Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1847-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2021 թվականի N 1440-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1847-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարություն», «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» գրառմամբ ծառայողական վկայականներ և անցագրեր տրամադրելու և հաշվառելու կարգը հաստատելու մասին» N 1847-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով`

i

«2.1) փոխվարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց.».

i

2) 4-րդ կետը «վարչապետի կողմից,» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի կողմից նշանակվող անձանց վկայականները ստորագրվում են փոխվարչապետի կողմից,» բառերով.

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«5. «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ վկայականներ տրվում են ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի կողմից նշանակվող պաշտոնատար անձանց` բացառությամբ սույն կարգի 6-րդ կետում նշված անձանց:».

i

4) 6-րդ կետը «տեղակալներին և օգնականներին,» բառերից հետո լրացնել «փոխվարչապետի կողմից նշանակվող անձանց,» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.12.2021
N 1440-Լ
Որոշում