040.0677.270511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 մայիսի 2011 թվականի N 677-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման և երկարաձգման գործընթացը պարզեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշման վերնագիրը «ձևերը» բառից հետո լրացնել «, ջրօգտագործման թույլտվության տրամադրման, ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգերը, ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը» բառերով.
i
2) որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ և 19-րդ կետերով.
«18. Հիդրոերկրաբանական տեղեկատվություն` տրված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (ստորերկրյա ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, գոյություն ունեցող տիրազուրկ հորատանցքերը, սպառված հանքավայրերը, լքված հանքահորերը և բաց հորերը կեղտաջրերի թաղման համար օգտագործելու դեպքում)
19. Նախատեսվող հիդրոերկրաբանական հորատանցքերի կտրվածքը (հիդրոերկրաբանական դրական տեղեկատվության դեպքում)».
i
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ», «դ» և «ե» ենթակետերով.
«գ) ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
դ) ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը` համաձայն N 4 հավելվածի».
ե) ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:».
i
4) որոշումը լրացնել NN 3, 4, 5, 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման, ընդունման և նախնական գնահատման էլեկտրոնային տարբերակի կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 12-ի
N 677-Ն որոշման
 
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 7-ի
N 218-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
 
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը:
2. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:
3. Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի նախնական և վերջնական գնահատման հիման վրա:
4. Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացումը, ընդունումը և նախնական գնահատումը, հայտատուի ընտրությամբ, բացի թղթային տարբերակից կարող է կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով: Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման, ընդունման և նախնական գնահատման էլեկտրոնային տարբերակի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
5. Ջրօգտագործման թույլտվության հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվություն ստանալու մասին հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:
6. Ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից` սույն որոշման պահանջների համաձայն համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:
7. Հայտի ընդունումից և նախնական գնահատումից հետո գործակալությունը, 30-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնելով հայտատուին, ապահովում է հասարակայնության ծանուցումը ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:
8. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ արձագանքների, կարծիքների բացակայությունը համարվում է տվյալ ջրօգտագործման վերաբերյալ հասարակայնության դրական կարծիքի դրսևորում:
9. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ այլ անձանց իրավունքների և օրինական շահերի կամ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության խախտումը հիմնավորող բացասական կարծիքները քննարկվում են լիազոր մարմնի կողմից և, հաստատվելու դեպքում, հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլտվության տրամադրումը մերժելու համար:
10. Գործակալության կողմից ջրօգտագործման թույլտվությունը ձևակերպվում է հասարակայնության ծանուցմանը հաջորդող 30-օրյա ժամկետում:
11. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:»:
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 12-ի
N 677-Ն որոշման
 
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 7-ի
N 218-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
 
1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացը:
2. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:
3. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգումը կատարվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի հիման վրա:
4. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն սկսելու կամ մերժելու մասին:
5. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից` սույն որոշման պահանջների համաձայն` համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:
6. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի գնահատման ժամանակ գործակալությունը հաշվի է առնում իր համապատասխան տարածքային բաժնի կարծիքը` տվյալ ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման պայմանների կատարման վերաբերյալ:
7. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման համար, եթե չեն խախտվել ջրօգտագործման պայմանները և ժամկետը, անհրաժեշտ է ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 7-րդ, 9-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:
8. Եթե ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտը ներկայացվել է ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 45 օր առաջ, ապա տվյալ ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է: Նշված ժամկետից ուշ ներկայացված ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտերը սահմանված կարգով գնահատվում են որպես ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտեր:
9. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:»:
 
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 12-ի
N 677-Ն որոշման
 
«Հավելված N 5
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 7-ի
N 218-Ն որոշման
 
