.09 թիվ 1526-Ն որոշում)
3. Սահմանել, որ սույն որոշման հիման վրա գնվելիք աշխատանքների կատարման պայմանագրով կարող է նախատեսվել կանխավճարի հատկացում պայմանագրի գնի մինչև 100 տոկոսի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1473-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների    |
|ժի|ու|սը|խմբերի և  ենթախմբերի, տնտեսագիտական        |փոփոխությունները|
|նը|մ |  |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող      |(ավելացումները  |
|  |բ |  |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների   |նշված են դրական |
|  |ը |  |անվանումները                               |նշանով, իսկ     |
|  |  |  |                                           |նվազեցումները`  |
|  |  |  |                                           |փակագծերում)    |
|  |  |  |                                           |________________|
|  |  |  |                                           |     տարի       |
|__|__|__|___________________________________________|________________|
| 1| 2| 3|                    4                      |       5        |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                           |              0 |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|01|  |  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |       (42383.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |01|  |Օրենսդիր և  գործադիր մարմիններ, պետական    |       (42383.0)|
|  |  |  |կառավարում, ֆինանսական և  հարկաբյուջետային |                |
|  |  |  |հարաբերություններ, արտաքին                 |                |
|  |  |  |հարաբերություններ                          |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |03|Արտաքին հարաբերություններ                  |       (42383.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |01. ՀՀ դեսպանությունների և                 |                |
|  |  |  |ներկայացուցչությունների պահպանում          |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |ՀՀ արտաքին գործերի նախարարություն          |       (42383.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |որից`                                      |                |
|  |  |  |բյուջետային ծախսերի տնտեսագիտական          |       (42383.0)|
|  |  |  |դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով          |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ    |        42383.0 |
|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                     |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների պահուստային|        42383.0 |
|  |  |  |ֆոնդ                                       |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ          |        42383.0 |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      |        42383.0 |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |ՀՀ կառավարություն                          |        42383.0 |
._____________________________________________________________________.