Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 149 ...

 

 

040.1347.051214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 դեկտեմբերի 2014 թվականի N 1347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 914-Ն որոշման 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1497-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) 2-րդ կետի 1-ին ենթակետը «մասնագիտական որակավորման» բառերից հետո լրացնել «և ֆիզիկական պատրաստվածության» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

i

«7) ուսումնամարզական միջոցառումներ:»:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվեկշռում հաշվառված` Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում գտնվող` 9045000.0 հազ. դրամ գնահատված արժեքով 3658.9 քառ. մետր մակերեսով մարզական կոմպլեքսը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.88463 հեկտար հողամասը (այսուհետ` անշարժ գույք), անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և դրա պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.12.2014
N 1347-Ն
Որոշում