(ուժը կորցրել է 01.07.14 թվականից` 03.07.14 թիվ 656-Ն որոշում)
i
040.0477.020511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 ապրիլի 2011 թվականի N 477-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության և սահմանային գոտում ծառայող սահմանապահ զորքերի զինծառայողների հավելավճարները` առավելագույնը համապատասխանաբար 66,138 դրամ և 39,682 դրամ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության մարմիններում ծառայության և աշխատանքի ընթացքում բարձր ցուցանիշներ ապահոված զինծառայողներին (բացառությամբ պայմանագրային զինծառայողների) և զինվորական կոչում չունեցող աշխատողներին կարող են տրվել պարգևավճարներ` սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված լրավճարների առավելագույն չափից ոչ ավելի:
(1-ին կետը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների) սահմանել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
 
Հավելված
i
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 21-ի
N 477-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
 
.__________________________________________________________________.
|NN |             Պաշտոնների անվանումները             |Լրավճարի    |
|ը/կ|                                                 |առավելագույն|
|   |                                                 |չափը (դրամ) |
|__________________________________________________________________|
|                  Բարձրագույն խմբի պաշտոններ                      |
|__________________________________________________________________|
|1. |Տնօրենի տեղակալ                                  |     39,500 |
|__________________________________________________________________|
|                    Գլխավոր խմբի պաշտոններ                        |
|__________________________________________________________________|
|1. |Գլխավոր վարչության պետ և  նրան հավասարեցված      |     148,300|
|   |պաշտոններ                                        |            |
|___|_________________________________________________|____________|
|2. |Վարչության պետ և  նրան հավասարեցված պաշտոններ    |     133,800|
|___|_________________________________________________|____________|
|3. |Վարչության պետի տեղակալ և  նրան հավասարեցված     |     128,000|
|   |պաշտոններ                                        |            |
|___|_________________________________________________|____________|
|4. |Բաժնի պետ և  նրան հավասարեցված պաշտոններ         |.    116,500|
|__________________________________________________________________|
|                      Ավագ խմբի պաշտոններ                         |
|__________________________________________________________________|
|1. |Վարչության պետ և  նրան հավասարեցված պաշտոններ    |     112,500|
|___|_________________________________________________|____________|
|2. |Վարչության պետի տեղակալ և  նրան հավասարեցված     |     110,000|
|   |պաշտոններ                                        |            |
|___|_________________________________________________|____________|
|3. |Բաժնի պետ և  նրան հավասարեցված պաշտոններ         |     109,900|
|___|_________________________________________________|____________|
|4. |Բաժնի պետի տեղակալ և  նրան հավասարեցված պաշտոններ|     107,200|
|___|_________________________________________________|____________|
|5. |Բաժանմունքի պետ և  նրան հավասարեցված պաշտոններ   |     103,200|
|___|_________________________________________________|____________|
|6. |Բաժանմունքի պետի տեղակալ և  նրան հավասարեցված    |     100,300|
|   |պաշտոններ                                        |            |
|__________________________________________________________________|
|                     Միջին խմբի պաշտոններ                         |
|__________________________________________________________________|
|1. |Ավագ օպերլիազոր և  նրան հավասարեցված պաշտոններ   |      97,600|
|___|_________________________________________________|____________|
|2. |Օպերլիազոր և  նրան հավասարեցված պաշտոններ        |      93,500|
|___|_________________________________________________|____________|
|3. |Կրտսեր օպերլիազոր և  նրան հավասարեցված պաշտոններ |      86,500|
|__________________________________________________________________|
|                     Կրտսեր խմբի պաշտոններ                        |
|__________________________________________________________________|
|1. |Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ                 |      71,000|
|__________________________________________________________________|
|                  Պայմանագրային զինծառայողներ                     |
|__________________________________________________________________|
|1. |Սերժանտ                                          |      76,400|
|___|_________________________________________________|____________|
|2. |Շարքային                                         |      76,200|
|__________________________________________________________________|
|             Զինվորական կոչում չունեցող պաշտոններ                 |
|__________________________________________________________________|
|1. |Ազատ վարձու                                      |      33,100|
.__________________________________________________________________.
 
(հավելվածը փոփ. 20.12.12 թիվ 1627-Ն որոշում)