040.1624.131210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1624-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Հեռակա և դրսեկության (էքստեռնատի), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն) ձևերով ուսուցում չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 692-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «և դրսեկության (էքստեռնատի)» բառերը.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1624-Ն որոշման
 
«Հավելված N 1
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 25-ի
N 692-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՀԵՌԱԿԱ ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
._________________________________________.
|Ծածկագիրը|Մասնագիտության անվանումը       |
|_________|_______________________________|
|030800   |Արևելագիտություն               |
|_________|_______________________________|
|032300   |Թարգմանչական գործ              |
|_________|_______________________________|
|060100   |Բուժական գործ                  |
|_________|_______________________________|
|060200   |Ստոմատոլոգիա                   |
|_________|_______________________________|
|060300   |Դեղագիտություն                 |
|_________|_______________________________|
|060400   |Բուժական գործ զինված ուժերում  |
|_________|_______________________________|
|070100   |Երաժշտական արվեստ              |
|_________|_______________________________|
|070200   |Դերասանական արվեստ             |
|_________|_______________________________|
|071100   |Կիրառական արվեստ               |
|_________|_______________________________|
|071900   |Գեղանկարչություն               |
|_________|_______________________________|
|072100   |Քանդակագործություն             |
|_________|_______________________________|
|072200   |Գրաֆիկա                        |
|_________|_______________________________|
|072400   |Հագուստի մոդելավորում          |
|_________|_______________________________|
|310302   |Անասնաբուժություն              |
|_________|_______________________________|
|160100   |Ավիա և  հրթիռաշինություն       |
|_________|_______________________________|
|170100   |Զենք և  զինվորական համակարգեր  |
|_________|_______________________________|
|280800   |Հրդեհային անվտանգություն       |
._________________________________________.»: