ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2020 թվականի N 1162-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) 38-րդ կետը 3.1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ ենթակետով.
«3.2) ծրագրի շրջանակներում մասնակի կսուբսիդավորվի N 2 աղյուսակում ներկայացված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների (N 2 աղյուսակում նշված թվով) լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը.».
i
2) 40-րդ կետը 3.2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.3-րդ ենթակետով.
«3.3) N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 75 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը սուբսիդավորվում է.».
i
3) 41.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.2-րդ կետով.
«41.2. Ծրագրի շրջանակներում N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողի կողմից ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորումն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`
1) սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարողը, որը մինչև N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների վերաբերյալ ՖԿ-ին համապատասխան հայտ ներկայացնելը լիզինգի կանխավճարի սուբսիդավորման համաձայնություն ստանալու նպատակով էլեկտրոնային և (կամ) թղթային տարբերակով` N 3 ձևին համապատասխան, դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` դիմումին կցելով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ արտադրող և (կամ) իրացնող կազմակերպության կողմից տրամադրված ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքները հավաստող փաստաթղթերը` գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիր և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկանք` սպանդանոցային գործունեության իրականացման գրանցման վերաբերյալ (սպանդանոցի առկայության դեպքում).
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 1-ին ենթակետում նշված և մինչև սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում, ինչպես նաև դրանից հետո մուտքագրված դիմումների վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուներին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնությունը տրամադրվում է, եթե դիմումատուն դիմումը ներկայացրել է սույն կետի 1-ին ենթակետին համապատասխան.
4) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են մի քանի դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.
5) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացվում են դիմումներ միայն այլ մարզերից, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը N 2 աղյուսակում ներկայացված համայնքի մարզի հարևան մարզի տարածքում ունի իր կողմից շահագործվող սպանդանոց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.
6) այն դեպքում, երբ սույն որոշման հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում մուտքագրված N 2 աղյուսակում ներկայացված նույն համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ստացված դիմումներում բացակայում են տվյալ համայնքի և հարևան մարզերից դիմումներ, ապա համաձայնության տրամադրման նախապատվությունը տրվում է այն դիմումատուին, որը շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով ակնկալում է սույն ծրագրի 40-րդ կետի 3.3-րդ ենթակետով սահմանված լիզինգի սուբսիդավորվող կանխավճարի չափից ավելի քիչ չափով սուբսիդավորվող կանխավճար.
7) սույն որոշման հրապարակումից յոթ օրվանից հետո մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում N 2 աղյուսակում ներկայացված համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով մուտքագրված դիմումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գրավոր պատասխան համաձայնություն է տրամադրում առաջին դիմումատուին.
8) սույն կետի 2-րդ ենթակետում նշված մերժումը տրվում է, եթե`
ա. սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվել է թերի լրացված կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կետի 1-ին ենթակետով սահմանված N 3 ձևին, կամ բացակայում է սույն կետի 1-ին ենթակետում նշված գնային առաջարկ կամ նախնական հաշիվ-ապրանքագիրը,
բ. N 2 աղյուսակում ներկայացված և դիմումատուի կողմից նախընտրելի համայնքում շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոց տեղակայելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում մեկ այլ դիմումատուի արդեն իսկ տրամադրվել է գրավոր պատասխան համաձայնություն.
9) սույն կետի 1-ին ենթակետով տրամադրված համաձայնությունն ստանալուց հետո շահառուն երեք աշխատանքային օրվա ընթացքում համաձայնությունը հայտի հետ միասին ներկայացնում է ՖԿ-ին.
10) շահառուն` ՖԿ-ին լիզինգի հայտ ներկայացնելուց և ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարը ՖԿ-ին վճարելուց հետո, N 4 ձևին համապատասխան, հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն ստանալու նպատակով: Ներկայացվող հայտին կցում է ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների արժեքի 20 տոկոսի չափով լիզինգի կանխավճարի չսուբսիդավորվող արժեքի չափով կանխավճարի վճարումը հիմնավորող ՖԿ-ի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը.
11) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն կետի 8-րդ ենթակետում նշված N 4 ձևին համապատասխան հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարը փոխանցում է շահառուի` ՖԿ-ում գործող համապատասխան հաշվեհամարին.
12) լիզինգի պայմանագիրը կնքելուց և շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները լիզինգառուին տրամադրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման վերաբերյալ:».
4) 42.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 42.2-րդ կետով.
«42.2. N 2 աղյուսակում ներկայացված համայնքներում տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ սուբսիդավորված լիզինգի կանխավճարի գումարը լիզինգառուի կողմից ենթակա է վերադարձման, եթե շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցները ձեռք են բերվել սույն ծրագրի պայմանների խախտմամբ կամ լիզինգառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն չի ներկայացրել սույն ծրագրի 41.2-րդ կետի 10-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը:».
5) 54-րդ կետում «աղյուսակում» բառը փոխարինել «N 1 աղյուսակում» բառերով.
