01.06.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է համապատասխանաբար տարրական ընդհանուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:»:
i
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետը «պատվիրման,» բառից հետո լրացնել «լրացման,» բառով:»:
i
Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
i
Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետությունը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներին ապահովում է դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:»:
i
Հոդված 6. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-391-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական: