040.1425.201213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1425-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2013 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 47865.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.23 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1425-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|Չափորոշիչներ                              |Ցուցանիշների փոփոխությունը|
|                                          |(ավելացումները նշված են   |
|                                          |դրական նշանով)            |
|                                          |__________________________|
|                                          |ոչ ֆինանսական|ֆինանսական  |
|                                          |ցուցանիշներ  |ցուցանիշներ |
|                                          |_____________|____________|
|                                          |    տարի     |   տարի     |
|                                          |_____________|____________|
|                                          |      X      |     47865.0|
|_____________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |
|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |
|_____________________________________________________________________|
|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |
|_____________________________________________________________________|
|Անվանումը                                                            |
|_____________________________________________________________________|
|Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և  մրցանակակիցներին   |
|դրամական մրցանակների հանձնում                                        |
|_____________________________________________________________________|
|Նկարագրությունը                                                      |
|_____________________________________________________________________|
|Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի    |
|խաղարկություններում հաղթողներին և  մրցանակակիրներին դրամական         |
|մրցանակների հանձնում                                                 |
|_____________________________________________________________________|
|Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում առավել     |
|բարձր ցուցանիշների հասած մարզիկներ, մարզիչներ, բժիշկներ և  մարզական  |
|կազմակերպություններ                                                  |
|_____________________________________________________________________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը      |միանվագ      |      X     |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները                                   |
|_____________________________________________________________________|
|Ազգային հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներ և  մարզչական անձնակազմ|
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |
|քաղաքականության միջոցառումը                                          |
|1041 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր                                   |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |
|ՀՀ մարզիկների մասնակցություն օլիմպիական խաղերին                      |
._____________________________________________________________________.