040.0808.040816
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2016 թվականի N 808-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1407-Ն ԵՎ N 1408-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1407-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի 11-րդ սյունակում «1,8213» թիվը փոխարինել «1,820219» թվով.
i
2) որոշման N 3 հավելվածի 4-րդ կետի 11-րդ սյունակում «1,8213» թիվը փոխարինել «1,820219» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 1408-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների 17-րդ և 18-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների հիման վրա Երևան քաղաքի Կորյունի 2 և Աբովյան 52 հասցեներում գտնվող հողամասերի սահմանների ճշտման և հատակագծերի թողարկման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հետ կնքել 2014 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 81/0014 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր` սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, սույն որոշման 3-րդ կետում նշված հասցեներում գտնվող հողամասերի սահմանների ճշտման արդյունքում առաջացած, ինքնակամ կառույց հանդիսացող ենթակայանի զբաղեցրած` 89,22 քառ. մետր մակերեսով հողամասը համարվում է Երևանի համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի հուլիսի 29-ի
N 808-Ն որոշման
.______________________________________________________________________
|NN |Գտնվելու վայրը|Շենքերի և |Շահա- |Գույքի |Ընդհանուր |
|ը/կ| |շինությունների |գործման|ձեռք- |մակերեսը |
| | |անվանումները |տարեթի-|բերման |(քառ. մ) |
| | | |վը |տարե- |(այդ թվում` |
| | | | |թիվը |նկուղ) |
|___|______________|___________________|_______|_______|______________|
|17.|Երևան քաղաք, |համալսարան |1947 թ.|1947 թ.| 7342.2|
| |Աբովյան 52 |(N 6 մասնաշենք) | | | |
|___| |___________________|_______|_______|______________|
|18.| |համալսարան |2006 թ.|2006 թ.| 5971.6|
| | |(N 8 մասնաշենք) | | | |
.______________________________________________________________________
.____ _______________________________________________________________
|NN | |Սկզբնական |Մաշվածու-|Հաշվեկշռա- |Սեփականաշնորհման |Հողամասը|
|ը/կ| |արժեքը |թյունը |յին արժեքը |վկայականը |(հա) |
| | |(հազ. դրամ)|(հազ. |(հազ. դրամ)| | |
| | | |դրամ) | | | |
| | | | | | | |
|___| |___________|_________|___________|__________________|________|
|17.| |2,505,940.5|259,936.6|2,246,003.9|N 20012016-01-0199|0.972289|
| | | | | | | |
|___| |___________|_________|___________| | |
|18.| |2,809,470.7|291,148.7|2,518,322.0| | |
| | | | | | | |
.____ _______________________________________________________________
.____ _______________.
|NN | |Վի-|Այլ |
|ը/կ| |ճա-|տվյալներ |
| | |կը | |
| | | | |
| | | | |
|___| |___|__________|
|17.| |լավ| |
| | | | |
|___| |___|__________|
|18.| |լավ| |
| | | | |
.____ _______________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի հուլիսի 29-ի
N 808-Ն որոշման
.______________________________________________________________________
|NN |Գտնվելու վայրը|Շենքերի և |Շահա- |Գույքի |Ընդհանուր |
|ը/կ| |շինությունների |գործման|ձեռք- |մակերեսը |
| | |անվանումները |տարեթի-|բերման |(քառ. մ) |
| | | |վը |տարե- |(այդ թվում` |
| | | | |թիվը |նկուղ) |
|___|______________|___________________|_______|_______|______________|
|17.|Քաղ. Երևան, |համալսարան |1947 թ.|1947 թ.| 7342.2|