Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0386.040699

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 1999 թվականի թիվ 386

 

i

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորություններ վերապահված պետական կառավարման մարմինների, բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին,

i

բ) բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

(2-րդ կետի բ ենթ. խմբ. 16.05.01 թիվ 424 որոշում)

3. Սահմանել, որ` սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռների կազմման օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 4-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

հունիսի 4-ի N 386 որոշման

 

ՑԱՆԿ

լուծարվող բաժնետիրական ընկերությունների

 

«Կապանի հացընդունման» ՊՓԲԸ

«Արթիկի հացաընդունում» ՊՓԲԸ

«Վանաձորի հացընդունման» ՊՓԲԸ

«Շինանտառթուղթառ» ՊՓԲԸ

«Կապի ինստիտուտ» ՊՓԲԸ

«Գավառի կոմունալ տնտես.» ՊՓԲԸ

Եղվարդի «Բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

«Տավուշի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության

«Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» ՊՓԲԸ

Թիվ 4 բեռնատար ավտոտրանսպորտային ՊՓԲԸ

Գագարինի «Լուսատեխնիկ» ՓԲԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.1999
N 386
Որոշում