6) 55-րդ կետից հետո «Աղյուսակ» բառը փոխարինել «Աղյուսակ N 1» բառերով.
i
7) լրացնել նոր` N 2 աղյուսակով, NN 3 և 4 ձևերով` համաձայն հավելվածի:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հուլիսի 2-ի
N 1162-Լ որոշման
«Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից
քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներ
._____________________________________________________________________.
|Մարզը | Բնակավայրերը |
|___________________|_________________________________________________|
|Սյունիք (ընդհանուր |Գորհայք |Ծղուկ |Սառնակունք |Սպանդարյան|
|թվով 3 սպանդանոց) |____________|____________|____________|__________|
| |Ծավ |Ն. Հանդ |Սրաշեն |Շիշկերտ |
| |____________|____________|____________|__________|
| |Մեղրի | | | |
|___________________|____________|____________|____________|__________|
|Գեղարքունիք |Ծափաթաղ |Ջիլ |Փամբակ | |
|(ընդհանուր թվով 1 | | | | |
|սպանդանոց) | | | | |
|___________________|____________|____________|____________|__________|
|Արարատ (ընդհանուր |Դվին |Վերին Դվին |Նորաշեն |Վերին |
|թվով 2 սպանդանոց) | | | |Արտաշատ |
| |____________|____________|____________|__________|
| |Ուրցաձոր |Վեդի |Շաղափ |Լանջանիստ |
|___________________|____________|____________|____________|__________|
|Շիրակ (ընդհանուր |Արթիկ |Փանիկ |Մեծ Մանթաշ |Նոր Կյանք |
|թվով 4 սպանդանոց) |____________|____________|____________|__________|
| |Ախուրյան |Արևիկ |Կառնուտ |Ազատան |
| |____________|____________|____________|__________|
| |Ամասիա |Բանդիվան |Արեգնադեմ | |
| |____________|____________|____________|__________|
| |Աշոցք |Սիզավետ |Բավրա | |
|___________________|____________|____________|____________|__________|
|Լոռի (ընդհանուր |Գյուլագարակ |Վարդաբլուր |Գարգառ |Կուրթան |
|թվով 2 սպանդանոց) |____________|____________|____________|__________|
| |Վահագնի |Վահագնաձոր |Եղեգնուտ |Ձորագետ |
|___________________|____________|____________|____________|__________|
|Արագածոտն |Ծաղկահովիտ |Վարդաբլուր |Սադունց |Կանիաշիր |
|(ընդհանուր թվով 2 |____________|____________|____________|__________|
|սպանդանոց) |Թալին |Աշնակ |Կաթնաղբյուր |Մաստարա |
._____________________________________________________________________.
Ձև N 3
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
________________________________________________-ից
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ
անվանումը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի
հասցեն)
ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից
քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում
տեղակայելու նպատակով ձեռք բերվող շարժական և/կամ շարժական
մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարի
սուբսիդավորման համաձայնություն ստանալու վերաբերյալ
Տեղեկացնում եմ, որ ՀՀ ____________________մարզի _____________ համայնքի տարածքում ______________________________________________________ -ի կողմից
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված` Հայաստանի Հանրապետության ____________________մարզի ______________ համայնքում տեղակայելու նպատակով ցանկանում եմ ձեռք բերել շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցներ, որի արժեքը հավաստող փաստաթղթերը կցվում են:
Խնդրում եմ Ձեր համաձայնությունը լիզինգով ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցների
___________________________________________________________________________
(ընտրել նշվածներից Ձեր կողմից նախընտրելի տարբերակը` կանխավճարի ամբողջ
չափի կամ կանխավճարի _______ մլն դրամի չափի)
սուբսիդավորման հարցում:
Առդիր` ____ էջ:
Ստորագրող
___________________ ___________________________
(պաշտոնը) (անունը, ազգանունը)
_____________________
(ստորագրությունը)
_____ ________________ 20___թ.
Կ.Տ.
Ձև N 4
Ֆինանսական կառույց ՖԿ
Հայտը ներկայացնելու ամսաթիվը
Ներկայացվող կառույցի անվանումը _________________________
ՀԱՅՏ N ______
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի
N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում
ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության`
լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի
Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված
սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքում տեղակայելու նպատակով
ձեռք բերվող շարժական և (կամ) շարժական մոդուլային սպանդանոցի
լիզինգի համար հաշվարկված կանխավճարի սուբսիդավորման ենթակա գումարն
ստանալու վերաբերյալ
.________________________________________________________________________.
|NN | Լիզինգառու |Լիզինգով ձեռք բերվող շարժական և (կամ) |Այլ |
|ը/կ| |շարժական մոդուլային սպանդանոցի |նշում-|
| |_____________________|_______________________________________|ներ |
| |անվա- |մարզը|համայն-|անվա- |քանակը |արժեքը |կանխա- |կանխա- | |
| |նումը | |քը |նումը |(հատ) |(մլն |վճարի |վճարի | |
| |կամ | | | | |դրամ) |20 |սուբսի- | |
| |անունը,| | | | | |տոկոսի |դավորման| |
| |ազգա- | | | | | |չափը |չափը | |
| |նունը | | | | | |(մլն |(մլն | |
| | | | | | | |դրամ) |դրամ) | |
|___|_______|_____|_______|______|_______|_______|_______|________|______|
|___|_______|_____|_______|______|_______|_______|_______|________|______|
|___|_______|_____|_______|______|_______|_______|_______|________|______|
.________________________________________________________________________.
Հարգանքով`
___________________________
(շահառուի անվանումը)
___________________________________________________________________»:
(լիազորված անձ` պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)