041.0674.271099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 674
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
որոշման N 1 հավելվածում`
i
ա) «Նախարարությունների կենտրոնական ապարատներ» բաժնում «բացառությամբ ՀՀ պաշտպանության, ՀՀ ներքին և ազգային անվտանգության նախարարությունների» բառերից հետո հավելվածը լրացնել «և ՀՀ պետական եկամուտների նախարարության» բառերով.
բ) հավելվածը «Հրշեջ պահպանության ստորաբաժանումներ» բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով`
 
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
i
կենտրոնական ապարատ
 
     վարչության պետ                                             23170
     նախարարի խորհրդական                                        15370
առաջատար վարչության (բաժնի) պետ, նախարարի աշխատակազմի
     ղեկավար, գործերի կառավարիչ                                 14810
ոչ առաջատար վարչության (բաժնի) պետ, առաջատար վարչության
(բաժնի) կազմում բաժնի (ենթաբաժնի) պետ, նախարարի օգնական,
     գլխավոր հաշվապահ                                           14510
գլխավոր մասնագետ, գլխավոր օպեր լիազոր, գլխավոր տեսուչ,
     ավագ հետաքննիչ, մամլո քարտուղար                            14120
առաջատար մասնագետ, ավագ օպեր լիազոր, ավագ տեսուչ,
     հետաքննիչ, թարգմանիչ                                       13670
     առաջին կարգի մասնագետ, օպեր լիազոր, տեսուչ                 13460
     երկրորդ կարգի մասնագետ                                     12980
               
               Նախարարության համակարգ
 
     հարկային տեսչության պետ                                    14620
տեսչության պետի տեղակալ, բաժնի պետ, տարածքային
     օպերատիվ բաժնի պետ                                         14210
գլխավոր հարկային տեսուչ, գլխավոր օպեր լիազոր,
     գլխավոր հաշվապահ                                           13670
ավագ հարկային տեսուչ, ավագ օպեր լիազոր,
     գլխավոր մասնագետ                                           13380
     հարկային տեսուչ, օպեր լիազոր, առաջատար մասնագետ            13260
     առաջին կարգի մասնագետ                                      12980
     երկրորդ կարգի մասնագետ                                     12760
     տարածաշրջանային մաքսատան պետ                               14810
     մաքսային կետի պետ, մաքսատան պետի տեղակալ                   14120
     գլխավոր հաշվապահ                                           14120
     մաքսատան բաժնի պետ                                         13670
     մաքսատան բաժանմունքի պետ                                   13460
     ավագ տեսուչ                                                13320
     տեսուչ                                                     13140».
 
i
գ) «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգ» բաժնից հանել «ՀՀ հարկային տեսչության կենտրոնական ապարատ», «ՀՀ հարկային տեսչության տարածքային հարկային տեսչություններ», «ՀՀ մաքսային վարչության կենտրոնական ապարատ», «ՀՀ մաքսային վարչության մաքսատներ և մաքսային կետեր» ենթաբաժինները: