(ուժը կորցրել է 19.1.16 թիվ 16-Ա որոշում)
i
041.1062.021210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1062-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 922-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 922-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի դեկտեմբերի 2-ի
N 1062-Ա որոշման
ԿԱԶՄ
i
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
(համաձայնությամբ)
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ռ. Գևորգյանց - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ե. Ղազանչյան - Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի
ղեկավար (համաձայնությամբ)
Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
ղեկավար
Կ. Աճեմյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Երնջակյան - «Երևանի կամերային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Մինասյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր
Ն. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
թատրոնի և կինոյի ֆակուլտետի դեկան
Քահանա Հովիկ
Հայրապետյան
(տեր Շահե) - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կրոնի
պատմություն առարկայի դասախոս
Հ. Ավագյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
վարչակառավարման աշխատանքների գծով պրոռեկտոր
Լ. Մուրադյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ
Հ. Հովհաննիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
պրոֆեսոր
ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Բարսեղյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
«Ռեժիսուրա» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին
կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ
Ս. Սանոյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
ասպիրանտ
Վ. Խաչատրյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
«Դերասանական արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի
ուսանող
Ա. Գինոսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
«Ռեժիսուրա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
Ա. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
«Ռեժիսուրա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
Լ. Ավետիսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
«Կինո-արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող
(կազմը փոփ. 02.05.11 թիվ 378-Ա, 27.12.13 թիվ 1244-Ա որոշումներ)