100.0842.261205
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «26»         12           2005 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10005491
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
16 սեպտեմբերի 2005 թվականի N 842-Ն
 
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ» ՍՆ N 2.2.4-001-05 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Արտադրական սենքերի միկրոկլիմայի» ՍՆ N 2.2.4-001-05 սանիտարական նորմերը (կցվում է):
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2005 թվականի սեպտեմբերի 16-ի
N 842-Ն հրամանով
 
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ
 
ՍՆ N 2.2.4 - 001-05
 
1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ
 
1.1. Սույն սանիտարական նորմերը (այսուհետ` Նորմեր) նախատեսված են արտադրական սենքերի աշխատատեղերում մարդու ինքնազգացողության, ֆունկցիոնալ վիճակի, աշխատունակության և առողջության վրա միկրոկլիմայի անբարենպաստ ազդեցության կանխարգելման համար:
1.2. Սույն Նորմերում բերված` էներգածախսի ինտենսիվությամբ պայմանավորված, աշխատանքի կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 15.08.2005թ. թիվ 756-Ն հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 16.09.2005թ. թիվ 10009372 պետական գրանցում ստացած «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:
1.3. Սույն Նորմերը տարածվում են բոլոր արտադրական սենքերի վրա և պարտադիր են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, անկախ սեփականության ձևից:
1.4. (1.4-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
2. Տերմիններ և սահմանումներ
 
2.1. Արտադրական սենք - հատուկ նշանակության շենքերի և շինությունների փակ տարածություններ, որոնցում մշտական (հերթափոխով) կամ պարբերաբար (աշխատանքային օրվա ընթացքում) իրականացվում է մարդկանց աշխատանքային գործունեությունը:
2.2. Աշխատատեղ - սենքի տեղամաս, որում աշխատանքային հերթափոխի ընթացքում կամ նրա մի ժամանակահատվածում իրականացվում է աշխատանքային գործունեություն:
2.3. Տարվա սառը եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +10 oC և ցածր:
2.4. Տարվա տաք եղանակ - տարվա եղանակ, որը բնութագրվում է դրսի օդի միջին օրական ջերմաստիճանով, հավասար +10 oC և բարձր:
2.5. Դրսի օդի միջին օրական ջերմաստիճան - դրսի օդի ջերմաստիճանի միջին մեծությունն է` չափված օրվա որոշակի ժամերին, ժամանակի հավասար ընդմիջումներով: Այն որոշվում է օդերևութաբանական ծառայության տվյալների հիման վրա:
2.6. Աշխատանքի կարգ - սահմանվում է օրգանիզմի ընդհանուր էներգածախսի ինտենսիվությամբ կկալ/ժ-ով (Վտ):
2.7. Միջավայրի ջերմային ծանրաբեռնվածություն (ՄՋԾ) -աշխատողի վրա միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցություն, արտահայտված միաթիվ ցուցիչով ըստ oC-ի:
 
3. Միկրոկլիմայի ցուցանիշներ
 
3.1. Սույն Նորմերը սահմանում են արտադրական սենքերի աշխատատեղերի միկրոկլիմայի ցուցանիշների հիգիենիկ պահանջները` հաշվի առնելով աշխատողների էներգածախսի ինտենսիվությունը, աշխատանքի կատարման տևողությունը և ներառում են պահանջներ միկրոկլիմայական պայմանների հսկողության և չափման մեթոդների վերաբերյալ:
3.2. Միկրոկլիմայի ցուցանիշները պետք է ապահովեն մարդու և շրջակա միջավայրի միջև ջերմային հաշվեկշիռը և օրգանիզմի օպտիմալ կամ թույլատրելի ջերմային վիճակը:
3.3. Արտադրական սենքի միկրոկլիման բնութագրող ցուցանիշներն են.
3.3.1 օդի ջերմաստիճան,
3.3.2 մակերեսների ջերմաստիճան,
3.3.3 օդի հարաբերական խոնավություն,
3.3.4 օդի շարժման արագություն,
3.3.5 ջերմային ճառագայթման ինտենսիվություն:
 
4. Միկրոկլիմայի օպտիմալ պայմաններ
 
4.1. Միկրոկլիմայի օպտիմալ պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու օրգանիզմի համար ջերմային և ֆունկցիոնալ վիճակի օպտիմալ չափանիշները, որոնք ջերմակարգավորման մեխանիզմի նվազագույն լարվածության դեպքում ապահովում են ընդհանուր և տեղային ջերմային հարմարավետության զգացողություն, չեն առաջացնում առողջական վիճակի շեղումներ, ստեղծում են աշխատունակության բարձր մակարդակի նախադրյալներ և նախընտրելի են համարվում աշխատատեղերում:
4.2. Արտադրական սենքերի աշխատատեղերում, որտեղ իրականացվում են նյարդահուզական լարվածության հետ կապված գործաղեկավարման բնույթի աշխատանքներ (խցիկում, տեխնոլոգիական գործընթացների ղեկավարման կետերում, հաշվողական տեխնիկայի սրահներում և այլն), պետք է ապահովվեն միկրոկլիմայի ցուցանիշների օպտիմալ մեծությունները` աղյուսակ 1-ին համապատասխան:
4.3. Տարվա տաք և սառը եղանակներին աշխատատեղերում միկրոկլիմայի օպտիմալ չափորոշիչները սահմանվում են աշխատանքի տարբեր կարգերին համապատասխան` ըստ աղյուսակ 1-ի:
4.4. Աշխատատեղերում, միկրոկլիմայի օպտիմալ պայմաններում, օդի ջերմաստիճանի տատանումները ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով, ինչպես նաև օդի ջերմաստիճանի փոփոխությունները հերթափոխի ընթացքում, չպետք է գերազանցեն 2 oC-ը:
 
Աղյուսակ 1
 
Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների
օպտիմալ մեծություններ
 
._________________________________________________________________________.
|Տարվա |Աշխատանքի        |Օդի      |Մակերեսների  |Օդի        |Օդի շարժման |
|եղանակ|կարգերը ըստ      |ջերմաս-  |ջերմաստիճան, |հարաբերական|արագություն,|
|      |էներգածախսի      |տիճան,   |oC           |խոնավու-   |մ/վրկ       |
|      |մակարդակի, Վտ    |oC       |             |թյուն, %   |            |
|______|_________________|_________|_____________|___________|____________|
|      |I ա (մինչև  139) |  22-24  |    21-25    |   60-40   |    0.1     |
|      |I բ (140-174)    |  21-23  |    20-24    |   60-40   |    0.1     |
| Սառը |II ա (175-232)   |  19-21  |    18-22    |   60-40   |    0.2     |
|      |II բ (233-290)   |  17-19  |    16-20    |   60-40   |    0.2     |
|      |III (290-ից ավել)|  16-18  |    15-19    |   60-40   |    0.3     |
|______|_________________|_________|_____________|___________|____________|
|      |I ա (մինչև  139) |  23-25  |    22-26    |   60-40   |    0.1     |
|      |I բ (140-174)    |  22-24  |    21-25    |   60-40   |    0.1     |
| Տաք  |II ա (175-232)   |  20-22  |    19-23    |   60-40   |    0.2     |
|      |II բ (233-290)   |  19-21  |    18-22    |   60-40   |    0.2     |
|      |III (290-ից ավել)|  18-20  |    17-21    |   60-40   |    0.3     |
._________________________________________________________________________.
 
5. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները
 
5.1. Միկրոկլիմայի թույլատրելի պայմանները սահմանում են աշխատանքային հերթափոխի ընթացքում մարդու ջերմային և ֆունկցիոնալ վիճակի թույլատրելի չափանիշները, չեն առաջացնում մարդու առողջական վիճակի վատթարացում և/կամ վնասվածքներ, չեն կարող առաջացնել ընդհանուր և տեղային անհարմարավետություն, ջերմակարգավորման մեխանիզմի լարվածություն և աշխատունակության անկում:
5.2. Միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները սահմանվում են այն դեպքերում, երբ տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական հիմնավորված պատճառներով չեն կարող ապահովել օպտիմալ պայմաններ:
5.3. Աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները պետք սահմանվեն աղյուսակ 2-ին համապատասխան:
5.4. Աշխատատեղերում միկրոկլիմայի թույլատրելի մեծությունների ապահովման դեպքում.
5.4.1 օդի ուղղահայաց շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը չպետք է գերազանցի 3 oC-ը,
5.4.2 հերթափոխի ընթացքում օդի հորիզոնական շարժման ժամանակ ջերմաստիճանի տատանումը, ինչպես նաև նրա փոփոխությունը չպետք է գերազանցի`
5.4.2.1 աշխատանքի I ա և I բ կարգերի դեպքում` 4 oC-ը,
5.4.2.2 աշխատանքի II ա և II բ կարգերի դեպքում` 5 oC-ը,
5.4.2.3 աշխատանքի III կարգի դեպքում` 6 oC-ը,
պայմանով, որ օդի ջերմաստիճանի բացարձակ արժեքները` աշխատանքի առանձին կարգերի համար, չպետք է գերազանցեն աղյուսակ 2-ում սահմանված մեծությունները:
5.5. Աշխատատեղում օդի ջերմաստիճանի 25 oC և բարձրի դեպքում օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունները չպետք է գերազանցեն հետևյալ ցուցանիշները.
5.5.1 օդի 25 oC ջերմաստիճանի դեպքում - 70%,
5.5.2 օդի 26 oC ջերմաստիճանի դեպքում - 65%,
5.5.3 օդի 27 oC ջերմաստիճանի դեպքում - 60%,
5.5.4 օդի 28 oC ջերմաստիճանի դեպքում - 55%:
5.6. Տարվա տաք եղանակի համար, օդի ջերմաստիճանի 26-28 oC դեպքում աշխատատեղում օդի շարժման արագությունը պետք է համապատասխանի հետևյալ միջակայքին` աղյուսակ 2-ին համապատասխան.
5.6.1 0,1-0,2 մ/վ աշխատանքի I ա կարգի դեպքում,
5.6.2 0,1-0,3 մ/վ աշխատանքի I բ կարգի դեպքում,
5.6.3 0,2-0,4 մ/վ աշխատանքի II ա կարգի դեպքում,
5.6.4 0,2-0,5 մ/վ աշխատանքի II բ և III կարգերի դեպքում:
 
Աղյուսակ 2
 
Արտադրական սենքերի աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների
թույլատրելի մեծություններ
 
._________________________________________________________________________.
|Տար-|Աշխատանքի        |Օդի ջերմաստիճան, oC|Մակերե-  |Օդի   |Օդի շարժման  |
|վա  |կարգերը ըստ      |___________________|վույթի   |հարա- |արագություն, |
|եղա-|էներգածախսի      |օպտիմալ  |օպտիմալ  |ջերմաստի-|բերա- |մ/վ          |
|նակը|մակարդակի, Վտ    |մեծու-   |մեծու-   |ճան, oC  |կան   |_____________|
|    |                 |թյունից  |թյունից  |         |խոնա- |օպտի- |օպտի- |
|    |                 |ցածր     |բարձր    |         |վու-  |մալ   |մալ   |
|    |                 |միջակայք |միջակայք |         |թյուն,|մեծ-ից|մեծ-ից|
|    |                 |         |         |         |%     |ցածր  |բարձր |
|    |                 |         |         |         |      |օդի   |օդի   |
|    |                 |         |         |         |      |ջերմաս|ջերմաս|
|    |                 |         |         |         |      |տիճանի|տիճանի|
|    |                 |         |         |         |      |միջա- |միջա- |
|    |                 |         |         |         |      |կայքի |կայքի |
|    |                 |         |         |         |      |համար,|համար,|
|    |                 |         |         |         |      |ոչ    |ոչ    |
|    |                 |         |         |         |      |ավելի |ավելի |
|____|_________________|_________|_________|_________|______|______|______|
|    |I ա (մինչև  139) |20.0-21.9|24.1-25.0|19.0-26.0|15-75*|  0.1 |  0.1 |
|    |I բ (140-174)    |19.0-20.9|23.1-24.0|18.0-25.0|15-75 |  0.1 |  0.2 |
|Սառը|II ա (175-232)   |17.0-18.9|21.1-23.0|16.0-24.0|15-75 |  0.1 |  0.3 |
|    |II բ (233-290)   |15.0-16.9|19.1-22.0|14.0-23.0|15-75 |  0.2 |  0.4 |
|    |III (290-ից ավել)|13.0-15.9|18.1-21.0|12.0-22.0|15-75 |  0.2 |  0.4 |
|____|_________________|_________|_________|_________|______|______|______|
|    |I ա (մինչև  139) |21.0-22.9|25.1-28.0|20.0-29.0|15-75*|  0.1 |  0.2 |
|    |I բ (140-174)    |20.0-21.9|24.1-28.0|19.0-29.0|15-75*|  0.1 |  0.3 |
|Տաք |II ա (175-232)   |18.0-19.9|22.1-27.0|17.0-28.0|15-75*|  0.1 |  0.4 |
|    |II բ (233-290)   |16.0-18.9|21.1-27.0|15.0-28.0|15-75*|  0.2 |  0.5 |
|    |III (290-ից ավել)|15.0-17.9|20.1-26.0|14.0-27.0|15-75*|  0.2 |  0.5 |
._________________________________________________________________________.
 
