040.0029.250110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 2010 թվականի N 29-Ա
«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա 3 հասցեում գտնվող` 16333 հազ. դրամ գնահատված արժեքով, 465.6 քառ. մետր մակերեսով շենքն անհատույց օգտագործման իրավունքով` 20 տարի ժամկետով տրամադրել «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը` հաշմանդամ անձանց սոցիալական, մշակութային գործունեությունը կազմակերպելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 23.05.2019 թիվ 639-Ա որոշում)
2. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանով նախատեսելով, որ սույն կետում նշված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև շենքի գնահատման համար 395064 դրամ գումարը ենթակա է վճարման` «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 23.05.2019 թիվ 639-Ա որոշում)
2.1. Սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրում նախատեսել, որ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը պարտավորվում է`
1) 2019-2030 թվականները կատարել 20 մլն դրամի ներդրումներ` համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի.
2) իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:
(2.1-ին կետը լրաց. 23.05.2019 թիվ 639-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության նախագահի հետ համատեղ` սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(վերնագիրը փոփ. 23.05.2019 թիվ 639-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