Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶ ...

04.06.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.03.2013  -ից մինչեւ   04.06.2021  -ը:
 
i

(ուժը կորցրել է 25.05.2021 թիվ 390-Ն / տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2010 թվականի N 71-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի NN 9-Ա ԵՎ 10-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքում հողի հարկի, գույքահարկի, հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի վարձավճարների (այդ թվում` տույժերի և տուգանքների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով գանձման կազմակերպման և իրականացման լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

i

2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ», «զ», «թ», «ժ», «ժա», «ժգ» կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ կետով, 40-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքերը գանձելու և թույլտվությունները տալու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

(2-րդ կետը փոփ. 12.02.13 թիվ 601-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին» N 9-Ա և «Երևանի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 10-Ա որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի ավագանի
18.03.2010
N 71-Ն
Որոշում