* Օդի ջերմաստիճանի 25 oC և նրանից բարձրի դեպքում, օդի հարաբերական խոնավության առավելագույն մեծությունը որոշելու համար, պետք է ղեկավարվել սույն Նորմերի կետ 5.5-ի պահանջներով:
 
5.7. Աշխատատեղերում աշխատողների վրա մինչև մուգ լուսարձակումը տաքացված արտադրական աղբյուրներից (նյութերից, արտադրանքից և այլն) ջերմային ճառագայթման ինտենսիվության թույլատրելի մեծությունները պետք է համապատասխանեն աղյուսակ 3-ում բերված ցուցանիշներին:
 
Աղյուսակ 3
 
Արտադրական աղբյուրներից աշխատողների վրա ջերմային ճառագայթահարման
ինտենսիվության թույլատրելի մեծություններ
 
._____________________________________________________________________.
| Մարմնի ճառագայթվող մակերես, | Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, |
|             %               |             Վտ/մ2, ոչ ավելի           |
|_____________________________|_______________________________________|
|        50 և  ավելի          |                   35                  |
|_____________________________|_______________________________________|
|           25-50             |                   70                  |
|_____________________________|_______________________________________|
|       25-ից ոչ ավելի        |                  100                  |
._____________________________________________________________________.
 
5.8. Մինչև սպիտակ և կարմիր լուսարձակումը տաքացված ճառագայթման աղբյուրներից (շիկացված կամ հալված մետաղ, ապակի, բոց և այլն) աշխատողների ջերմային ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծությունները չպետք է գերազանցեն 140 Վտ/մ2, պայմանով որ ճառագայթահարման չպետք է ենթարկվի մարմնի մակերեսի 25%-ից ավելին, և պարտադիր է դեմքի ու աչքերի անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործումը:
5.9. Աշխատատեղերում, աշխատողների ջերմային ճառագայթահարման առկայության դեպքում, օդի ջերմաստիճանը` կախված աշխատանքի կարգից, չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները.
5.9.1 աշխատանքի I ա կարգի դեպքում - 25 oC-ը,
5.9.2 աշխատանքի I բ կարգի դեպքում - 24 oC-ը,
5.9.3 աշխատանքի II ա կարգի դեպքում - 22 oC-ը,
5.9.4 աշխատանքի II բ կարգի դեպքում - 21 oC-ը,
5.9.5 աշխատանքի III կարգի դեպքում - 21 oC-ը:
5.10. Արտադրական սենքերում, որտեղ արտադրական գործընթացի տեխնիկական, տեխնոլոգիական և/կամ տնտեսական պատճառներով հնարավոր չէ պահպանել միկրոկլիմայի ցուցանիշների թույլատրելի մեծությունները, աշխատողներն ապահովվում են անհատական և/կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներով:
5.11. Միկրոկլիմայի չափորոշիչների զուգակցված ազդեցության գնահատման համար, հնարավոր գերտաքացումից աշխատողների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով կիրառվում է միջավայրի ջերմային ծանրաբեռնվածության (ՄՋԾ) ինտեգրալ ցուցանիշը, որը սահմանվում է «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններով և նորմերով:
5.12. Հերթափոխի ընթացքում, աշխատատեղում օդի ջերմաստիճանի թույլատրելի մեծություններից բարձրի կամ ցածրի պայմաններում աշխատաժամի տևողությունը սահմանվում է աղյուսակներ 4-ին և 5-ին համապատասխան:
 
