100.0420.020701
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                «02»         07           2001 Թ.
                                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10001112
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
 
19 հունիսի 2001 թվականի N 420
 
«ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
 
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.1998թ. «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը և անձին հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 684 որոշման 17 կետի, համաձայն Հայաստան Հանրապետության վարչապետի 2000թ. հունիսի 19-ի N 362 որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության (4-րդ, 7-րդ, 8-րդ կետեր), երեխաների (մինչև 16 տարեկան) հաշմանդամության որոշման բժշկական չափորոշիչների սահմանման և ներդրման գործընթացն ապահովելու նպատակով
 
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ `
 
1. Մինչև 16 տարեկան երեխային հաշմանդամ ճանաչելու բժշկական ցուցումների ցանկը (կցվում է):
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `
 
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կ. Սարիբեկյանին`
համակարգի առողջապահական մարմինների ղեկավարներին և բուժհաստատությունների տնօրեններին ապահովել «Մինչև 16 տարեկան երեխային հաշմանդամ ճանաչելու բժշկական ցուցումների հաստատելու մասին» սույն հրամանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին`
կազմակերպել սույն հրամանի տպագրումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության լրատու» պաշտոնաթերթում:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին`
ստանձնել սույն հրամանի կատարման հսկողությունը:
 
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարության
«19» հունիսի 2001թ
N 420 հրամանով
 
ՑԱՆԿ
ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ
 
Ա. Երկամյա ժամկետով հաշմանդամություն սահմանելու իրավունք ընձեռող հիվանդություններ և ախտաբանական վիճակներ
._________________________________________________________________________.
|     Հիվանդություններ և      |Հաշմանդամությանը հանգեցնող ֆունկցիոնալ     |
|    ախտաբանական վիճակներ     |  վիճակի բնութագիր և/կամ  ժամկետային       |
|                             |             չափանիշներ                    |
|_________________________________________________________________________|
|                 I.  Նյարդա-հոգեկան հիվանդություններ                     |
|_________________________________________________________________________|
| 1. Նյարդային համակարգի      |Արտահայտված կայուն շարժողական              |
| ախտահարումների հետևանքներ   |խանգարումներ (առնվազն մեկ վերջույթի        |
|                             |պարալիզ, գեներալիզացված հիպերկինեզներ,     |
|                             |կոորդինացիայի խանգարումներ):               |
|                             |                                           |
|                             |Չափավոր արտահայտված կայուն շարժողական      |
|                             |խանգարումներ (մեկ կամ ավելի վերջույթների   |
|                             |պարեզ, կոորդինացիայի խանգարումներ),        |
|                             |որոնք ուղեկցվում են խոսքի, լսողության կամ  |
|                             |տեսողության խանգարումներով:                |
|                             |                                           |
|                             |Կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի          |
|                             |արտահայտված կայուն խանգարումներ:           |
|                             |                                           |
|                             |Խոսքի արտահայտված կայուն խանգարումներ`     |
|                             |ալալիա, աֆազիա, դիզարթրիա, ծանր            |
|                             |կակազություն:                              |
|                             |                                           |
| 2. Էպիլեպսիա                |Ախտորոշման պահից մինչև  հակաԷպիլեպտիկ      |
|                             |բուժման անհրաժեշտության վերացումը          |
|                             |(լավացումը):                               |
| 3. Փսիխոտիկ վիճակներ,       |Ձգձգվող`  6 ամիս և  ավելի տևողությամբ:     |
| պսիխոպաթիաներ, այդ թվում    |                                           |
| ձևավորվող                   |                                           |
|                             |                                           |
| 4. Մտավոր հետամնացություն   |Թեթև  աստիճանի մտավոր հետամնացություն`     |
|                             |զուգակցված ինտելեկտի ֆունկցիոնալ-դինամիկ   |
|                             |նախադրյալներից որևէ  մեկի (տեսողություն,   |
|                             |լսողություն, խոսք, հենաշարժողական          |
|                             |ֆունկցիա, վարքագիծ)  խանգարման հետ:        |
|_________________________________________________________________________|
|              II. Աչքի ախտահանումներ և  հիվանդություններ                 |
|_________________________________________________________________________|
| 1. Տեսողության օրգանի       |Տեսողության սրության կայուն իջեցում մինչև  |
| երկկողմանի  ախտահարումներ   |0.2 (կորեկցիայով) առավել լավ տեսնող        |
|                             |աչքում, կամ տեսողության դաշտի նեղացում     |
|                             |ֆիքսման կետից մինչև  25 աստիճան բոլոր      |
|                             |ուղղություններով`  առավել լավ տեսնող       |
|                             |աչքում                                     |
|                             |                                           |
| 2. Տեսողության օրգանի       |Տեսողության սրության կայուն իջեցում մինչև  |
| միակողմանի ախտահարումներ    |0.03 (կորեկցիայով) և  ցածր                 |
|_________________________________________________________________________|
|  III. Քիթ-կոկորդ-ականջ  օրգանների ախտահարումներ և  հիվանդություններ     |
|_________________________________________________________________________|
| 1. Կոկորդի և  շնչափողի      |Շնչառության ապահովում շնչափողահատման       |
| հիվանդություններ            |(տրախեոստոմիկ) փողրակով                    |
|                             |                                           |
| 2. Կոկորդի                  |Դժվարացած շնչառություն`  ձայնային          |
| նորագոյացություններ         |ֆունկցիայի կայուն խանգարումով              |
| (նախքան վիրահատական         |                                           |
| միջամտությունը և  դրանից    |                                           |
| հետո)                       |                                           |
|                             |                                           |
| 3. Լսողության օրգանների     |Ծանրալսողություն 3-4 աստիճան`  խոսքի       |
| երկկողմանի  ախտահարումներ   |արտահայտված խանգարումով                    |
|_________________________________________________________________________|
|               IV.  Օրգան-համակարգերի հիվանդություններ                   |
|_________________________________________________________________________|
| 1. Շնչական օրգանների        |Կայուն շնչական անբավարարություն 2-րդ և     |
| հիվանդություններ,           |ավելի աստիճանի կամ բրոնխիալ ասթմա          |
| ախտաբանական վիճակներ,       |(ասթմայի ցերեկային նոպաներ` առնվազն        |
| զարգացման արատներ           |շաբաթական մեկ անգամ կամ գիշերային          |
|                             |նոպաներ` առնվազն ամիսը 3 անգամ)            |
|                             |                                           |
| 2. Տուբերկուլյոզ            |Ախտորոշման պահից մինչև  բուժման            |
| (պալարախտ)                  |անհրաժեշտության վերացումը և  լիարժեք       |
|                             |վերականգնումը:                             |
|                             |                                           |
| 3. Երիկամների ախտաբանական   |Բուժման նկատմամբ կայուն (ռեզիստենտ)        |
| վիճակներ,                   |նեֆրոտիկ համախտանիշ և/կամ  զարկերակային    |
| հիվանդություններ            |հիպերտենզիա:                               |
|                             |                                           |
| 4.  Միակ երիկամի            |Հաստատված կլինիկական-լաբորատոր             |
| ախտահարում                  |հետազոտությունների միջոցով (անկախ          |
|                             |արտահայտվածության աստիճանից):              |
|                             |                                           |
| 5. Աղեստամոքսային ուղու,    |Մարսողության  և/կամ   լյարդային ֆունկցիայի |
| լյարդի, լեղուղիների         |կայուն  արտահայտված խանգարումներ`          |
| հիվանդություններ,           |ուղեկցվող քաշի անկումով և/կամ   ընթացող    |
| ախտաբանական վիճակներ,       |տարեկան 2 և  ավելի սրացումներով:           |
| զարգացման արատներ           |                                           |
|                             |                                           |
| 6. Սիրտ-անոթային            |Երկարատև  բուժում պահանջող (առնվազն 3 ամիս)|
| համակարգի                   |արյան շրջանառության 2-րդ և  ավելի          |
| հիվանդություններ,           |աստիճանի խանգարումներ:                     |
| ախտաբանական վիճակներ,       |Թոքային հիպերտենզիա` զուգակցված արյան      |
| սրտի և  խոշոր անոթների      |շրջանառության 1-ին և  ավելի աստիճանի       |
| արատներ, սրտի ռիթմի         |խանգարումով: Արտահայտված քրոնիկ            |
| խանգարումներ:               |հիպօքսեմիա (զարկերակային                   |
|                             |արյան հեմոգլոբինի թթվածնով                 |
|                             |հագեցվածությունը պուլսօքսիմետրիայով        |
|                             |75%-ից) և/կամ  պոլիցիտեմիա (հեմատոկրիտը    |
|                             |50%-ից):                                   |
|                             |Հաճախակի կրկնվող, բուժման տեսանկյունից     |
|                             |կայուն պարոքսիզմալ տախիկարդիայի նոպաներ    |
|                             |(միջին հաշվով ամիսը մեկ և  ավելի անգամ):   |
|                             |                                           |
| 7. Արյունաստեղծ համակարգի   |                                           |
| հիվանդություններ,           |                                           |
| ախտաբանական վիճակներ,       |                                           |
| զարգացման արատներ           |                                           |
| ա)  Բնածին և  ժառանգական    |Հաճախակի անեմիկ կրիզներ (առնվազն` տարեկան  |
| սակավարյունություններ       |մեկ անգամ), որոնք բերում են հեմոգլոբինի    |
| (բացառությամբ               |իջեցման` ցածր 90 գ/լ-ից:                   |
| թալասեմիաների), կամ         |                                           |
| ձեռքբերովի հիպո- կամ        |                                           |
| ապլաստիկ                    |                                           |
| սակավարյունություններ       |                                           |
| բ)   Թրոմբոցիտոպենիկ        |Երկարատև  (6 ամիս և  ավելի տևողությամբ)    |
| ծիրանացան                   |արտահայտված թրոմբոցիտոպենիայով ընթացող     |
|                             |(35000 բջիջ 1 խորանարդ մմ-ում):            |
| 8.  Հենաշարժական ապարատի    |Ոսկրային հյուսվածքի արտահայտված տարածուն   |
| հիվանդություններ,           |դեստրուկցիաներ և/կամ  մաշկի և  մկանների    |
| ախտաբանական վիճակներ        |կայուն և  տարածված ախտահարումներ, որոնք    |
| (պոլիարթրիտ`  անկախ         |հանգեցնում են ոսկրերի և  մկանների          |
| էթիոլոգիայից, օստեոմիելիտ   |դեֆորմացիաների կամ ախտաբանական             |
| և  այլն)                    |կոտրվածքների, կամ հոդերի առնվազն 2-րդ      |
|                             |աստիճանի ֆունկցիոնալ անբավարարության:      |
|                             |Ողնաշարի և  կրծքավանդակի դեֆորմացիաներ,    |
|                             |որոնք բերում են հենաշարժական ֆունկցիայի    |
|                             |արտահայտված խանգարման կամ շնչական          |
|                             |ֆունկցիայի առնվազն I-ին կամ արյան          |
|                             |շրջանառության առնվազն I-ին աստիճանի        |
|                             |խանգարման:                                 |
|                             |Սկոլիոզ`  առնվազն 3-րդ աստիճանի:           |
|                             |Առնվազն մեկ խոշոր հոդի (կոնք-ազդրային,     |
|                             |ծնկային, սրունք-թաթային, ուսային,          |
|                             |արմնկային) կոնտրակտուրա` վերջույթի         |
|                             |ֆունկցիոնալ անբարենպաստ վիճակում, կամ      |
|                             |անկիլոզ:                                   |
| 9. Շարակցական հյուսվածքի    |3 ամիս և  ավելի տևողությամբ  բարձր աստիճանի|
| դիֆուզ հիվանդություններ     |ակտիվությունով ընթացող ախտաբանական         |
| (կոլլագենոզներ, Սթիլի       |վիճակներ` պայմանավորված շարակցական         |
| հիվանդություն, Վիսլեր-      |հյուսվածքի համակարգային ախտահարումով:      |
| Ֆանկոնի ենթասեպսիս և        |                                           |
| այլն)                       |                                           |
|                             |                                           |
| 10. Պարբերական              |Հաճախակի նոպաներով` ամիսը երկու և  ավելի   |
| հիվանդություն               |անգամ                                      |
|_________________________________________________________________________|
|                  V.   Ուռուցքային հիվանդություններ                      |
|_________________________________________________________________________|
| 1. Չարորակ ուռուցքներ,      |Ախտորոշման պահից մինչև  բուժման ավարտը և   |
| այդ թվում նաև               |դիսպանսեր հսկողության անհրաժեշտության      |
| լիմֆոգրանուլեմատոզ          |վերացումը (առողջացումը)                    |
|_________________________________________________________________________|
|                  VI.  Վիրաբուժական հիվանդություններ                     |
|_________________________________________________________________________|
| 1.   Հիվանդություններ,      |Առնվազն 6 ամիս ժամանակահատվածում հատուկ    |
|    վնասվածքներ և  զարգացման |խնամքի և  հսկողության կարիքով էտապային     |
|    արատներ` անկախ           |վիրաբուժական շտկումներ պահանջող վիճակներ:  |
|    տեղակայումից             |                                           |
|                             |                                           |
| 2. Կերակրափողի,             |Չվիրահատված (այդ թվում ըստ ժամկետի         |
| աղեստամոքսային տրակտի և     |վիրահատական բուժման ոչ ենթակա) կամ         |
| միզարձակման համակարգի       |հետվիրահատական մարսողության կամ            |
| ախտահարումներ               |միզարձակման ֆունկցիայի կայուն,             |
|                             |արտահայտված խանգարումներ.                  |
|                             |- կղանքի և/կամ  մեզի անպահելիություն       |
|                             |- կղանքային կամ միզային, կամ միզասեռական   |
|                             |խուղակներ                                  |
|                             |- կերակրափողի կամ աղիքային                 |
|                             |անանցանելիություն                          |
|                             |- բարակ աղու 2/3-ի հետռեզեկցիոն վիճակ      |
|                             |                                           |
| 3. Դեմքի զարգացման          |Ծամելու կամ կլման, կամ խոսքի, կամ          |
| արատներ` օրգանների          |շնչառության ֆունկցիայի արտահայտված         |
| մասնակի կամ լրիվ            |խանգարումներ:                              |
| ապլազիայով, դեմքի փափուկ    |Դեմքը տձևացնող  (այլանդակող)               |
| հյուսվածքների և  կմախքի     |փոփոխություններ                            |
| ձեռքբերովի դեֆեկտներ և      |                                           |
| դեֆորմացիաներ:              |                                           |
|_________________________________________________________________________|
|                    VII. Մաշկային հիվանդություններ                       |
|_________________________________________________________________________|
| 1. Բշտիկային էպիդերմոլիզ,   | Մաշկի և  լորձաթաղանթների տարածուն         |
| դիստրոֆիկ ձև,  ատոպիկ       | ախտահարումներ (այդ թվում հաճախակի         |
| դերմատիտ (նեյրոդերմիտ),     | սրացումներով խոցոտումներ, սպիներ և        |
| կարմիր տափակ որքին, պսորիազ,| այլն), որոնք բերում են ծամելու կամ        |
| Դևերժի  մազարմատի որքին, այլ| կլման ֆունկցիայի խանգարումների,           |
| հիվանդություններ:           | ֆիզիկական ակտիվության և                   |
|                             | ինքնասպասարկման կայուն սահմանափակման:     |
._________________________________________________________________________.
 
Բ. Մինչև 16 տարեկան երեխաներին հաշմանդամություն սահմանելու իրավունք
ընձեռող հիվանդություններ և ախտաբանական վիճակներ
 
I. ՆՅԱՐԴԱ-ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
1. Մեկ կամ ավելի վերջույթների անդարձելի պարալիզ կամ արտահայտված պարեզ, հիպերկինեզների արտահայտված անդարձելի ձևեր (կրկնակի աթետոզի, խորեոաթետոզի տիպի):
2. Մտավոր հետամնացություն` միջին կամ ծանր աստիճանի:
3. Շիզոֆրենիա, այլ էնդոգեն փսիխոզներ, զարգացման պերվազիվ խանգարումներ (աուտիզմ և այլն):
 
II. ԱՆԱԼԻԶԱՏՈՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
1. Տեսության օրգանի երկկողմանի, անդարձելի բնածին և ձեռքբերովի ախտահարումներ` տեսողության սրության իջեցումով մինչև 0.2 (կորեկցիայով) առավել լավ տեսնող աչքում, կամ տեսողության դաշտի նեղացումով ֆիքսման կետից մինչև 25 աստիճան բոլոր ուղղություններով` առավել լավ տեսնող աչքում:
2. Մեկ աչքի բացակայություն կամ անդարձելի կուրություն:
3. Երկկողմանի խլություն:
 
III. ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
1. Շնչական օրգանների հիվանդություններ, ախտաբանական վիճակներ և զարգացման արատներ` 2-րդ և ավելի աստիճանի շնչական անբավարարությամբ` զուգակցված սրտային անբավարարության երևույթներով: *
Բնածին և ժառանգական բնույթի թոքերի դիսեմինացված հիվանդություններ (մուկովիսցիդոզ, խրոնիկական ընթացքով ալվեոլիտներ և այլն):
2. Երիկամների և միզարձակման օրգանների հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, զարգացման արատներ` խրոնիկական երիկամային անբավարարությամբ:
Երիկամների ամիլոիդոզ, հաստատված նեֆրոբիոպսիայով:
3. Լյարդի ֆունկցիայի կայուն արտահայտված, անդարձելի խանգարումներ (ցիռոզներ, քրոնիկական ակտիվ հեպատիտ, լյարդային պորտալ հիպերտենզիա և այլն):
4. Կրոնի հիվանդություն (Տերմինալ իլեիտ):
5. Բուժման չենթարկվող սիրտ-անոթային հիվանդություններ, ախտաբանական վիճակներ, այդ թվում`
ա) 2-րդ և բարձր աստիճանի արյան շրջանառության խանգարումներով ընթացող անվիրահատելի սրտի արատ
բ) իդիոպաթիկ կարդիոմիոպաթիա (դիլատացիոն, հիպերտրոֆիկ, ռեստրիկտիվ) *
գ) միակ փորոք տիպի սրտի բնածին արատներ` չվիրահատված կամ օգնական (պալիատիվ) վիրահատության ենթարկված
դ) սրտի բնածին բարդ արատով պայմանավորված (այդ թվում օգնական վիրահատությունից հետո) անբուժելի քրոնիկական հիպօքսեմիա և/կամ պոլիցիտեմիա:
Անբուժելի թոքային հիպերտենզիա` պայմանավորված թոքային անոթների անվերադարձ փոփոխություններով և հաստատված քրոնիկական հիպօքսեմիայի առկայությամբ կամ ներսրտային հետազոտությամբ:
Պրոթեզավորված սրտի կափույր:
Իմպլանտացված սրտախթանիչ (կարդիոստիմուլյատոր):
6. Չարորակ հիպերտենզիա: *
7. Ժառանգական հեմոլիտիկ սակավարյունություն (թալասեմիաներ):
8. Ժառանգական կոագուլոպաթիաներ` հեմոֆիլիաներ, Վիլեբրանտի հիվանդություն, Գլանցմանի թրոմբասթենիա:
Այլ կոագուլոպաթիաներ, որոնք բերում են հեմոռագիկ համախտանիշի` տարեկան ոչ պակաս քան երկու անգամ: *
9. Բնածին հիպո-/ապլաստիկ անեմիաներ:
10. Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան, անընդմեջ կրկնվող ընթացքով` սպլենէկտոմիայից հետո արտահայտված հեմոռագիկ համախտանիշով և թրոմբոցիտոպենիայով`
35 000-ից սակավ բջիջ մեկ խորանարդ մլ-ում: *
11. Սուր լեյկոզ: Քրոնիկական միելոլեյկոզ: Հիստիոցիտոզ:
12. Առաջնային իմունոլոգիական անբավարարություն (Բնածին իմունոդեֆիցիտային վիճակներ):
13. Բնածին, ժառանգական նյութափոխանակության (ամինաթթուների, ածխաջրերի և ճարպերի` բացառությամբ ասիմպտոմատիկ հիպերլիպիդեմիաները) հիվանդություններ:
14. Ժառանգական, քրոմոսոմային հիվանդություններ և համախտանիշներ, որոնք բերում են կենսագործունեության սահմանափակման:
15. Պատվաստված օրգան:
 