Ձև
 
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
 
Անձնագիր N _____
աղբյուրի
 
Կազմման ժամանակը ____________________________________
 
I. Տեղադիրքը
 
1. Մարզ ______________________________________ տարածաշրջան
 
____________________________ բնակավայր __________________________
 
տնտեսություն ___________________________________
 
2. Ստորերկրյա ջրերի հանքավայր______________________________________
3. Գետավազան ______________________________________________________
4. Ջրավազանային կառավարման տարածք _________________________________
5. Կոորդինատներ X ____________ Y _______________ H ________________
6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից) կմ ____________________
7. Տոպոթերթի համարը 1:100000 մասշտաբով ____________________________
8. Աղբյուրի անվանումը _____________________________________________
9. Հաշվետվության անվանումը ________________________________________
10. Հաշվետվության հեղինակը ________________________________________
11. Պետական գրանցման համարը _______________________________________
 
II. Աղբյուրի ընդհանուր բնութագիրը
 
1. Ջրաղբյուրի տիպն ըստ ճնշման _____________________________________
2. Ջրերի օգտագործման տիպը _________________________________________
3. Տեխնիկական վիճակը ______________________________________________
4. Սանիտարական վիճակը _____________________________________________
5. Կապտաժի ձևը ___________________________________________________
6. Աղբյուրի ռեժիմը ________________________________________________
7. Շահագործման ռեժիմը _____________________________________________
8. Ծախսը և նրա չափման եղանակը ____________________________________
 
III. Երկրաբանական բնութագիրը
 
1. Երկրաբանական պայմանները __________________________________________
 
---------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------
 
2. Հիդրոերկրաբանական պայմանները _______________________________________
 
---------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------
 
IV. Ջրերի որակը
 
1. Նմուշարկման ժամանակը ______________________________________________
2. Ջերմաստիճանը 0C ___________________________________________________
3. Ջրածնային ցուցիչը (PH) ____________________________________________
4. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ__________________________________
5. Չոր մնացորդը (փորձնական, մգ/լ) ___________________________________
6. Հոտը _______________________________________
7. Համը _______________________________________
8. Գույնը _____________________________________
9. Քիմիական տարրերի պարունակությունը, մգ/լ
Cl __________ SO4» ____________ HCO3՛ _____________(Na+K)+ ___________ Ca2+ ______________Mg2+ __________NH4+____________ Fe2+_______ Fe3+ _____________
 
V. Աղային կազմի բանաձև (ըստ Կուրլովի)
 
M __________________________________
 
VI. Լրացուցիչ տեղեկություններ
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
 
     Կազմեց` առաջատար մասնագետ             ----------------
Ստուգեց` հիդրոերկրաբանական բաժնի պետ  ----------------
     Տնօրեն                                ----------------»:
 
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 12-ի
N 677-Ն որոշման
 
«Հավելված N 6
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 7-ի
N 218-Ն որոշման
 
Ձև
 
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
 
Անձնագիր N ______
 
հորատանցքի
 
Կազմման ժամանակը ________________
 
I. Տեղադիրքը
 
1. Մարզ_____________________ տարածաշրջան _________ բնակավայր _________ _________________ տնտեսություն_____________________
2. Ստորերկրյա ջրերի հանքավայր ________________________________________
3. Գետավազան _________________________________________________________
4. Ջրավազանային կառավարման տարածք ____________________________________
5. Կոորդինատներ X_______________Y________________H___________________
6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից), կմ ______________________
7. Տոպոթերթի համարը 1:100000 մշ-ի ____________________________________
8. Հաշվետվության անվանումը ___________________________________________
9. Հաշվետվության հեղինակը ____________________________________________
10. Պետական գրանցման համարը __________________________________________
 
II. Երկրաբանական լիթոլոգիական կտրվածքը
 
.____________________________________________________________________.
|Շերտի |Երկրա- |Ծագումը  |Տեղադրման    |Երկրաբանա-|Ջրատար  |Ապարների |
|համարը|բանական|(գենեզիս)|խորությունը  |կան շերտի |հորիզոնի|նկարագրու|
|      |ինդեքսը|         | (մ)         |հզորու-   |համարը  |թյունը   |
|      |       |         |_____________|թյունը    |        |         |
|      |       |         |առաստաղ|հատակ|(հաստու-  |        |         |
|      |       |         |       |     |թյունը)   |        |         |
|      |       |         |       |     |  (մ)     |        |         |
|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|
|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|
|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|
|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|
|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|
|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|
.____________________________________________________________________.
 
III. Ընդհանուր նկարագրությունը
 
1. Հորատանցքի խորությունը, մ ________________________________________
2. Հորատանցքի վերջնական տրամագիծը, մմ _______________________________
3. Շահագործվող սյան տրամաչափը, մմ ___________________________________
4. Հորատման ժամանակը ________________________________________________
5. Շահագործման ռեժիմը _______________________________________________
6. Հորատման նպատակը և շահագործման սկիզբը ___________________________
7. Ջրերի տիպն ըստ օգտագործման _______________________________________
8. Սանիտարական վիճակը _______________________________________________
9. Տեխնիկական վիճակը ________________________________________________
10. Հորատման լուծույթի տիպը _________________________________________
11. Կավազրկման եղանակը ______________________________________________
12. Հորատման եղանակը ________________________________________________
13. Հորատանցքերի թիվը _______________________________________________
 
IV. Զտիչի բնութագիրը
 
1. Ջրատար հորիզոնի համարը ___________________________________________
2. Զտիչի տրամաչափը և տիպը, մմ ______________________________________
3. Զտիչի տեղադրման խորությունը, սկիզբը _____________, վերջը _________
 
V. Ջրատար հորիզոնի բնութագիրը
 
1. Ջրերի բացահայտման խորությունը, մ _________________________________
2. Ջրերի մակարդակի վերականգնման խորությունը, մ ______________________
3. Ջրատար հորիզոնի մեկուսացման եղանակը և միջակայքը _________________
4. Խորքային պոմպի տիպը և տեղադրման խորությունը _____________________
 
VI. Ջրատար հորիզոնի փորձարկման արդյունքները
 
1. Արտամղման տիպը և եղանակը ________________________________________
2. Մակարդակի իջեցումը (S1, S2, S3) __________________________________
3. Ծախսը (Q1, Q2, Q3) _______________________________________________
4. Արտամղման տևողությունը, օր ______________________________________
 
VII. Ջրերի որակը
 
1. Նմուշարկման ժամանակը _____________________________________________
2. Նմուշարկման խորությունը, մ _______________________________________
3. Ջրի ջերմաստիճանը, oC _____________________________________________
4. Ջրածնային ցուցիչը (PH) ___________________________________________
5. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ ________________________________
6. Չոր մնացորդը (փորձնական), մգ/լ ___________________________________
7. Հոտը _____________________________________________________________
8. Համը _____________________________________________________________
9. Գույնը ___________________________________________________________
10. Քիմիական տարրերի պարունակությունը
Cl՛ ___________SO4»_____________ HCO3»__________NO3՛_____________ (Na+K)+_________Ca2+___________Mg2+___________ Fe2+________Fe3+________
 
11. Շահագործվող ջրատար հորիզոնի աղային կազմի բանաձևը (ըստ Կուրլովի)
 
M _____________________
 
12. Լրացուցիչ տեղեկություններ _______________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
__________________________________________________________________________
 
     Կազմեց` առաջատար մասնագետ            _____________________
Ստուգեց` հիդրոերկրաբանական բաժնի պետ _____________________
     Տնօրեն                               _____________________ «:
 
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2011 թվականի մայիսի 12-ի
N 677-Ն որոշման
 
