(ուժը կորցրել է 21.12.10 թիվ 344-Ն որոշում)
i
050.0149.090810
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «09»        08            2010 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05010302
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 հունիսի 2010 թվականի թիվ 149-Ն
 
i
ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ Բյուրոն որպես Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշ է դիտարկում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը: Ընդ որում, Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխումը համարվում է անվտանգ և իրացվելի, եթե դրանք տեղաբաշխվել են հետևյալ սահմանաչափերով.
 
._____________________________________________________________________.
|Ֆինանսական ակտիվների տեսակը             |Առավելագույն |Առավելագույն  |
|                                        |սահմանաչափը  |սահմանաչափը   |
|                                        |երաշխավորման |երաշխավորման  |
|                                        |ֆոնդի        |ֆոնդի         |
|                                        |միջոցներում  |միջոցներում   |
|                                        |բոլոր        |մեկ սուբյեկտով|
|                                        |սուբյեկտներով|              |
|________________________________________|_____________|______________|
|1) Հայաստանի Հանրապետության պետական     |      1%     |       1%     |
|   արժեթղթերում                         |             |              |
|________________________________________|_____________|______________|
|2) Կենտրոնական բանկում բացված հաշվում   |     100%    |      100%    |
|________________________________________|_____________|______________|
|3) Հայաստանի Հանրապետության տարածքում   |     100%    |      20%     |
|   գործող բանկերի բանկային ավանդներում  |             |              |
|   և  (կամ) նրանց կողմից բացված բանկային|             |              |
|   հաշիվներում                          |             |              |
|________________________________________|_____________|______________|
|4) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով |      1%     |       1%     |
|   բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ    |             |              |
|   օտարերկրյա բանկերի կողմից ներգրավվող |             |              |
|   բանկային ավանդներում և  (կամ) նրանց  |             |              |
|   կողմից բացված բանկային հաշիվներում   |             |              |
|________________________________________|_____________|______________|
|5) Կենտրոնական բանկի թողարկած կամ       |      1%     |       1%     |
|   երաշխավորված արժեթղթերում            |             |              |
|________________________________________|_____________|______________|
|6) Ոսկու ստանդարտացված ձուլակտորներում  |      1%     |       1%     |
|________________________________________|_____________|______________|
|7) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով |      1%     |       1%     |
|   բարձր վարկանիշ ունեցող երկրների      |             |              |
|   կառավարությունների և  (կամ)          |             |              |
|   Կենտրոնական բանկերի թողարկած կամ     |             |              |
|   երաշխավորված արժեթղթերում            |             |              |
|________________________________________|_____________|______________|
|8) Միջազգայնորեն ընդունված չափանիշներով |      1%     |       1%     |
|   բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ    |             |              |
|   կազմակերպությունների և  (կամ) բանկերի|             |              |
|   թողարկած կամ երաշխավորված            |             |              |
|   արժեթղթերում                         |             |              |
|________________________________________|_____________|______________|
|9) Այլ ֆինանսական ակտիվներ              |      1%     |       1%     |
._____________________________________________________________________.
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