050.0344.100211
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «10»        02            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011070
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 դեկտեմբերի 2010 թվականի թիվ 344-Ն
 
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը որպես Երաշխավորման ֆոնդի միջոցների ներդրման առաջնային չափանիշ է դիտարկում տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունը: Ընդ որում, Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխումը համարվում է անվտանգ և իրացվելի, եթե դրանք տեղաբաշխվել են հետևյալ սահմանաչափերով.
 
._________________________________________________________________.
|    Ֆինանսական ակտիվների տեսակը       |Առավելագույն |Առավելագույն|
|                                      |սահմանաչափը  |սահմանաչափը |
|                                      |երաշխավորման |երաշխավորման|
|                                      |ֆոնդի        |ֆոնդի       |
|                                      |միջոցներում  |միջոցներում |
|                                      |բոլոր        |մեկ         |
|                                      |սուբյեկտներով|սուբյեկտով  |
|______________________________________|_____________|____________|
|1. Հայաստանի Հանրապետության պետական   |   100 %     |  100 %     |
|   արժեթղթեր                          |             |            |
|______________________________________|_____________|____________|
|2. Կենտրոնական բանկում  |դրամային     |   100 %     |  100 %     |
|   բացված հաշիվ         |_____________|_____________|____________|
|                        |արտարժութային|   0,1 %     |  0,1 %     |
|______________________________________|_____________|____________|
|3. Կենտրոնական բանկի թողարկած կամ     |   100 %     |  100 %     |
|   երաշխավորված արժեթղթեր             |             |            |
|______________________________________|_____________|____________|
|4. Հայաստանի            |դրամային     |   100 %     |   20 %     |
|   Հանրապետության       |_____________|_____________|____________|
|   տարածքում գործող     |արտարժութային|   0,1 %     |  0,1 %     |
|   բանկերի բանկային     |             |             |            |
|   ավանդներ և  (կամ)    |             |             |            |
|   նրանց կողմից բացված  |             |             |            |
|   բանկային հաշիվներ    |             |             |            |
|______________________________________|_____________|____________|
|5. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ   |   3 %       |  3 %       |
|______________________________________|_____________|____________|
|6. Միջազգայնորեն ընդունված            |  0,1 %      | 0,1 %      |
|   չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող|             |            |
|   երկրների կառավարությունների և      |             |            |
|   (կամ) Կենտրոնական բանկերի թողարկած |             |            |
|   կամ երաշխավորված արժեթղթեր         |             |            |
|                                      |             |            |
|______________________________________|_____________|____________|
|7. Միջազգայնորեն ընդունված            |  0,1 %      | 0,1 %      |
|   չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող|             |            |
|   առաջնակարգ կազմակերպությունների և  |             |            |
|   (կամ) բանկերի թողարկած կամ         |             |            |
|   երաշխավորված արժեթղթեր             |             |            |
|______________________________________|_____________|____________|
|8. Միջազգայնորեն ընդունված            |  0,1 %      | 0,1 %      |
|   չափանիշներով բարձր վարկանիշ ունեցող|             |            |
|   առաջնակարգ օտարերկրյա բանկերի      |             |            |
|   կողմից ներգրավվող բանկային ավանդներ|             |            |
|   և  (կամ) նրանց կողմից բացված       |             |            |
|   բանկային հաշիվներ                  |             |            |
|______________________________________|_____________|____________|
|9. Բյուրոյի անդամների ընդհանուր       |  0,1 %      | 0,1 %      |
|   ժողովի որոշմամբ և  Կենտրոնական     |             |            |
|   բանկի խորհրդի համաձայնեցմամբ` այլ  |             |            |
|   ֆինանսական ակտիվներ                |             |            |
._________________________________________________________________.
 
2. Սույն որոշման 1-ին կետի 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերի իմաստով միջազգայնորեն ընդունված չափանիշներով բարձր վարկանիշ է համարվում Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից տրված «Ա+» և ավելի բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա1» և ավելի բարձր կամ ԱՄ Բեստ վարկանշային կազմակերպության կողմից տրված «Ա» և ավելի բարձր վարկանիշը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի հունիսի 29-ի «Երաշխավորման ֆոնդի միջոցների տեղաբաշխման անվտանգության և իրացվելիության չափանիշները սահմանելու մասին» թիվ 149-Ն որոշումը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