ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2038-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ, 24-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» N 1159-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
1) 6-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «ինչպես նաև օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրման» բառերը.
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին ենթակետով.
i
«11.1) օտարերկրացի աշխատողի համար աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրման.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 16
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2021 թվական: