(ուժը կորցրել է 22.11.16 թիվ 145-Ն որոշում)
i
606.0313.161012
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «16»        10            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60612371
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 հոկտեմբերի 2012 թվականի N 313-Ն
 
i
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն հավելվածի:
2. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակները ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:
Ընտրական ցուցակների էլեկտրոնային ձևաթուղթը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
3. Սույն որոշմամբ սահմանված գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը կարող են ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
 
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2012 թ. հոկտեմբերի 11-ի
N 313-Ն որոշման
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ
 
Ձև 1-1
 
N_____
«____ «________________ 20 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
 
Դիմում
 
1. ___________________________________________ կուսակցությունը
ներկայացնում է սույն դիմումը
նշվում է կուսակցության անվանումը
Երևան քաղաքի ավագանու 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին մասնակցելու մասին:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 155-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը.
1) կուսակցության կանոնադրությունը,
2) _______________________________________ կուսակցության մշտապես
նշվում է կուսակցության անվանումը գործող ղեկավար մարմնի
«____» ____________ 20 թ., N_____ որոշումը Երևանի ավագանու ընտրություններին թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին,
3) _____________________________________ ընտրական ցուցակը,
նշվում է կուսակցության անվանումը
4) տեղեկանքներ` ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին վեց ամսում Երևանի (Երևանի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում ընդգրկված լինելու մասին,
5) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունները Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին,
6) նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը,
7) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
 
Առդիր` _______ թերթ:
 
___________________________________________________________
                կուսակցության ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը
 
Ձև 1-2
 
____________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
նշվում է կուսակցության անվանումը
 
_____________________________________________________ ՈՐՈՇՈՒՄ
նշվում է մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը
 
«____» ___________ 20 թվականի N
 
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով և 155-րդ հոդվածով` __________________________________ կուսակցության նշվում է կուսակցության անվանումը _________________________________________________ որոշում է. նշվում է մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը
 
1. Երևանի ավագանու 20 թվականի __________________ «____»-ի ընտրություններին առաջադրել թեկնածուների ընտրական ցուցակ (կուսակցության ընտրական ցուցակը կցվում է):
2. ____________________________________________________ կուսակցության
նշվում է կուսակցության անվանումը լիազոր ներկայացուցիչներն են`
 
1) ________________________________________________________________.
ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ______________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` __________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` __________________________
2) ________________________________________________________________.
ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` ______________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` __________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)`____________________________
 
_______________________________________________________
                    իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը
 
Ձև 1-3
 
ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
 
_____________________________________ կուսակցության Երևանի
նշվում է կուսակցության անվանումը
ավագանու թեկնածուների
 
.___________________________________________________________________.
|Հ/Հ|Ազգանուն,|Սեռը|Ծննդյան |Հաշվառման|Աշխատանքի   |Կուսակցական     |
|   |անուն,   |    |օրը,    |վայրը    |վայրը,      |պատկանելությունը|
|   |հայրանուն|    |ամիսը   |         |պաշտոնը     |                |
|   |         |    |տարեթիվը|         |(զբաղմունքը)|                |
|___|_________|____|________|_________|____________|________________|

1. Ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:
2. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու:
3. Ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել Երևանի ավագանու անդամի մանդատների թվի եռապատիկը (195):
 
Ձև 1-4
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ես` _______________________________________________________________,
անունը, հայրանունը, ազգանունը
տալիս եմ իմ համաձայնությունը Երևանի ավագանու 20... թվականի __________________ «____»-ի ընտրություններին ___________________________________ կուսակցության ընտրական ցուցակում նշվում է կուսակցության անվանումը Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու մասին:
 
___________________________
                                                     ստորագրություն
                                              
                                              «____» _______________ 20 թ.
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ
 
Ձև 2-1
 
N_____
«____ «________________ 20 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
 
Դիմում
 
_______________________________________ կուսակցությունների դաշինքը
նշվում է կուսակցության անվանումը ներկայացնում է սույն դիմումը Երևան քաղաքի ավագանու 20 թվականի ____________ «____»-ի ընտրություններին մասնակցելու մասին:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 155-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` կից ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը.
1) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունները,
2) _________________________ կուսակցության
կուսակցության անվանումը
_________________________________________ «___» _____ 20 թ., N_____
մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը
________________________ կուսակցության
կուսակցության անվանումը
________________________________________ «___» _____ 20 թ., N____
մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը որոշումները Երևանի ավագանու ընտրություններին թեկնածուների ընտրական ցուցակ առաջադրելու մասին (ձև 2-2),
3) կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը (ձև 2-3),
4) տեղեկանքներ` կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների` վերջին վեց ամսում Երևանի (Երևանի վարչական շրջանի) բնակչության ռեգիստրում ընդգրկված լինելու մասին,
5) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների գրավոր հայտարարությունները Երևանի ավագանու թեկնածու գրանցվելու համաձայնության մասին (ձև 1-4),
6) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների առանձին ընտրական ցուցակները (ձև 1-3),
7) նվազագույն աշխատավարձի 3.000-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը,
8) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
2. __________________________ դաշինքի լիազոր ներկայացուցիչներն են`
1)__________________________________________________________________.
ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _______________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` ___________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)` ____________________________
2)__________________________________________________________________.
ազգանունը, անունը, հայրանունը
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը` _______________________________________
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը` ___________________________
Աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)`_____________________________
 
Առդիր` _______ թերթ:
_________________________ դաշինքի անդամ
_________________________ կուսակցության
կուսակցության անվանումը
____________________________________________
ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը
___________________________ կուսակցության
կուսակցության անվանումը
____________________________________________
ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը
 
Ձև 2-2
 
____________________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
նշվում է կուսակցության անվանումը
 
___________________________________________________ ՈՐՈՇՈՒՄ
նշվում է մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը
 
«____» ___________ 20 թվականի N
 
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 20 ԹՎԱԿԱՆԻ ___________ «___» -Ի
 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ _____________________________________________
նշվում է կուսակցությունների դաշինքի անվանումը
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով և 155-րդ հոդվածով`
_________________________________ կուսակցության
նշվում է կուսակցության անվանումը
_________________________________________________ որոշում է.
նշվում է մշտապես գործող ղեկավար մարմնի անվանումը
 
Երևանի ավագանու 20 թվականի __________________ «____»-ի ընտրություններին առաջադրել
__________________________________________ կուսակցությունների դաշինքի
նշվում է կուսակցության դաշինքի անվանումը թեկնածուների ընտրական ցուցակ (կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը կցվում է):
 
____________________________________________________
իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը
 
Ձև 2-3
 
___________________ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
 
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Ազգանուն,|Սեռը|Ծննդյան |Հաշվառ-|Աշխատանքի|Կուսակցական|Դաշինքում  |
|   |անուն,   |    |օրը,    |ման    |վայրը,   |պատկանելու |ընդգրկված  |
|   |հայրանուն|    |ամիսը   |վայրը  |պաշտոնը  |թյունը     |կուսակ-    |
|   |         |    |տարեթիվը|       |(զբաղ-   |           |ցության    |
|   |         |    |        |       |մունքը)  |           |անվանումը, |
|   |         |    |        |       |         |           |որի        |
|   |         |    |        |       |         |           |ընտրական   |
|   |         |    |        |       |         |           |ցուցակում  |
|   |         |    |        |       |         |           |ընդգրկված է|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
|___|_________|____|________|_______|_________|___________|___________|
._____________________________________________________________________.
 
1. Ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:
2. Դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու: