Սեղմել Esc փակելու համար:
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

 Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (առողջապահության բնագավառի լիազոր մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

գ) գազային զենք` առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.

դ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի (այսուհետ` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմին) պահանջներին և առողջապահության բնագավառի լիազոր մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «հանրապետական գործադիր» բառերը հանել:

 

i

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմնի» բառերով, իսկ «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը` «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում «առողջապահության հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառի լիազոր մարմինը» բառերով:

 

i

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմնի» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) «ե» կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը:»:

 

i

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմինները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման լիազոր մարմինը» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 30
Երևան
ՀՕ-277-Ն

 

pin
ՀՀ 23.03.2018
N ՀՕ-277-Ն օրենք