Աղյուսակ 4
 
Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի թույլատրելի
մեծությունից բարձր լինելու դեպքում
 
.____________________________________________________________________.
|  Աշխատատեղում  |   Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու |
|ջերմաստիճանը, oC|                ժամանակը, ոչ ավելի, ժամ            |
|                |___________________________________________________|
|                |    Iա - Iբ     |    IIա - IIբ     |      III      |
|________________|________________|__________________|_______________|
|      32.5      |       1        |        -         |       -       |
|________________|________________|__________________|_______________|
|      32.0      |       2        |        -         |       -       |
|________________|________________|__________________|_______________|
|      31.5      |      2.5       |        1         |       -       |
|________________|________________|__________________|_______________|
|      31.0      |       3        |        2         |       -       |
|________________|________________|__________________|_______________|
|      30.5      |       4        |       2.5        |       1       |
|________________|________________|__________________|_______________|
|      30.0      |       5        |        3         |       2       |
|________________|________________|__________________|_______________|
|      29.5      |      5.5       |        4         |      2.5      |
|________________|________________|__________________|_______________|
|      29.0      |       6        |        5         |       3       |
|________________|________________|__________________|_______________|
|      28.5      |       7        |       5.5        |       4       |
|________________|________________|__________________|_______________|
|      28.0      |       8        |        6         |       5       |
|________________|________________|__________________|_______________|
|      27.5      |       -        |        7         |      5.5      |
|________________|________________|__________________|_______________|
|      27.0      |       -        |        8         |       6       |
|________________|________________|__________________|_______________|
|      26.5      |       -        |        -         |       7       |
|________________|________________|__________________|_______________|
|      26.0      |       -        |        -         |       8       |
.____________________________________________________________________.
 
Աղյուսակ 5
 
Աշխատատեղում աշխատանքի տևողությունը օդի ջերմաստիճանի
թույլատրելի մեծությունից ցածր լինելու դեպքում
 
.____________________________________________________________________.
|  Աշխատատեղում  |   Աշխատանքի կարգերի դեպքում աշխատատեղում գտնվելու |
|ջերմաստիճանը, oC|                ժամանակը, ոչ ավելի, ժամ            |
|                |___________________________________________________|
|                |   Iա   |   Iբ   |   IIա  |   IIբ   |     III      |
|________________|________|________|________|_________|______________|
|        6       |    -   |    -   |    -   |    -    |      1       |
|________________|________|________|________|_________|______________|
|        7       |    -   |    -   |    -   |    -    |      2       |
|________________|________|________|________|_________|______________|
|        8       |    -   |    -   |    -   |    1    |      3       |
|________________|________|________|________|_________|______________|
|        9       |    -   |    -   |    -   |    2    |      4       |
|________________|________|________|________|_________|______________|
|       10       |    -   |    -   |    1   |    3    |      5       |
|________________|________|________|________|_________|______________|
|       11       |    -   |    -   |    2   |    4    |      6       |
|________________|________|________|________|_________|______________|
|       12       |    -   |    1   |    3   |    5    |      7       |
|________________|________|________|________|_________|______________|
|       13       |    1   |    2   |    4   |    6    |      8       |
|________________|________|________|________|_________|______________|
|       14       |    2   |    3   |    5   |    7    |      -       |
|________________|________|________|________|_________|______________|
|       15       |    3   |    4   |    6   |    8    |      -       |
|________________|________|________|________|_________|______________|
|       16       |    4   |    5   |    7   |    -    |      -       |
|________________|________|________|________|_________|______________|
|       17       |    5   |    6   |    8   |    -    |      -       |
|________________|________|________|________|_________|______________|
|       18       |    6   |    7   |    -   |    -    |      -       |
|________________|________|________|________|_________|______________|
|       19       |    7   |    8   |    -   |    -    |      -       |
|________________|________|________|________|_________|______________|
|       20       |    8   |    -   |    -   |    -    |      -       |
.____________________________________________________________________.
 
