ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2019 թվականի N 956-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 105-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «օգոստոսի 1-ից» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ից» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԸ
1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
2. Գտնվելու (իրավաբանական անձանց դեպքում), բնակության (անհատ ձեռնարկատերերի դեպքում) վայրը
3. Դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի սերիան և համարը
4. Հեռախոսահամարը
5. Էլ. փոստի հասցե
6. Ինտերնետային կայք (առկայության դեպքում)
|
1. Դեղերի մեծածախ իրացման գործունեության շրջանակը
1.1. սերիայի հավաստագրում
1.2. մատակարարում առանց սերիայի հավաստագրման |
|
2. Դեղերի մեծածախ իրացման գործունեության տեսակը
2.1. ձեռքբերում
2.2. ներմուծում
2.3. արտահանում
2.4. պահպանում
2.5. իրացում (բաշխում) |
|
3. Մատակարարվող դեղային խումբ`
3.1. պահպանման ընդհանուր պայմանները բավարարող դեղեր
3.2. արյան բաղադրիչներ և արյունից ստացված դեղեր
3.3. իմունաբանական դեղեր
3.4. ռադիոակտիվ դեղեր (ներառյալ ռադիոնուկլիդային հավաքածուներ)
3.5. բժշկական գազեր
3.6. սառցային շղթա պահանջող դեղեր (դեղեր, որոնց համար պահանջվում է պահպանման սառը պայմաններ` 2-80C կամ 8-150C)
3.7. այլ արտադրանքներ (նկարագրել) |
Փորձագիտական եզրակացության համարը, ամսաթիվը
Այլ նշումներ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. օգոստոսի 1
Երևան
| ԻՐՏԵԿ |
եթե սույն որոշումը հրապարակվի 2019 թվականի օգոստոսի 1-ին, ապա այն ուժի մեջ կմտնի միայն հրապարակմանը հաջորդող օրը` 2019 թվականի օգոստոսի 2-ին: Վերոգրյալից հետևում է, որ սույն որոշմամբ փոփոխություն է կատարվել փոփոխություն կատարող իրավական ակտում, որը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:
Սակայն ԻՐՏԵԿ-ի օգտատերերի շահերից ելնելով կատարվել է օրենքին հակասող փոփոխության ինկորպորացիան |