041.0145.090310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2010 թվականի N 145-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Շրջակա միջավայրի մաքրության ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման, շրջակա միջավայրն աղտոտելուց, աղբոտելուց կամ այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցները խստացնելու, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ և հասարակական միջոցառումների պարբերական կազմակերպմամբ շրջակա միջավայրի մաքուր պահպանման մշակույթի և ավանդույթների ձևավորման, ինչպես նաև այս նպատակով երիտասարդ սերնդի շրջանում կրթադաստիարակչական համապատասխան աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ միջոցառումներ նախատեսելու համար «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիր մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
i
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 30.03.10 թիվ 215-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի մարտի 9-ի
N 145-Ա որոշման
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
i
Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար
(խմբի ղեկավար)
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Ա. Գաբրիելյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Թ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Խ. Ասրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Զատիկյան - «Միասին» երիտասարդական հայրենասիրական
շարժում հանուն բարեփոխումների և երկրի
արդիականացման (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - «Միասին» երիտասարդական հայրենասիրական
շարժում հանուն բարեփոխումների և երկրի
արդիականացման (համաձայնությամբ)
Գ. Վարդանյան - «Միասին» երիտասարդական հայրենասիրական
շարժում հանուն բարեփոխումների և երկրի
արդիականացման (համաձայնությամբ)
Գ. Միրզոյան - «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Ալեքսանյան - Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիայի
նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մակարյան - Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի
նախագահության անդամ (համաձայնությամբ)
Մ. Հակոբյան - «Երիտասարդական ծրագրերի իրականացման կենտրոն»
ՀԿ-ի համանախագահ (համաձայնությամբ)
(կազմը փոփ. 30.03.10 թիվ 215-Ա որոշում)