5.13. Օդի միջին հերթափոխային ջերմաստիճանը, որի պայմաններում աշխատողները գտնվում են աշխատատեղերում և հանգստի տեղերում, չպետք է գերազանցի սույն Նորմերի աղյուսակ 2-ով սահմանված թույլատրելի մեծությունները:
 
6. Միկրոկլիմայի հսկողության կազմակերպմանը և չափման մեթոդներին
ներկայացվող պահանջներ
 
6.1. Հիգիենիկ հսկողության նպատակով` միկրոկլիմայի ցուցանիշների չափումները կատարվում են տարվա ցուրտ եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է ձմռան առավել ցուրտ ամսվա միջին ջերմաստիճանից ոչ ավելի, քան 5 oC-ով, իսկ տարվա տաք եղանակին, երբ դրսի օդի ջերմաստիճանը տարբերվում է առավել տաք ամսվա միջին առավելագույն ջերմաստիճանից ոչ ավելի, քան 5 oC-ով օդերևութաբանական ծառայությունից մինչև չափման օրը ստացված տվյալների հիման վրա: Չափումների հաճախականությունը տարվա երկու շրջաններում որոշվում է արտադրական գործընթացի կայունությամբ, տեխնոլոգիական և սանիտարատեխնիկական սարքավորումների շահագործման պայմաններում:
6.2. Տեղամասերը, չափման օրը և ժամը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել աշխատատեղերում միկրոկլիմայի վրա ազդող հիգիենիկ այլ ցուցանիշները (տեխնոլոգիական գործընթացի փուլերը, ջեռուցման և օդափոխանակության համակարգերի գործունեությունը և այլն): Միկրոկլիմայի ցուցանիշների չափումները հերթափոխի ընթացքում կատարվում են 3 անգամից ոչ պակաս (հերթափոխի սկզբում, կեսում և վերջում):
6.3. Չափումները կատարվում են աշխատատեղերում: Եթե աշխատատեղեր են համարվում արտադրական սենքի մի քանի տեղամասերը, ապա չափումները կատարվում են դրանցից յուրաքանչյուրում:
6.4. Ջերմատվության, սառեցման կամ խոնավության տեղային աղբյուրների առկայության դեպքում (տաքացնող ագրեգատներ, պատուհաններ, դռան բացվածքներ, դարպասներ, բաց լոգնոցներ և այլն) չափումները կատարվում են յուրաքանչյուր աշխատատեղում` աղբյուրից նվազագույն և առավելագույն հեռավորության կետերում:
6.5. Մեծ խտությամբ աշխատատեղերով սենքերում ջերմատվության, սառեցման կամ խոնավության անջատման տեղային աղբյուրների բացակայության ժամանակ օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և շարժման արագության չափման տեղերը պետք է տեղաբաշխվեն սենքի մակերեսով հավասարաչափ` 6-րդ աղյուսակին համապատասխան:
 
Աղյուսակ 6
 
Օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և օդի շարժման
արագության չափումների տեղամասերի նվազագույն քանակը
 
._________________________________________________________________________.
|   Սենքի մակերես, մ2   |              Չափման տեղերի քանակ                |
|_______________________|_________________________________________________|
|Մինչև  100             |                        4                        |
|_______________________|_________________________________________________|
|100-ից մինչև  400      |                        8                        |
|_______________________|_________________________________________________|
|400-ից բարձր           |Տեղերի քանակը որոշվում է դրանց միջև              |
|                       |հեռավորությամբ, որը չպետք է գերազանցի 10 մ-ը     |
._________________________________________________________________________.
 
6.6. Նստած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է հատակից 0,1 և 1,0 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը` հատակից կամ աշխատանքային հարթակից` 1 մ բարձրության վրա: Կանգնած դիրքում աշխատելիս օդի ջերմաստիճանը և օդի շարժման արագությունը չափվում է 0,1 և 1,5 մ բարձրության վրա, իսկ օդի հարաբերական խոնավությունը` 1,5 մ բարձրության վրա:
6.7. Ջերմային ճառագայթման աղբյուրների առկայության դեպքում աշխատատեղում ջերմային ճառագայթումը չափվում է յուրաքանչյուր աղբյուրից` սարքի ընդունիչը տեղադրելով ընկնող հոսքին ուղղահայաց: Չափումները պետք է կատարել հատակից կամ աշխատանքային հարթակից 0,5, 1,0 և 1,5 մ բարձրության վրա:
6.8. Մակերեսների ջերմաստիճանը չափվում է այն դեպքում, երբ աշխատատեղերը դրանցից հեռու են երկու մետրից ոչ ավելի: Յուրաքանչյուր մակերեսի ջերմաստիճանը չափվում է կետ 6.6-ով նշված օդի ջերմաստիճանի չափման նման:
6.9. Աշխատատեղում ջերմային ճառագայթման և օդային հոսքերի առկայության դեպքում օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության չափումները կատարվում են ասպիրացիոն խոնավաչափով, իսկ ճառագայթային ջերմության և օդային հոսքերի բացակայության դեպքում օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը չափվում են ջերմային ճառագայթումից և օդի շարժման արագության ազդեցությունից չպաշտպանված խոնավաչափով:
6.10. Օդի շարժման արագությունը չափվում է անեմոմետրով: Օդի շարժման արագության փոքր մեծությունները (0,5 մ/վրկ-ից փոքր), հատկապես տարբեր ուղղվածության հոսքերի առկայության դեպքում, կարելի է չափել ջերմաէլեկտրաանեմոմետրով և ջերմային ճառագայթումից պաշտպանված գլանային և գնդային կատատերմոմետրով:
6.11. Մակերեսների ջերմաստիճանը չափվում է կոնտակտային կամ հեռակառավարման սարքերով:
6.12. Ջերմային ճառագայթման ինտենսիվությունը չափվում է կիսագնդին մոտ տվիչի տեսանելիության անկյունը (160 oC-ից ոչ պակաս) ապահովող և սպեկտրի տեսանելի ու ինֆրակարմիր մասերում զգայուն սարքերով:
6.13. Չափման և չափիչ սարքերի թույլատրելի սխալի տոկոսները պետք է համապատասխանեն աղյուսակ 5-ի պահանջներին:
 
Աղյուսակ 7
 
Պահանջներ չափիչ սարքերի նկատմամբ
 
._________________________________________________________________________.
|          Ցուցանիշի անվանումը               | Չափման միջակայք |Սահմանային|
|                                            |                 |  շեղում  |
|____________________________________________|_________________|__________|
|Օդի ջերմաստիճանը ըստ չոր ջերմաչափի, oC      |30-ից մինչև  50  | +/-0.2   |
|____________________________________________|_________________|__________|
|Օդի ջերմաստիճանը ըստ թաց ջերմաչափի, oC      |0-ից մինչև  50   | +/-0.2   |
|____________________________________________|_________________|__________|
|Մակերեսների ջերմաստիճանը, oC                |0-ից մինչև  50   | +/-0.5   |
|____________________________________________|_________________|__________|
|Օդի հարաբերական խոնավություն, %             |0-ից մինչև  90   | +/-5.0   |
|____________________________________________|_________________|__________|
|Օդի շարժման արագություն, մ/վ                |0-ից մինչև  0.5  | +/-0.05  |
|                                            |0.5-ից ավելի     | +/-0.1   |
|____________________________________________|_________________|__________|
|Ջերմային ճառագայթման ինտենսիվություն, Վտ/մ2 |10-ից մինչև  350 | +/-5.0   |
|                                            |350-ից ավելի     | +/-50.0  |
._________________________________________________________________________.
 
6.14. Աշխատատեղերում միկրոկլիմայի չափման արդյունքները ձևակերպվում են սահմանված կարգով: