Սեղմել Esc փակելու համար:
ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻ ...

 

 

118.0227.280312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11812165

                        

               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

 

15 մարտի 2012 թվականի թիվ 227-Ն

 

i

ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 471-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված «Լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի» 8-րդ կետի «ա» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի ձևը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի ապրիլի 28-ի «Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի և աուդիտորի որակավորման վկայականի ձևերը հաստատելու մասին» N 471-Ն հրամանի «ա» կետը:

3. ՈՒժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թ. մարտի 15-ի

N 227-Ն հրամանի

 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-

աուդիտորների որակավորման

հանձնաժողովի նախագահ

պրն ___________________________________

(նախարարի տեղակալի անունը, ազգանունը)

____________________________________

                                   ___________________________________ -ից

                                    (դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

Աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված` «Լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի» 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:

Հավաստիացնում եմ, որ դատարանի վճռով չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ, դատարանի դատավճռով չեմ զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Խնդրում եմ թույլատրել ինձ` մասնակցելու աուդիտորների որակավորման քննությանը:

___________________________________________________________________

(դիմողի ծննդյան ամսաթիվը, ծննդավայրը)

___________________________________________________________________

(հաշվառման վայրը)

___________________________________________________________________

(քաղաքացիությունը, անձնագրի N, ում կողմից է տրված և երբ)

___________________________________________________________________

(բնակության վայրը, հեռախոսի համարը)

 

Առդիր` «______» թերթ:

 

    Դիմող` ___________________               «___»__________________ թ.

(ստորագրություն)

 

Գրանցման N ______

 

(դիմողի կողմից չի լրացվում)

 

ց !»

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
15.03.2012
N 227-Ն
Հրաման