100.0163.030406
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «03»         04           2006 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006091
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
16 փետրվարի 2006 թվականի N 163-Ն
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒ ՕԴՈՒՄ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴՈՒՄ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտությունը 6 մգ/մ3:
2. Հաստատել մթնոլորտային օդում.
- մոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- մոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- մոլիբդենի եռօքսիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- մոլիբդենի եռօքսիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- ամոնիումի մոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- ամոնիումի մոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- ամոնիումի պարամոլիբդատի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,24 մգ/մ3,
- ամոնիումի պարամոլիբդատի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,02 մգ/մ3,
- մոլիբդենի սուլֆիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,
- մոլիբդենի սուլֆիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,
- ֆերոմոլիբդենի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,
- ֆերոմոլիբդենի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3,
- մոլիբդենի սիլիցիդի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի խտությունը 0,35 մգ/մ3,
- մոլիբդենի սիլիցիդի միջին օրական սահմանային թույլատրելի խտությունը 0,035 մգ/մ3:
3. Հաստատել մթնոլորտային օդում կալիումի պերռենատի անվտանգ ազդեցության կոմնորոշիչ մակարդակը 0,2 մգ/մ3: Սույն կետով սահմանված նորմի գործողության ժամկետը` մինչև 2009 թվականի մարտի 1-ը:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
 
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի փետրվարի 16-ի
N 163 -Ն հրամանով
 
Հիգիենիկ նորմեր
Աշխատանքային գոտու օդում ռենիումի սահմանային թույլատրելի խտության,
մթնոլորտային օդում մոլիբդենի և դրա միացությունների սահմանային
թույլատրելի խտությունների և կալիումի պերռենատի անվտանգ
ազդեցության կողմնորոշիչ մակարդակի
 
I. Աշխատանքային գոտու օդում
._________________________________________________________________.
| Քիմիական նյութի անվանումը  | Սահմանային թույլատրելի խտությունը, |
|                            |             մգ/մ3                  |
|____________________________|____________________________________|
| 1. Ռենիում                 |              6                     |
._________________________________________________________________.
 
II. Մթնոլորտային օդում
._________________________________________________________________.
| Քիմիական նյութի           |Միանվագ     |Միջին օրական|Անվտանգ    |
| անվանումը                 |առավելագույն|սահմանային  |ազդեցության|
|                           |սահմանային  |թույլատրելի |կողմնորոշիչ|
|                           |թույլատրելի |խտությունը, |մակարդակը, |
|                           |խտությունը, |մգ/մ3       |մգ/մ3      |
|                           |մգ/մ3       |            |           |
|___________________________|____________|____________|___________|
|       1                   |    2       |    3       |       4   |
|___________________________|____________|____________|___________|
| 1. Մոլիբդեն               |  0,24      |  0,02      |      -    |
|___________________________|____________|____________|___________|
| 2. Մոլիբդենի եռօքսիդ      |  0,24      |  0,02      |      -    |
|___________________________|____________|____________|___________|
| 3. Ամոնիումի մոլիբդատ     |  0,24      |  0,02      |      -    |
|___________________________|____________|____________|___________|
| 4. Ամոնիումի պարամոլիբդատ |  0,24      |  0,02      |      -    |
|___________________________|____________|____________|___________|
| 5. Մոլիբդենի սուլֆիդ      |  0,35      |  0,035     |      -    |
|___________________________|____________|____________|___________|
| 6. Ֆերոմոլիբդեն           |  0,35      |  0,035     |      -    |
|___________________________|____________|____________|___________|
| 7. Մոլիբդենի սիլիցիդ      |  0,35      |  0,035     |      -    |
|___________________________|____________|____________|___________|
| 8. Կալիումի պերռենատ      |            |            |     0,2   |
._________________________________________________________________.