IV. ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
1. Անբուժելի (ինկուրաբիլ) չարորակ նորագոյացություններ:
 
V. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԵՖԵԿՏՆԵՐ ԵՎ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՆԵՐ
 
1. Կղանքի և մեզի արտահայտված, անվերականգնելի անպահելիություն, այդ թվում պայմանավորված կղանքային և միզասեռական բուժման չենթարկվող խուղակներով: *
2. Բուժման չենթարկվող արտալյարդային պորտալ հիպերտենզիա: *
3. Ախտաբանական վիճակներ` պայմանավորված օրգանների բացակայությամբ կամ արտահայտված թերզարգացմամբ, որոնք հանգեցնում են օրգանիզմի հիմնական ֆունկցիայի զգալի խանգարման:
4. Կմախքի անուղղելի դեֆորմացիաների, ախտաբանական կոտրվածքների, անկիլոզների և կոնտրակտուրաների հանգեցնող կմախքի բնածին սիստեմային հիվանդություններ:
5. Վերջույթների ֆունկցիայի անվերականգնելի, արտահայտված խանգարումներ`
ա/ առնվազն մեկ վերջույթի բնածին թերզարգացում` ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումով:
բ/ ստորին վերջույթի ծայրատ` Շոպարի հոդի մակարդակից:
գ/ վերին վերջույթի` առնվազն չորս մատի, կամ երեք մատի` ներառյալ առաջին մատի բացակայություն:
դ/ ազդրի անուղղելի տեռատոգեն բնածին հոդախախտ` ֆունկցիայի արտահայտված խանգարումով:
 
6. Կոկորդի և շնչափողի հիվանդություններ` շնչառության ապահովում շնչափողահատման (տրախեոտոմիկ) փողրակով, ռեկոնստրուկտիվ վիրահատության անհնարինության դեպքում:
 
VI. ԷՆԴՈԿՐԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
1. Ծանր և դեկոմպենսացված բնածին և ձեռքբերովի հիպոթիրեոզ:
2. Հիպերպարաթիրեոդիզմ` հենաշարժական ֆունկցիայի խիստ խանգարումներ առաջացնող կմախքի դեֆորմացիայով:
3. Հիպոպարաթիրեոիդիզմ` բուժման նկատմամբ ռեզիստենտ, հաճախակի
կրկնվող ցնցումներով:
4. Ոչ շաքարային դիաբետ` վազոպրեսինի նկատմամբ ռեզիստենտ երիկամային ձև:
5. Ոչ շաքարային դիաբետ` իդիոպաթիկ ձև (վազոպրեսին-կախյալ)` միջին և ծանր ընթացքով:
6. Շաքարային դիաբետ:
7. Հիպոֆիզի ադենոմաներ`
ա) Իցենկո-Քուշինգի հիվանդություն` արտահայտված զարկերակային հիպերտենզիայով և/կամ ոսկրերի կոտրվածք առաջացնող օստեոպորոզով:
բ/ Ակրոմեգալիա` զուգակցված բոլոր էնդոկրին գեղձերի հիպոֆունկցիայով, փոխարինական թերապիայի անհրաժեշտությամբ:
8. Քրոնիկական մակերիկամային անբավարարություն, որն ընթանում է փոխարինական թերապիայի ֆոնի վրա զարգացող Ադիսոնյան կրիզներով:
9. Հիպոգոնադիզմ` առաջնային (Կլայնֆելտերի համախտանիշ, Շերեշևսկի-Թերների համախտանիշ) կամ երկրորդային (հետվիրահատական կամ վնասվածքային), որը հանգեցնում է օրգանիզմի որևէ հիմնական ֆունկցիայի խախտման` բերելով կենսագործունեության որևէ կատեգորիայի զգալի խանգարման:
10. Ցերեբրալ - հիպոֆիզար նանիզմ:
 
* Բժշկական եզրակացությունը կարող է տրվել մինչև 16 տարեկան հասակը`
առնվազն երկամյա հսկողություն և/կամ հաշմանդամություն սահմանելուց
հետո: