041.0191.130400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 ապրիլի 2000 թվականի N 191
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կոլեգիայի անդամների թիվը` 15 մարդ:
(1-րդ կետն ուժը կորցրել է 27.02.01 թիվ 158 որոշում)
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը`
 
     Ռ. Նազարյան                - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար
                                  (նախագահ)
     Հ. Բեգլարյան               - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին 
                                  տեղակալ 
     Ա. Գրիգորյան               - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ
     Ռ. Տոնոյան                 - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ
     Ա. Աղաբաբյան               - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ
     Ա. Խրիմյան                 - Հայկական երկաթուղու դեպարտամենտի պետ
     Վ. Յարալով                 - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության 
                                  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 
                                  պետ 
     Վ. Հարությունյան           - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության 
                                  ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
     Հ. Համբարձումյան           - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության 
                                  ավտոտրանսպորտային վարչության պետ
     Վ. Սեյրանյան               - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության կապի 
                                  վարչության պետ
     Կ. Սահակյան                - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության 
                                  տեխնիկական քաղաքականության և ծրագրերի 
                                  վարչության պետ
     Է. Կարապետյան              - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության 
                                  ներդրումների և շինարարական ծրագրերի 
                                  վարչության պետ
     Ռ. Հարությունյան           - «Հայաստանի հեռուստատեսային ցանց» պետական 
                                  փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
     Կ. Գևորգյան                - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» 
                                  պետական փակ բաժնետիրական ընկերության 
                                  տնօրեն
     Ա. Պետրոսյան               - «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական 
                                  ընկերության տնօրեն
(2-րդ կետն ուժը կորցրել է 17.10.00 թիվ 697 որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 497 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 9-ի N 92 որոշման խմբագրությամբ) 1-ին և 2-րդ կետերը, 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 752 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 21-ի N 237 որոշման խմբագրությամբ) 1-ին և 2-րդ կետերը: