Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐ ...

 

 

041.1193.011214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2014 թվականի N 1193-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 678-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածում 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2014 թվականի դեկտեմբերի 1-ի

N 1193-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2009 թվականի օգոստոսի 11-ի

N 678-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Կ. Ճշմարիտյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական  

                         հանձնաժողովի նախագահ)

 

    Գ. Մելքոնյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

    Տ. Բարսեղյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Ա. Պողոսյան        - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Պ. Ղալթախչյան      - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

                         հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ա. Ազիզյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր

                         սեփականության գործակալության պետ

 

    Լ. Ստեփանյան       - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և

                         Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ

 

    Ա. Վարդերեսյան     - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                         կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր

                         վարչության կոռուպցիայի և տնտեսական

                         գործունեության դեմ ուղղված հանցագործությունների

                         հակազդման վարչության մտավոր սեփականության

                         ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ

                         պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

 

    Ն. Մկրտչյան        - Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ»

                         ընկերության իրավունքների և օրինական շահերի

                         լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության

                         փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ)

 

    Ե. Հյուսյան        - «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ՍՊԸ-ի Հայաստանի

                         ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ա. Գալոյան         - ՀՀ «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա»

                         հասարակական կազմակերպության նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Ներսիսյան       - «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների

                         պաշտպանության հասարակական կազմակերպության

                         գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    Ս. Կնյազյան        - «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»

                         հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Է. Նանյան          - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության աշխատող

 

    Ն. Գաբրիելյան      - ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի

                         ամփոփման վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Ա. Մայսուրյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի  

                         Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

 

    Լ. Մաքսուդյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի

                         ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման  

                         վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի

                         քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.12.2014
N 1193-Ա
Որոշում