«Հավելված N 7
ՀՀ կառավարության
2003 թվականի մարտի 7-ի
N 218-Ն որոշման
 
Ձև
 
ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԸ
 
.__________________________________________________________________________
|Մասըշ-|Շերտի  |Ապարների  |Երկրա-  |Հիդրոերկրաբանական         |Հորատման   |
|տաբը  |երկրա- |նկարագրու-|բնական  |պարամետրերը               |մեթոդը և   |
|      |բանական|թյունը և  |կտրվածքը|                          |հաստոցի    |
|      |ինդեքսը|հորատման  |        |                          |տիպը       |
|      |       |կատեգորիան|        |__________________________|___________|
|      |       |          |        |ջրի  |տեսա-|ջրի |ջրի |ջրի |հար- |պտտա-|
|      |       |          |        |հաշ- |կարար|ստա-|ընդ-|ջեր-|վածա-|կան  |
|      |       |          |        |վարկա|դեբի-|տիկ |հա- |մաս-|ճոպա-|     |
|      |       |          |        |յին  |տը,  |մա- |նուր|տիճա|նային|     |
|      |       |          |        |դեբի-|լ/վրկ|կար-|հան-|նը  |     |     |
|      |       |          |        |տը,  |     |դա- |քայ-|0C  |     |     |
|      |       |          |        |լ/վրկ|     |կը, |նա- |    |     |     |
|      |       |          |        |     |     |մ   |ցու-|    |     |     |
|      |       |          |        |     |     |    |մը, |    |     |     |
|      |       |          |        |     |     |    |գ/լ |    |     |     |
|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|
|   1  |   2   |    3     |    4   |  5  |  6  | 7  | 8  |  9 |  10 | 11  |
|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|
|      |       |          |        |     |     |    |    |    |     |     |
|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|
|      |       |          |        |     |     |    |    |    |     |     |
|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|
|      |       |          |        |     |     |    |    |    |     |     |
.__________________________________________________________________________
_______________________________________________________________
|Հորատանցքի |Հորատման    |Հորատման    |Ամրակապման խողովակաշարի|
|կառուցվածքը|տրամագիծը և |լուծույթի   |բնութագիրը             |
|(սխեմատիկ) |տեղամասերի  |տեսակը,     |_______________________|
|           |խորությունը |պարամետրերը |տիպը,  |միջա- |մեկու-  |
|           |            |և  լուծույթի|տրամա- |կայքը,|սացման  |
|           |            |թույլատրելի |գիծը   |  մ   |միջա-   |
|           |            |մշակման     |և  պատի|      |կայքը և |
|           |            |մեթոդները   |հաստու-|      |մեթոդը, |
|           |            |            |թյունը |      |   մ    |
|___________|____________|____________|_______|______|________|
|     12    |     13     |     14     |   15  |  16  |  17    |
|___________|____________|____________|_______|______|________|
|           |            |            |       |      |        |
|___________|____________|____________|_______|______|________|
|           |            |            |       |      |        |
|___________|____________|____________|_______|______|________|
|           |            |            |       |      |        |
_______________________________________________________________
 
_____________________________________________________________________.
|Հորատման զտիչի բնութագիրը   |Շահագործման պոմպերի բնութագիրը         |
|____________________________|_______________________________________|
|տիպը և    |երկարու- |ծակոտ- |տիպը և    |արտադրողա-|ճնշման |տեղադրման|
|տրամագիծը,|թյունը և |կենու- |տրամագիծը,|կանությու-|մեծու- |խորու-   |
|  մմ      |տեղադրման|թյունը,|  մմ      |նը,       |թյունը,|թյունը, մ|
|          |տեղամասը,| %     |          |մ3/ժամ    |կգ/սմ2 |         |
|          |   մ     |       |          |          |       |         |
|__________|_________|_______|__________|__________|_______|_________|
|   18     |    19   |  20   |    21    |   22     |  23   |   24    |
|__________|_________|_______|__________|__________|_______|_________|
|          |         |       |          |          |       |         |
|__________|_________|_______|__________|__________|_______|_________|
|          |         |       |          |          |       |         |
|__________|_________|_______|__________|__________|_______|_________|
|          |         |       |          |          |       |         |
_____________________________________________________________________.