Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊ ...

 

 

050.0319.281213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013524

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 319-Ն

 

i

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների կողմից կուտակային կենսաթոշակային անուիտետի սխեմաների գործողության արդյունավետ գործընթացը և այդ ոլորտում պաշտպանել ապահովադիրների շահերը,

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Անուիտետի մնացորդային գումարի հաշվարկման և այլ ապահովագրական ընկերության փոխանցման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 169-Ն որոշում)

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 319-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) անուիտետ` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

2) ապահովագրական ընկերություն` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) ապահովադիր (մասնակից)` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների.

4) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

5) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՈՒԻՏԵՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

1. Անուիտետի պայմանագրով ապահովադիրը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունեն անուիտետի պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը կամ դրա մի մասը մեկ ապահովագրական ընկերությունից (այսուհետ` ապահովագրական ընկերություն) փոխանցել այդ փոխանցումն ընդունող մեկ այլ ապահովագրական ընկերությանը (այսուհետ` նոր ապահովագրական ընկերություն), եթե ապահովագրական ընկերությունը տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ անուիտետ չի վճարել, ինչպես նաև երկու և ավելի անգամ անուիտետի պայմանագրի որևէ այլ խախտում է թույլ տվել: Այս դեպքում, ապահովադիրը կամ նրա ամուսինը կամ նրանց լիազորված անձն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ միակողմանի լուծել պայմանագիրը` ապահովագրական ընկերությունից պահանջելով վճարել մնացորդային գումարը և պատճառված վնասները:

2. Փոխանցում իրականացնելու դեպքում ապահովադիրը պետք է նոր ապահովագրական ընկերության հետ լրացնի անուիտետի ձեռքբերման դիմում և սույն կարգով սահմանված անուիտետի փոխանցման դիմումը` համաձայն Հավելված 1-ի, ինչպես նաև ներկայացնի.

1) ապահովագրական ընկերության հետ կնքած անուիտետի պայմանագրի պատճենը,

2) անուիտետի հաշվի վերջին քաղվածքը,

3) լիազորված անձի դեպքում` լիազորագիր:

3. Նոր ապահովագրական ընկերությունը փոխանցման դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի այն ապահովագրական ընկերությանը:

4. Փոխանցման դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը պարտավորվում է նշված գումարը փոխանցել նոր ապահովագրական ընկերությանը:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դեպքում ապահովագրական ընկերության կողմից նոր ապահովագրական ընկերությանը փոխանցվող գումարը հաշվարկվում է իբրև տվյալ ապահովագրական ընկերության հետ կնքված անուիտետի պայմանագրով վճարված ապահովագրավճարների մեծություն (կամ տվյալ ապահովագրական ընկերությանը փոխանցված միանվագ գումար) ներառյալ` տասներկուամսյա ժամանակահատվածում երկու և ավելի անգամ չվճարված անուիտետների մեծությունը և պայմանագրով նախատեսված տոկոսները` նվազեցրած մինչև փոխանցման պահը արդեն վճարված անուիտետները, ապահովագրության պայմանագրի հետ կապված փաստացի կատարված ծախսերը: Ընդ որում, սույն մասով նախատեսված ապահովագրավճարների փոխանցումը չի համարվում անուիտենտի կողմից դրանց միանվագ ստացում:

6. Փոխանցման դեպքում փոխանցման հետ կապված, այդ թվում` պայմանագրի վաղաժամկետ դադարեցման տուժանք չի կարող կիրառվել:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 319-Ն որոշմամբ

 

Անուիտետի մնացորդային գումարի փոխանցման դիմում

 

Փոխանցվող անուիտետի պայմանագրի համարը ______________________________

Տվյալ ապահովագրական ընկերության անվանումը __________________________

Տվյալ ապահովագրական ընկերության գործունեության հասցեն ______________

Ապահովադրի/անուիտենտի անունը _______________________________________

Ապահովադիր/անուիտենտի անձնագրային տվյալները ________________________

Ամուսինների անուիտետի դեպքում ամուսնու անունը ______________________

Ամուսինների անուիտետի դեպքում ամուսնու անձնագրային տվյալները _______

Լիազորված անձի անունը, ազգանունը ___________________________________

Լիազորված անձի անձնագրային տվյալները _______________________________

Ժառանգի(ների) անուն(ներ)ը __________________________________________

Ժառանգի անձնագրային տվյալները ______________________________________

 

Հասցեատեր ______________________________________________________________:

[Տվյալ ապահովագրական ընկերության անվանումը]

 

Թույլատրում եմ իմ անուիտետի հաշվից փոխանցել ________ՀՀ դրամ

____________________________________________________________________:

[Նոր ապահովագրական ընկերության անունը]

 

Խնդրում եմ նվազեցումը կատարել.

___ անմիջապես

___ սկսած (ամսաթիվ) _________________________-ից

 

Նվազեցրած բոլոր միջոցները փոխանցել ___________________________-ում

[Նոր ապահովագրական ընկերության անվանումը]

 

բացված իմ անուիտետի հաշվին.

 

    ___________________________________    __________________________

       Անուիտենտի ստորագրությունը                    ամսաթիվը

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.12.2013
N 319-Ն
Որոշում