040.0113.240211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունվարի 2011 թվականի N 113-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
i
2. Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրում սողանքային հատվածի հիմնանորոգման համար երկրաբանահետազոտական աշխատանքներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 6363.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 14.07.11 թիվ 975-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունվարի 27-ի
N 113-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._____________________________________________________________.
| Անվանումը |Չափի|Ցուցանիշների |Գըն-|
| |միա-|փոփոխությունը |ման |
| |վորը|(ավելացումները|ձևը |
| | |նշված են | |
| | |դրական նշանով)| |
| | |______________| |
| | |քանակը|գումարը| |
| | | |(հազ. | |
| | | |դրամ) | |
|________________________________________________|_______|____|
|Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 |8,000.0| x |
|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | | |
|________________________________________________|_______|____|
|________________________________________________|_______|____|
|ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |8,000.0| x |
|________________________________________________|_______|____|
|Աշխատանքներ |8,000.0| x |
|________________________________________________|_______|____|
|Երկրաբանահետազոտական աշխատանքներ |դրամ| 1.0 |8,000.0|ԳՀ |
._____________________________________________________________.