(ուժը կորցրել է 11.01.17 թիվ 11-Ն որոշում)
i
606.0027.140711
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «14»        07            2011 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611322
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 հուլիսի 2011 թվականի N 27-Ն
 
i
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) դիմումի ձևը տրամադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն կարելի է ներբեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,
2) դիմումները մուտքագրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության վարչությունը` ըստ ընտրատարածքների, համակարգչային եղանակով:
 
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. հուլիսի 11-ի
N 27-Ն որոշման
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
 
ԴԻՄՈՒՄ
 
ԹԻՎ ________ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ
 
Ես`__________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
բնակվում եմ` ________________________________________________________:
(բնակության վայր)
 
ՈՒնեմ`
(V ձևի նշան դրեք ստորև ներկայացված այն պայմանների դիմացի քառանկյունում (քառանկյուններում), որին (որոնց) համապատասխանում են Ձեր տվյալները)
1) | | բարձրագույն իրավաբանական կրթություն և  վերջին 5 տարում առնվազն 2
տարվա մասնագիտական ստաժ,
2) | | իրավունքի ոլորտում գիտական աստիճան և  վերջին 5 տարում առնվազն 2
տարվա մասնագիտական ստաժ,
3) | | բարձրագույն կրթություն և  վերջին 6 տարում պետական կամ տեղական
ինքնակառավարման մարմիններում կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ
4) | | բարձրագույն կրթություն և  վերջին 5 տարում մշտապես գործող
ընտրական հանձնաժողովում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու սահմանափակումներն ինձ վրա չեն տարածվում,
համապատասխանում եմ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
Խնդրում եմ ինձ ընդգրկել թիվ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում:
Դիմումին կցվում է`
- անձնագրի 2-րդ, 3-րդ և վերջին բնակության վայրի հաշվառման մասին նշում պարունակող էջերի լուսապատճենները,
- 1-ից 4-րդ պարբերություններում V ձևի նշան պարունակող պարբերության պայմաններին բավարարելը հավաստող փաստաթղթերի (կրթության մասին վկայական, աշխատանքային գրքույկ և այլն) լուսապատճենները:
 
Ընդամենը`_____________ թերթ:
 
     Դիմող` ________________                       _________________
            (անուն, ազգանուն)                      (ստորագրություն)
 
«____» ____________ 20 թ.
 
Եթե դիմողը ցանկանում է ընտրատարածքային ընտրական մի քանի հանձնաժողովներից մեկում ընդգրկվել, ապա յուրաքանչյուր ընտրատարածքի համար ներկայացնում է առանձին դիմում: