Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 25-ին

 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից հանել առաջին նախադասությունը և «, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու» ու «և ծանուցման» բառերը:

2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը «սահմանված ժամկետում» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված» բառերով.

3) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Պետական եկամուտների կոմիտե» բառերով:

 

i

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության «հիմնադրամն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը փոխարինել «հիմնադրամը` հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում» բառերով.

2) առաջին պարբերության 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում, ինչպես նաև հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը:»:

3) երկրորդ պարբերությունից հանել «և ներկայացման» բառերը:

4) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեն» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենքի 39.3-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/)» բառերը փոխարինել «հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Մինչև սույն օրենքով նախատեսված` հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի շահագործումը հիմնադրամները հաշվետվությունները հրապարակում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2020 թ. ապրիլի 8
Երևան
ՀՕ-176-Ն

 

pin
ՀՀ 25.03.2020
N ՀՕ-176-Ն օրենք